ՀՀԿ–ն թոշակի է ուղարկում «հին գվարդիային».«Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզվում է ՀՀԿ–ն արդեն որոշում է կայացրել ԱԺ–ից իր որոշ պատգամավորների թոշակի ուղարկելու մասին: Թեև կուսակցության «հին գվարդիայի» անդամները փորձում են ակտիվորեն մասնակցել կուսակցական և հանրային միջոցառումներին` ցույց տալու համար, որ իրենց ուժն ու ավյունը բավական է ևս մեկ շրջան ԱԺ–ում «ձգելու» համար, սակայն քաղաքական որոշումը ամենաբարձր մակարդակներում արդեն կայացվել է, և մի շարք ՀՀԿ–ականներ այլևս չեն ընդգրկվելու կուսակցության համամասնական ցուցակներում:
Փոխարենը ծրագրված է խորհրդարան բերել ակտիվ երիտասարդների:
«Փաստի» տեղեկություններով` ապագա ԱԺ–ն լքելու են ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, Վազգեն Կարախանյանը և Համլետ Հարությունյանը:
Ի դեպ, ՀՀԿ օրերս կայացած 16–րդ համագումարում արդեն իսկ Ռազմիկ Զոհրաբյանը լքեց կուսակցության գործադիր մարմինը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: