Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Азербайджанцы: Пашинян – лучшее, что случилось с кочевым народомАрмения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Захарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
uncategorized

Արմինե Առաքելյանը՝ ՄԻԵԴ դիմելու և Հայաստանի ապագայի մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ և միջազգային իրավաբան «Մարդու իրավունքների և ժողովրդավարություն ինստիտուտ՝ ՄԻԺԻ» հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Առաքելյանը, ում 2016 թվականի մայիսի 17–ին ոստիկանները մայրաքաղաքի Հանրապետության հրապարակի շատրվանների մեջ լողանալու և այդկերպ խաղաղ բողոքի ակցիա իրականացնելու համար, ձեռքերը ձեռնաշղթաներով ամրացրել էին շատրվանի ներսում գտնվող խողովակներին և ժամերով այդ դիրքով պահել ու անմարդկային վերաբերմունքի ու նվաստացման ենթարկել, որից հետո շտապօգնության մեքենայով ապօրինի նրան տեղափոխել էին Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց, որտեղ նույնպես ժամերով նրան ծեծ ու ծաղրանքի էին ենթարկել, պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշատակված դեպքերի մասին ավելի վաղ, Ա. Առաքելյանը hetq.am–ին մանրամասն պատմել է, թե ովքեր իրենց ինչպես էին «դրսևորել», իսկ դրանից առաջ, 1in.am–ին տված հարցազրույցով նա հանրային հայց էր ներկայացրել, տեղեկացնելով, թե ինչ է իրականում տեղի ունեցել:

Դրա հիման վրա դատախազությունը գործ էր հարուցել, այն համարելով հանրային հայտ հանցագործության մասին և 2016–ի հունիսին սկսվել էր նախաքննությունը:

«2016–ի հունիսին իմ հայցը հիմնականում ՀՀ ոստիկանության, Ազգային անվտանգության և քաղաքական իշխանությունների, ԱԻՆ–ի ու Նուբարաշենի հոգեբուժարանի թե՛ հանցագործությունը հրահանգողների և թե՛ կատարողների դեմ էր: Եվ արդեն երկու տարի է, ՀՀ դատարաններում երկու դատական գործերով դատավարություններ են տեղի ունենում: Մեկը հոգեբուժարանում, մյուսը՝ շատրվաններում կտտանքների ենթարկելու գործերով: Խնդիրն այն է, որ երկու գործերով էլ քրեական վարույթները չեն ընդունվել առաջին ատյանի դատարանի կողմից: Դրանք ես բողոքարկել եմ վերադաս դատական ատյաններ՝ Վերաքննիչ քրեական դատարան ու ՀՀ վճռաբեկ դատարան: Արդեն Վճռաբեկ դատարանի կողմից ստացել եմ հոգեբուժարանում իմ հանդեպ իրականացված կտտանքների մասով բողոքիս պատասխանը, որտեղ նշված է, որ առերևույթ դատական սխալ թույլտրված չէ: Իմ պահանջը ՀՀ արդարադատությունից այն էր, որ իրականացվի բազմակողմանի, անկողմնակալ և օբյեկտիվ քննություն, որպեսզի ես կարողանամ վերականգնել թե՛ Սահմանադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ և թե՛ ՀՀ կողմից ստորագրված ու հաստատված միջազգային կոնվենցիաներով նախատեսված ոտնահարված իմ իրավունքները: Նշեմ, որ ես չունեմ ինձ ներկայացնող դատապաշտպան և անձամբ եմ ՀՀ վճռաբեկ դատարան երկու բողոքներս կազմել ու ներկայացրել ու պատրաստվում եմ նույնն անել ՄԻԵԴ դիմելիս»,– ասաց Ա. Առաքելյանը:

Ըստ նրա, երկու գործերում էլ թույլ են տրվել սխալներ, մասնավորապես կողմնակալ և ոչ օբյեկտիվ, ոչ բազմակողմանի նախաքննություն ու դատավարություններ են տեղի ունեցել, ինչը քաղաքագետ, միջազգային իրավաբանին թույլ է տալիս եզրակացնել, որ իր դեմ իրականացվածը ոչ այլ ինչ է, քան քաղաքական պատվեր:

«Լավատեղյակ լինելով Հայաստանի քաղաքական և արդարադատական համակարգի կախյալ և հրահանգված լինելուն, ես կանխատեսում էի, թե ինչ բովանդակություն են ունենալու քննչականի և դատարանների պատասխանները: Հոգեբուժարանում կտտանքների ենթարկելու բողոքի պատասխանն արդեն ստացել եմ ՀՀ վճռաբեկ դատարանից և դեռ 6 ամիս ժամանակ ունեմ ՄԻԵԴ դիմելու համար: Շատրվանների գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմանը դեռ սպասում եմ»,–ասաց Ա. Առաքելյանը:

Խոսելով 2015–ի ՀՀ Սահմանադրական փոփոխությունների մասին, նա նշեց, որ ինքը ժամանակին զգուշացրել է, որ նման փոփոխությունների պարագայում Հայաստանը դե յուրե կհաստատի արդեն իսկ դե ֆակտո տիրող քաղաքական բռնատիրական քրեաօլիգարխիկ համակարգը, ինչը կթուլացնի ու կվտանգի հայոց պետականության գոյությանն ու զարգացմանը իբրև ինքնիշխան իրավական միավոր:

«Հայաստանը վերջին 26 տարիների ընթացքում միշտ էլ եղել է քաղաքական առումով բռնապետական քրեաօլիգարխիկ երկիր և դեպքը, որն ինձ հետ պատահեց, հենց դրա ապացույցն է: Եվ այն, որ ձևական փոփոխություններ կան,օրինակ՝ դատարանները վերանորոգված են և այլն, բայց խորքում, փաստացի, մենք չունենք անկախ, անաչառ ու կոմպետենտ արդարադատական համակարգ: Ինչ վերաբերում է քաղաքական համակարգին, ապա այն իրավունքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարության հետ որևէ առընչություն չունի: Հակառակը, մեր երկիրը գնալով ավելի ավտորիտար է դառնում ու սնանկանում է: Պետք է իմանալ, որ նման կոռումպացված արդարադատական համակարգ ունենալով, Հայաստանը չի կարող քաղաքական, իրավական ու սոցիալական առումով զարգացող պետություն դառնալ»,– ասաց Ա. Առաքելյանը:

Խոսելով Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների, այդ թվում՝ արդարադատական համակարգ ձևավորելու հնարավորության մասին, նա նշեց, որ մինչ համաձայնագրի ստորագրումը Եվրամիությունն արդեն իսկ բավականին մեծ գումարներ է ծախսել մեր երկրի արդարադատության համակարգի բարեփոխման համար, սակայն դրանք մինչ օրս ընդամենը կրում են կոսմետիկ բնույթ:

«Ես եղել եմ այդ ծրագրերի գնահատման մասնագետներից մեկը և քաջատեղյակ եմ, որ բազմաթիվ թրեյնինգներ են իրականացվել, էլեկտրոնային համակարգեր են ներդրվել և նմանօրինակ այլ փոփոխություններ են եղել, բայց այդ ամենը տեխնիկական բնույթ են կրում: Ընդհանրապես ավտորիտար ցանկացած երկրում արդարադատական համակարգերն այնքան ամուր թելերով են կապված իշխող քաղաքական վերնախավի շահերից ու որոշումներից, որ որևէ արտաքին ուժ եթե իրապես ուզենա էլ, չի կարողանա այն «մաքրել»»,– ասաց Ա. Առաքելյանը:

Նրա դիտարկմամբ ոչ միայն արտագաղթի աճող տեմպերը, այլև ինքնասպանությունների դեպքերը, բողոքի դրսևորումներ են իշխող քաղաքական ու հասարակական համակարգերի դեմ:

«Իրականում, պետությունն ինքը պետք է կարողանա այնպիսի գործուն համակարգ ստեղծել, որպեսզի կարողանա պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները: Դա է պետության առաքելությունն ու պարտավորությունը: Եվ եթե հնարավորություններ չի ստեղծում, որ իր քաղաքացիներն իրենց պաշտպանված զգան, ապա հանցագործություն է կատարում իր ժողովրդի հանդեպ թե՛ ազգային, և թե՛ միջազգային մակարդակներում»,– ասաց Ա. Առաքելյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում