Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank
Видео

Որտե՞ղ է «Լավ երեկո»-ի խայտառակության պատճառն ու հետևանքը

Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում «Արդարության հետքերով» խորագիրը կրող թողարկման վերաբերյալ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի դատապարտող հայտարարության մասին SHANTNEWS-ն արդեն հայտնել է:

Հիշեցնենք, որ մարտի 8-ին Հ1-ի «Լավ երեկո» հաղորդման լրագրողը «Աբովյան» ՔԿՀ-ում զրուցել էր և ծաղրի առարկա դարձրել ազատազրկված կանանց, որից հետո տեսանյութը համացանցում բուռն քննարկման առիթ էր դարձել:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ևս դատապարտել էր՝ անթույլատրելի համարելով նման վարքագիծը և նշել, որ լուրջ քննարկում է ունենալու Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հետ:

Թեև հանրային հեռուստաընկերությունից հայտնել են, որ դժգոհության առիթ տված տեսանյութը հանվել է հեռուստաընկերության կայքից ու յութուբյան ալիքից, բայց դրա շուրջ համացանցային բուռն քննարկումները չեն դադարում, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է հանրային արժանապատիվ տեղեկատվության համար օրենսդրությամբ պատասխանատու լրատվամիջոցի մասին:

«Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունն ապահովում է տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտական, հայոց լեզվի և պատմության, մարզական, ժամանցային և հանրության համար կարևոր ու նշանակալից այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների բազմազանություն»:

Սա մեջբերում էր հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի 4-րդ գլխի 26-րդ հոդվածից: Ավելի պարզ ասած, հանրային հեռուստաընկերությունը ստեղծված է՝ բավարարելու հանրային լսարանի բոլոր շերտերի պահանջերը:

Հիմա հարց: Ի՞նչ ժանրի, ու ի՞նչ տեսակի հաղորդում էր հանրայինի՝ աղմուկ հանած տեսանյութը կանանց քրեակատարողական հիմնարկի մասին ու ամենակարևորը՝ հանրության ո՞ր շերտի ու ի՞նչ կարիքներ էր այն բավարարելու:

Իհարկե, այս ամենը հրճվանքով ընդունողներ էլ կան, իսկ հասարակության շատ ավելի մեծ ու գիտակից շերտի համար դժվար էր չափել, թե ցինիզմի աստիճանը որ դրվագում էր ավելի շատ՝ երբ կալանավոր կանանց հարց էր ուղղվում տղամարդկանց համակրելի տեսակների մասի՞ն, թե՞ տեղի աշխատողներից ովքեր էին համապատասխանում այդ տեսակին, կամ գուցե երբ կարծիք էին հարցնում նկարահանող խմբի տղաներից մեկի վերաբերյալ: Բայց տվյալ դեպքում խոսքը ոչ միայն հարցազրույցի հարցերին էր վերաբերում, այլև դրա անցկացման վայրի ընտրությանը: Կալանավայրերում հայտնվելու և շատ ավելի լուրջ խնդիրների վերաբերյալ նյութեր պատրաստելու համար հանրայինից բացի մյուս բոլոր լրատվամիջոցները սովորաբար պետք է շաբաթներով ու ամիսներով տարբեր տրամաչափի պաշտոնյաների դռներ թակեն:

Հեռուստաընկերության արտոնյալի այս կարգավիճակը միայն այս հարցում և միայն «Լավ երեկոյի» այս թողարկմամբ չի ընդգծվում:

Տարբեր օգտատերերի կողմից այս հաղորդմանը բնորոշած ցինիզմը գալիս է նախևառաջ ֆինանսական գերարտոնյալ վիճակից: Հարկատուների գումարներից ձևավորվող պետական բյուջեից ամեն տարի առանձին տողով հատկացում է արվում հեռուստաընկերության կարիքների համար, ու արդյունքում հանրայինի բյուջեն ավելին է, քան մյուս բոլոր հեռուստաընկերությունների՝ շուկայում աշխատած գումարները միասին վերցված:

Այդ բյուջեն միայն հեռուստահաղորդումների մասով գերազանցում է 6 միլիարդ դրամը: Գումարը, որը հանրային գործառույթների համար է, և որի ծախսերի վերաբերյալ Ազգային ժողովում միշտ աղմկոտ հաշվետվություններ են ներկայացնել, օգտագործվում է անտրամաբանական շռայլությամբ:

Հ1-ն ի սկզբանէ ֆինանսական անմրցակցելի նիշի վրա գտնվելով՝ հանգիստ կարող է իրեն թույլ տալ՝ մրցակցել մասնավոր հեռուստաընկերությունների հետ՝ չպահելով առողջ մրցակցության՝ օրենքով ամրագրված կանոններն անգամ: Ֆինանսական ցանկացած շռայլության պատրաստ լինելով՝ շատ հանգիստ արվում են քայլեր, որ կործանարար ազդեցություն են ունենում աշխատավարձերի օրգանական ձևավորման ու աշխատաշուկայի բնականոն զարգացման վրա:

Արդյունքում խաթարվում է թե հեռուստատեսային արտադրանքի գնագոյացման, թե ծախսերի ամբողջ շղթան, և հայաստանյան հեռուստաընկերությունների մրցակցային դաշտը հայտնվում է խորը ճգնաժամի մեջ: Հակամրցակցային այս դրսևորումները սովորաբար անտեսվում են ոլորտի պատասխանատու համապատասխան կառույցների կողմից:

Անժխտելի փաստ է մնում այն, որ հայաստանյան տնտեսությունում հեռուստատեսությունից բացի չկա որևէ այլ ոլորտ, որտեղ արտադրողների ծախսերն ամբողջությամբ հոգա պետությունը հարկատուների գումարներից, ու այդ ընկերությունը մրցակցի մասնավորի հետ: Այն մասնավորների, որոնց վճարած հարկերից գոյանում է այն 6 մլրդը, որով տվյալ մասնավորների հետ մրցակցող Հ1-ը պարզապես քայքայում է վերջիններիս:

Այսինքն, «Լավ երեկո»-ի մի խայտառակությունն ու դրա շուրջ ծավալված լայն քննարկումը հետևանք են միայն, իսկ հետևանքներ միշտ լինում են, քանի դեռ առկա են պատճառները:

Shantnews.am