Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря Ованаванк
uncategorized

Ազատ Արշակյան. «Սերժ Սարգսյանին անփոխարինելի ասողները ծպտված փոխարինողներն են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը պատասխանել է «Փաստ»–ի հարցերին

– Պարոն Արշակյան, շուտով Հայաստանն ամբողջապես կանցնի խորհրդարանական կառավարման համակարգի: Մյուս կողմից, սակայն, կան կարծիքներ, որ ՀՀ–ում ավելի է հիմնավորվում երկիրը ցմահ ղեկավարելու ինստիտուտը: Իրավիճակն իսկապե՞ս այդքան մտահոգիչ է:

– Իրականությունն, ընդհանրապես, տխուր է, բայց քանի որ մեր կենսագրության մեջ ավելի դառը էջեր ենք ունեցել, լավատեսության հիմքեր, ամեն դեպքում, կան: Խորհրդային Միությունում էլ Հայաստանը խորհրդարանական պետություն էր, բայց ընտրվեց Գերագույն խորհուրդ, որը հայտարարեց՝ Հայաստանն անկախ է ու ժողովրդավարական: ՀՀ–ում խղճի, խոսքի ազատության, քաղաքական գործունեության, ինչպես նաև միջազգային սուբյեկտ դառնալու մասին օրենքներ ընդունվեցին: Այդ օրենքներն ընդունեց 20–րդ դարի ամենավատ բռնապետություններից մեկում ընտրված Գերագույն խորհուրդը: Այնպես որ, մենք այդ իմաստով պետք է լավատես լինենք՝ ունենալով հայ ժողովրդի կենսափորձն ու կենսունակությունը: Իհարկե, Սահմանադրությունը, որն ընդունեցին 2015–ին, հակապետական տարրեր ունի, որովհետև ՀՀ գլխավոր պաշտոնյաները՝ թե՛ վարչապետը, և թե՛ նախագահը ժողովրդից մանդատ չունեն: Նրանք նշանակվում են ԱԺ–ի կողմից, այսինքն՝ լեգիոներներ են: Սա իջեցնում է պետության լեգիտիմությունը: Օրինակ՝ Գերմանիայում, Իտալիայում, Անգլիայում վարչապետը ժողովրդից մանդատը ստացած է լինում, քանի որ նախ պատգամավոր է դառնում: Հետո հրաժարվում է պատգամավորությունից, ու վարչապետը դառնում է ընտրված խորհրդարանական մեծամասնության լիդերը: Այսինքն՝ նրա քաղաքական, սոցիալական և տնտեսական ծրագիրը հավանություն է ստացել: Մեզ մոտ դա չկա, մենք «և՛, և՛» տարբերակով գնացինք, ինչպիսին Հայաստանի ամբողջ քաղաքական կուրսն է: Այսինքն՝ և՛ խորհրդարանական, և՛ գավառական դարձանք: Գավառականությունը համատեղվեց:

Եվրասիական իմպերիայում՝ ՌԴ–ում, 76%–ով ցար ընտրվեց: Անցկացվեց ընտրություն Պուտինի հավերժական իշխանության մասին: Նման վարկանիշ է ունեցել Նիկոլայ 2–րդը, որի երեխաներին, դայակին ու բժշկին ևս գնդակահարեցին: Հաջորդ 76 %–ը Ռուսաստանը ստացել է 1991 թվականին, երբ ԽՍՀՄ քաղաքացիների 76 %–ը կողմ արտահայտվեց ԽՍՀՄ–ը պահպանելուն: Ի դեպ՝ Հայաստանը չմասնակցեց այդ հանրաքվեին: Ուղիղ 9 ամիս հետո ԽՍՀՄ–ն ինքնակամ լուծարվեց: Հիմա Պուտինը նույն թիվն է ստացել, չգիտենք՝ ինչքան կտևի այս իմպերիան: Որպես իպերիայի գաղութ, այնտեղից կնշանակեն ՀՀ կառավարիչներին: Բայց քանի որ ՀՀ քաղաքացիները դեռ հիշում են 90–ականների Գերագույն խորհուրդը, այս ԱԺ–ով, և ոչ լեգիտիմ վարչապետով ու նախագահով, ՀՀ–ն նույնպես կարող է զարգացում ապրել:

– Մի կողմից հայտարարություններ են այն մասին, որ Ս.Սարգսյանն անփոխարինելի է: Նկատի ունենալով նրա հարցազրույցը, ԱԺ փոխնագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անգամ կարծիք է հայտնել, թե ոչ ոք իրավունք չունի մեկնաբանել Ս. Սարգսյանի խոսքերը: Մյուս կողմից էլ Ս. Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի կոչերն են:

– Ինչպես ՌԴ–ում, որի մասին արդեն նշեցի, նույնը պետք է լինի նաև ՀՀ–ում: Իմպերիան իր օրինակով տալիս է մանրակերտը. եթե այնտեղ Պուտինն անփոխարինելի է, այստեղ Սերժ Սարգսյանը չի կարող փոխարինելի լինել: Իսկ, օրինակ, հենց Շարմազանովը փոխարինողներից մեկն է: Երիտասարդ է, գրագետ, պատրաստված: Երկար տարիներ քաղաքական կազմակերպության մեջ է, պատգամավոր է: Հենց ինքը բավականին լուրջ փորձառություն ունի հաջորդ նախագահը կամ վարչապետը դառնալու համար: Իր նմանները շատ են: «Անփոխարինելի» ասողները ծպտված փոխարինողներն են:

– Սերժ Սարգսյանն իր հնարավոր առաջադրման առումով մեկ «հավելում» արեց, որը վերաբերում էր հենց երիտասարդ քաղաքական լիդերներին: Անցած տարիները բավարա՞ր չէին:

– Բավարար էին: Մարդն իսկապես հայտարարել էր, որ հոգնել է, պատրաստել է նաև կադրեր, հեռանում է: Հայտարարեց, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին: Բայց քանի որ իմպերիայից ոչինչ չփոխելու հրաման եկավ, հիմա ստիպված հետ է կանգնում իր խոսքից, որովհետև վերևից ավելի բարձր ձայն է եկել:

Մոնարխը ղեկը ձեռքին է պահում, բայց երիտասարդներին մեկ շրջան քշելու հնարավորություն է տալիս: Բայց, ամեն դեպքում, նավապետը նա է, ով անվտանգության, ապահովության ղեկը իր ձեռքն է պահում, որ հանկարծ ինչ–որ բան չլինի: Սա հենց պուտինյան իմպերիայի ծրագրի մեջ է տեղավորվում: Պուտինի լիազոր ներկայացուցիչը պետք է ղեկավարի նույն ձևով:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում