Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении
Досуг

Ինչո՞ւ պետք է առողջ տղամարդը դիմանա 40-ն անց կնոջը. հարցն ամենևին էլ սերը չէ

Հետաքրքիր կենսական դիտարկում. ամուսնությունները քայքայվում են կամ ամուսնական կյանքի առաջին 5 տարիների ընթացքում, կամ էլ, եթե ամուսիններն արդեն 40+ տարիքում են: Առաջին դեպքում ամեն ինչ հասկանալի է. չեն դիմանում համատեղ կենցաղի դժվարություններին, իսկ ահա երկրորդն ավելի հետաքրքիր է:

Չէ՞ որ թիկունքում այնքան բան կա, երեխաներ կան ու հարմարավետություն նաև: Որոշ տղամարդիկ գնում են ավելի երիտասարդ կանաց մոտ, սակայն մեծամասնությունը պարզապես հեռանում է, ինչն ընդհանրապես առողջ դատողության սահմաններից դուրս է, քանի որ չեն կարողանում ապրել կնոջ հետ, ով արդեն 40 և ավելի տարեկան է: Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ են տղամարդիկ հեռանում 40-ն անց կանանցից, իսկ ով էլ մնում է, պարզապես մի կերպ դիմանում է: Իհարկե, դա բոլոր տղամարդկանց չի վերաբերում, սակայն այդ օրինակները քիչ չեն:

40-ն անց հասուն կանայք

Շուրջբոլորը համատարած խոսում են կանացի երջանկության, տառապանքի, ինքնազոհաբերության մասին, իսկ ահա տղամարդկային դժվարությունների մասին խոսելն ընդունված չէ: Եթե նայենք ճշմարտության աչքերին, ապա այն ժամանակներից ի վեր, ինչ կանայք սիրում էին, տառապում և զուտ կենցաղով զբաղվում, մնացել են սոսկ նախապաշարմունքներ: Կանացի էմանսիպացիան, այսինքն՝ ազատության և իրավունքների համար պայքարը, մեծ առաջընթաց է գրանցել, այնքան մեծ, որ կարծես թե արդեն տղամարդկային էմանսիպացիայի ժամանակն է:

Ստացվում է, որ ժամանակակից էմանսիպացված կնոջ հետ համատեղ կյանքը չի արդարացնում հասուն և արդեն վաղուց ոչ հիպերսեքսուալ տղամարդու հոգեկան ներուժի վատնումը: Իսկ ուրիշները պարզապես դիմանում են այդ կանանց միայն նրա համար, որ չեն ուզում ընկնել ամուսնալուծության հետ կապված ողջ այդ խառնաշփոթի մեջ՝ գույք բաժանել, նյարդայնացնել երեխաներին, տուն վաճառել, բնակարաններ գնել, և այլն: Հաճախ նրանք մտածում են՝ իսկ ինչո՞ւ եմ ես նրան տանում: Ինչո՞ւ: 40-ից հետո նա կորցնում է իր միակ կանացի առավելությունը՝ արտաքին գրավչությունը:

Այստեղ կարևոր է հասկանալ, որ կանացի հմայքը միայն դեմքը, ոտքերն ու կուրծքը չեն, այլ իրենք իրենցով օդը լիցքավորելու կարողությունը, տղամարդու ուղեղը հետևողականորեն «չուտելու», այլ նրան փոքր-ինչ իշխելու և պաշտպան զգալու հնարավորություն տալու հմտությունը:

Էական է հասկանալ այն, որ կինը պետք է ապրի և լավագույնին հասնի հանուն ինքն իրեն ու իր երեխաների, այլ ոչ թե լսի՝ օ՜, ապրես դու, որ կարողանում ես առանց տղամարդու լուծել բոլոր խնդիրներն ու վաստակում ես հսկայական գումարներ՝օր ու գիշեր կորչելով աշխատավայրում: Դու նրան չես տալիս քնքշանք ու հոգատար վերաբերմունք, տղամարդն էլ իր հերթին՝ չի աստվածացնում քեզ ու իրեն տղամարդ չի զգում:

Սեփական տանը 40-ն անց կնոջը դիմանալ կարելի է միայն այն դեպքում, եթե նա չի կորցնում իր կանացի ձգողականությունը: Չի կորցնում նաև 50 տարեկանում իր կանացի հմայքը, 60-ում և անգամ 70-ում: Արդյունքում՝ ոչ գեղեցկություն, ոչ ընտանեկան, և ոչ անձնական հարմարավետություն տղամարդը չի ստանում: Անգամ այն կանայք, որոնք մեծացել են գյուղում և մանկությունից հավատացել են միայն տղամարդուն, մեծ քաղաքում հաճախ նույն այդ ֆեմինիստուհիներն են դառնում:

Հարաբերություններում ամեն ինչ հիմնված է փոխադարձության վրա. Ես՝ քեզ, դու՝ ինձ, իսկ երբ ինչ-որ տարր դուրս է մնում, ապա կամ միությունը քանդվում է, կամ էլ ամուսինները պարզապես նույն հարկի տակ են ապրում, և ոչինչ ավելին: Այսինքն՝ տղամարդը պարզապես մի կերպ տանում է կնոջը, այլ ոչ թե՝ սիրում և աստվածացնում է նրան: Եվ շատ հնարավոր է, որ նա սիրուհի ունի, ավելի հաճախ երեկոներն ընկերների հետ է անցկացնում, քան ընտանիքի:

Նրա համար ավելի հեշտ է իրեն ամբողջությամբ հեռու պահել կնոջից, քան ինքն իրեն ոչնչություն զգալ: Այդ պատճառով էլ, սիրելի կանայք, մնացեք կանացի:

Քեզ ոչ ոք չի արգելում լինել հաջողակ գործարար կին, ուժեղ անձնավորություն, ով մտավոր մակարդակում գերազանցում է իր բոլոր տղամարդ գործընկերներին: Բայց մոռացիր այդ ամենը, հենց հատում ես տան շեմքը, և պարզապես քնքուշ կին եղիր, ով ոգեշնչում է իր տղամարդուն և տունը լցնում դրական էներգետիկայով: Եվ առանց հիստերիաների նրանից պահանջիր այն, առանց որի աշխարհում ոչ մի կին երջանիկ լինել չի կարող՝ պաշտպանվածության զգացողություն և այն ամենը, ինչ դրանից է գալիս՝ նրբություն, շռայլություն, հավատարմություն:

Ստացվում է, որ այն բանում, որ տղամարդիկ չեն ուզում մնալ 40-ն անց կանանց հետ, մեղավոր են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Վիճելի հարց է, իհարկե: Չէ՞ որ հարաբերություններում եղած խնդիրների համար միշտ մեղավոր են երկուսը: