Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team
Досуг

Ինչ են գուշակում աստղերը յուրաքանչյուր նշանի սիրո վերաբերյալ.2018 թվականի սիրային աստղագուշակ

Խոյ. 2018 թվականը Խոյերի համար սիրո տեսանկյունից շատ բուռն է լինելու: Առավել վառ կլինի հատկապես տարվա առաջին կեսը: Ձեզ կհամակի անսպասելի սիրահարվածությունը, սիրային կապեր ձեզանից հեռու գտնվող կամ ստեղծագործ եւ ազդեցիկ անձանց հետ: Որոշ Խոյեր կգտնեն իրենց երկրորդ կեսին ուսումնական հաստատություններում կամ էլ վերապատրաստման դասընթացների ժամանակ:

Ցուլ. 2018-ի առաջին կեսին Ցլերի մոտ կարեւոր փոփոխություններ են լինելու՝ տուն եւ ընտանիք հասկացությունների հետ կապված: Աստղերը ձեզ հաջողություն են խոստանում այս ասպարեզում, սակայն դուք պետք է հասկանաք, որ ձեր ապագայի համար պետք է մոռանաք ձեր անցյալը, բաց թողնեք անհամապատասխան մարդկանց կամ էլ սահմանափակեք ծնողների ազդեցությունը ձեր սիրային հարաբերությունների վրա: Դուք կգիտակցեք, որ ցանկանում եք ձեր կողքին տեսնել այնպիսի մեկին, ով կիսում է ձեր արժեքները եւ հայացքները կյանքի նկատմամբ: Հեռանկարային կլինեն այն հարաբերությունները, որոնք կձեւավորվեն փետրվարին եւ հիմնված կլինեն ընկերության վրա:

Երկվորյակներ. 2018-ին ձեր անձնական կյանքում բազում վառ պահեր են սպասվում: Առաջին չորս ամիսներին ձեր կյանքում հատկանշական դեր կունենան ձեր շրջապատի մարդիկ՝ կոլեգաները, ընկերները, հարեւանները եւ այլք: Հենց նրանց շրջանում միայնակ Երկվորյակները կարող են գտնել իրենց սերը:

Խեցգետին. 2018 թվականը միայնակ Խեցգետիններին սպասվում է բուռն սիրահարվածություն, որը բոլոր նախադրյալները կունենա լուրջ հարաբերությունների ձեւավորման համար: Աստղերը ձեզ հուշում են ուշադրություն դարձնել հակառակ սեռի այն ներկայացուցիչներին, ում հետ դուք ծանոթացել եք աշխատանքի բերումով:

Առյուծ. 2018 թվականը Առյուծների համար խոստանում է լինել վերջին տասը տարում ամենահիշարժանը: Իրադարձություններն անձնական կյանքում կեռան հատկապես տարվա առջին կեսին: Ձեզ սպասվում են բազում հաճելի ծանոթություններ: Դուք կդառնաք կոլեկտիվի սիրելին եւ շրջապատված կլինեք հավատարիմ ընկերներով:

Կույս. 2018-ի սկիզբը ձեզ համար կլինի խաղաղ ժամանակ փոթորկից առաջ։ Շատ Կույսեր կբացահայտեն իրենց մեջ ռոմանտիզմի իսկական օվկիանոս, ինչը կփոխի նրանց հարաբերությունները սիրելիի հետ:

Հարաբերությունները, որոնք կձեւավորվեն 2018 թվականին, լի կլինեն հարազատության զգացումով: Հնարավոր է նաեւ պլատոնական, անփոխադարձ սեր, որը ձեզ համար լավ դաս կլինի եւ կնախապատրաստի ձեզ ապագայի երջանիկ հարաբերություններին:

Կշեռք. 2018-ը չի խոստանում հանգիստ եւ խաղաղ անձնական կյանք ձեզ համար: Փոխարենը՝ այն կբերի շատ փորձ եւ վերաիմաստավորում սիրային հարցերում: Շատ Կշեռքներ կտրուկ կփոխեն իրենց պատկերացումները իդեալական զուգընկերոջ մասին: Տարվա առաջին կեսն իր հետ շատ իրադարձություններ կբերի ձեր կյանք ձեր սիրելիների կամ այն անձանց կողմից, ովքեր հավակնում են դառնալ ձեր կեսը:

Կարիճ. Կարիճների համար տարին կսկսվի որոշ ընտանեկան խնդիրներով: Ձեր ուշադրությունը կպահանջեն երեխաները կամ էլ տան անհետաձգելի գործերը: Այս ամենը ձեզ կշեղի սիրուց: Իրավիճակը կփոխվի փետրվարին, երբ դուք եւ ձեր սիրելին կցանկանաք ձեր հարաբերություններին ռոմանտիզմ ավելացնել: Այդ ամիսը կարող է ապահովել ձեր ամբողջ տարվա տրամադրությունը, այդ իսկ պատճառով աստղերը խորհուրդ են տալիս ավելի շատ միմյանց հետ ժամանակ անցկացնել եւ անակնկալներ մատուցել։

Աղեղնավոր. 2018-ին անձնական կյանքում ամենահետաքրքիր արկածները կունենան արտերկրում ապրող Աղեղնավորները: Առավել հագեցած կլինի մարտից հուլիս ընկած ժամանակահատվածը: Փոփոխական Այծեղջուրները հաջորդ տարի ցանկություն կունենան կայուն եւ ամուր հարաբերություններ ունենալ։

Այծեղջյուր. 2018 թվականը շատ Այծեղջուրների համար վերածննդի տարի կլինի, ինչը կանդրադառնա նաեւ նրանց անձնականի վրա: Մեծ է հավանականությունը հանդիպել մի անձնավորության, ով ձեր մեջ զգացմունքայնության նոր սահմաններ կբացի: Չի բացառվում, որ դա գաղտնի սիրավեպ լինի: Որոշ միայնակ Այծեղջուրներ կբացահայտեն, որ իրենց երկրորդ կեսը շատ մոտ է իրենց, միգուցե դա նրանց ընկերն է կամ հարեւանը: Նման սիրավեպ հնարավոր է հուլիսից-սեպտեմբեր ամիսներին:

Ջրհոս. 2018 թվականին շատ միայնակ Ջրհոսներ կփոխեն իրենց շփման շրջանակներն ու հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ծանոթանալու մեթոդները: Նրանց կհոգնեցնեն պատահական ծանոթությունները եւ նրանք կձգտեն փնտրել իրենց կեսերին այլ եղանակներով: Արդեն իսկ զուգընկեր ունեցողները նույնպես կվերանայեն իրենց հարաբերությունները: Որոշ միություններ կքանդվեն, որոշ միություններ էլ ավելի կամրանան: Սակայն փետրվար-մարտ ամիսներին բաժանված Ջրհոսները անսպասելիորեն եւ արագ կգտնեն նոր սեր:

Ձկներ. 2018-ի առաջին չորս ամիսներին Ձկներին դժվար կլինի ժամանակ հատկացնել անձնական կյանքին: Շատ ժամանակ կխլի աշխատանքը: Տարվա երկրորդ կեսը ձեզ համար կդառնա անձնական կյանքի ամենակարեւոր շրջանը: Հավանական է ամուսնության առաջարկություն։