Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Захарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»
Видео

Երևանցի 24-ամյա երիտասարդը 5 տարեկան աղջնակի հետ փակվել է զուգարանում, մերկացրել նրան ու…

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Ալիկ Ա.-ի (անունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

24-ամյա Ալիկին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ 5 տարեկան աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Ա.-ն 2014 թվականին ծանոթացել է երևանաբնակ Գալուստ Բ.-ի (անունը փոխված է) հետ: Իմացել է, որ Գալուստը իր բնակարանի մի սենյակը նյութական կարիքից դրդված՝ վարձով է տալիս:

Ալիկը ցանկություն է հայտնել այդ սենյակը վարձելու և վարձակալական հիմունքներով ապրել է այնտեղ՝ Գալուստի ընտանիքի հետ կիսելով ընդհանուր նշանակության սենյակները՝ խոհանոցը, սանհանգույցը:

Բնակարանում ապրել է Գալուստի ընտանիքը՝ Գալուստը, կինը, նրանց որդին ու 2011 թվականին ծնված դուստրը՝ Ալլան (անունը փոխված է):

Հետագայում Ալիկի վարձած սենյակում «հանգրվանել է» նաև նրա եղբայրը: Նույն սենյակում վարձակալական հիմունքներով սկսել են ապրել նաև երիտասարդ ամուսիններ՝ Գեղարքունիքից:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Ա.-ն տանտիրոջ ընտանիքի անդամների հետ ունեցել է «բարեհաճ փոխհարաբերություններ», սակայն դեպքին նախորդող մեկ-երկու ամիսների ընթացքում ցուցաբերել է տարօրինակ վարքագիծ, մասնավորապես՝ սկսել է չարաշահել ալկոհոլը:

2016 թվականի հունիսի 20-ին, ժամը 19-ի սահմաններում Ալիկն աշխատանքից վերադարձել է անսթափ վիճակում: Նրա եղբայրը հանդիմանել է նրան, պահանջել է, որ Ալիկը քնի՝ սթափվելու համար: Ալիկը եղբորը լսելով՝ գնացել է պատշգամբ, նստել է աթոռին ու քնել է, եղբայրը նույնպես գտնվել է պատշգամբում՝ համակարգչի մոտ:

Ժամը 21-ի սահմաններում աշխատանքից վերադարձել է տանտեր Գալուստը: Կինը գանգատվել է, որ վարձակալ Ալիկը նորից հարբած է եկել, պահանջել է, որ Գալուստը Ալիկին հանի իրենց տանից:

Գալուստը հանգստացրել է կնոջը, ապա զրուցել է մյուս վարձակալի հետ: Այդ ընթացքում նրանց կանայք խոհանոցում ընթրիք են պատրաստել:

Ժամը 22-ի սահմաններում Ալիկն արթնացել է, եղբորից գումար է խնդրել, որ գնա Աբովյան: Վերցրել է գումարը, բայց բնակարանից դուրս չի եկել, գնացել է խոհանոց, փորձել է զրուցել Գալուստի կնոջ հետ: Վերջինս զայրացել է նրա վրա, պահանջել է, որ Ալիկը գնա քնելու: Բայց Ալիկն ասել է, թե մեկնում է Աբովյան, ու դուրս է եկել խոհանոցից:

Ալիկը զրուցել է նաև տանտիրոջ հետ, ասել է, թե Աբովյան է գնում: Գալուստը Ալիկի անսթափ տեսքը նկատի ունենալով՝ հորդորել է, որ նա հետաձգի ուղևորությունը, գնա քնելու: Բայց Ալիկն ասել է, թե պարտադիր պիտի գնա Աբովյան:

Դրանից հետո Գալուստը շփվել է իր 5-ամյա դստեր՝ Ալլայի հետ: Շուտով տանտիրուհին Ալլային կանչել և ուղարկել է հոր հետևից, որ լվացվեն ու ներկայանան ընթրիքի:

Խոհանոցից դուրս գալով՝ աղջնակը մտել է զուգարան՝ քիթը մաքրելու: Երեխայի՝ զուգարան մտնելը տեսնելով՝ Ալիկը նրա հետևից մտել է զուգարան, դուռը ներսից փակել է:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, լինելով 18 տարին լրացած անձ, լինելով մեղսունակ, օգտվելով մանկահասակ երեխայի անօգնական վիճակից, Ալիկը նրան բարձրացրել է զուգարանակոնքի վրա, գոտկատեղից ներքև մերկացրել է, իր սեռական օրգանը քսել է երեխայի մարմնին:

Երեխան գոռացել է, բայց Ալիկը փակել է նրա բերանը:

Երեխայի հայրը նկատել է երեխայի բացակայությունը, խոհանոց է գնացել, կնոջը հարցրել է՝ ո՞ւր է Ալլան: Ապա գնացել է զուգարան, բայց տեսել է, որ դուռը փակ է:

Գալուստը թակել է զուգարանի դուռը, հանգցրել-վառել է լույսը, որ ներսում գտնվողը արձագանքի: Գալուստի կինը օդանցքից նայել է զուգարանի ներսը, տեսել է, որ Ալիկը երեխային գրկելով՝ զուգարանակոնքի վրայից մոտեցրել է լվացարանին, ջրով լցված ձեռքով շարժումներ է կատարել նրա դեմքի շրջանում:

Կինը արագ մոտեցել է զուգարանի դռանը, ամուսնու հետ շարունակել են թակել այն՝ պահանջելով բացել:

Այդ ընթացքում, ըստ մեղադրանքի, Ալիկը աղջնակի նկատմամբ կատարած արարքը թաքցնելու նպատակով փորձել է ձևացնել, թե երեխայի քթից արյուն է հոսել, ինքը նրան տարել է զուգարան՝ արյունը լվանալու: Նա ձեռքով ջուր է շփել երեխայի քթին, փորձել է արյունահոսություն առաջացնել, բայց չի ստացվել: Ալիկը, ըստ մեղադրանքի, «մարգանցովկա» է լցրել լվացարանի մեջ՝ տպավորություն ստեղծելով, թե երեխայի քթից արյուն է հոսել: Նա արագ-արագ հագցրել է երեխայի շորերը…

Դրանից հետո Ալիկը բացել է զուգարանի դուռը ու վախեցած երեխայի հետ դուրս է եկել այնտեղից… Դռան մոտ տեսնելով երեխայի ծնողներին՝ Ալիկը կմկմացել է՝ ես ոչ մի բան, ես ոչ մի բան…

Դատարանում Ալիկ Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ընդունել է, որ դեպքի օրը աշխատանքից վերադարձել է խմած: Քնել է: Երբ արթնացել է, սթափված է եղել: Ցանկացել է գործով մեկնել Աբովյան: Եղբորից երկու հազար դրամ է ուզել: Երբ տանից դուրս էր գալիս, նկատել է, որ տանտիրոջ երեխան՝ Ալլան, զուգարան մտելիս վայր ընկավ: Ինքը նրան բարձրացրել է: Ինքը Ալլային միշտ վերաբերվել է որպես իր եղբոր երեխայի, հետևաբար չէր կարող նրան որևէ վատ բան անել:

Ալլան իրեն ասել է, թե մայրիկը բարկացել է իր վրա: Ինքը տեսել է, որ երեխայի քթից արյուն է գալիս: Ցանկացել է լվանալ քիթը: Մտել են զուգարան, ինքը փակել է դուռը, քանի որ երեխան ասել է, թե մայրիկից վախենում է:

Երբ երեխայի քիթը լվանում էր, նկատել է, որ զուգարանի վերևի պատուհանից իրեն են նայում, լույսն էլ վառում-անջատում են:

Ինքը բացել է դուռը: Գալուստը անմիջապես հարձակվել է իր վրա, խփել է, երեխայի մայրն էլ է խփել, ասել են՝ ի՞նչ գործ ունես մեր երեխայի հետ: Ինքն ասել է, թե ոչինչ չի արել, խնդիր չկա, կարող են երեխային բժշկի տանել, ինքը ոչ մի անշնորհք բան չի արել…

Հետո նրանք ոստիկանություն են զանգել, երեխային էլ տարել են բժշկի…

Ալիկ Ա.-ն պնդել է, թե երեխայի նկատմամբ սեռական բնույթի գործողություն չի կատարել, չի հասկանում՝ երեխան ինչո՞ւ է նման բան ասում: Ինքը միայն գրկել է նրան, «լվացացրել է», ուրիշ բան չի արել… Իսկ եթե արել է ու խմած լինելու պատճառով չի հիշում, ներողություն է խնդրում…

Երեխային բժշկական զննության ենթարկած մանկաբարձը հայտնել է, որ երեխայի կուսաթաղանթի խախտում չի եղել: Երեխայի մարմնին վնասվածքներ չեն եղել: Քթի շրջանում ու քթանցքներում արյուն չի հայտնաբերվել…

Դատարանը գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հաստատված է գնահատել առաջադրված մեղադրանքը:

Ալիկ Ա.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ու դատապարտվել է 3 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի կալանքի տակ առնելու պահից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել մեղադրող դատախազը և ամբաստանյալի շահերի պաշտպանը:

Դատախազը պահանջեց արարքի բնույթը նկատի առնելով՝ խստացնել պատիժը, Ալիկին դատապարտել 5 տարի ազատազրկման:

Տուժող կողմը համամիտ էր դատախազի հետ:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Սիրանուշ Հարությունյանը, հակառակը, խնդրեց պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ մեղմացման առումով: Պաշտպանը խնդրեց իր պաշտպանյալին իրական ազատազրկման չդատապարտել, նրա նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել փորձաշրջան:

Պաշտպանը ներկայացրեց, որ Ալիկի հայրը ծանր, անբուժելի հիվանդ է, Ալիկենց ընտանիքը բազմազավակ ընտանիք է, սոցիալապես՝ անապահով, ստացվում է, որ Ալիկը ընտանիքի միակ կերակրողն է՝ ինքն էլ հաշմանդամ լինելով՝ նա խուլ ու համր է…

Այս գործի քննությանը ներգրավված էր նաև հատուկ թարգմանիչ:

Պաշտպանը նշեց, որ արարքը կատարվել է հանգամանքների պատահական զուգորդման արդյունքում, Ալիկը տուժող ընտանիքի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է եղել, դեպքի պահին գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ…

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց վերաքննիչ բողոքները՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 3 տարի ազատազրկումով, թողնելով անփոփոխ:

Ալիկ Ա.-ն կալանքի տակ չէ, ներկայումս նա աշխատում է իր բնակավայրում:

Պաշտպանը նշեց, որ դատական ակտը բողոքարկելու է վճռաբեկության կարգով: Մինչև դատական ակտերի՝ ուժի մեջ մտնելը՝ Ալիկ Ա.-ն կգտնվի ազատության մեջ: