Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря Ованаванк
uncategorized

Վազգեն Սաֆարյան. «Պետությունը չի կարող մասնավորի համար գիշերային պահակի դեր կատարել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայրենական ապրանք արտադրողների միության» և Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանն անդրադառնալով երկրում տեղի ունեցած և սպասվող քաղաքական գործընթացներին` նշեց, որ իր դիտարկմամբ այս ընթացքում ամեն ինչ տեղի է ունենում սահմանված գրաֆիկով: Անդրադառնալով ՀՀ 4–րդ նախագահի հետ հանդիպմանը` նշեց, որ այն արդյունավետ է եղել, ինչ վերաբերում է սպասելիքներին, ապա ժամանակը ցույց կտա` որքանով էին հանդիպումներն օգտակար երկրում առկա խնդիրները լուծելու համար:

«Մեր կողմից բարձրացված բոլոր հարցերը Արմեն Սարգսյանը գրում էր, մտապահելու է և, հուսով եմ, որ քայլեր է ձեռնարկելու դրանց լուծման համար: Ինչ վերաբերում է տնտեսական խնդիրներին, ապա Հանրային խորհրդում կազմակերպված հանդիպման ժամանակ ես նրան հարցրել եմ, որ եթե Մեծ Բրիտանիան, որը դասական կապիտալիզմի միջնաբերդն է, հիմնական ֆոնդերում պետության մասնաբաժինը կազմում է 53%, ապա մենք ո՞ւմ ենք ընդօրինակում: Ես այդ հարցը տվել եմ ինչպես 97 թվականին Բաբկեն Արարքցյանին, այնպես էլ հիմա Արմեն Սարգսյանին` նշելով, որ ամեն ինչ սեփականաշնորհելով հասել ենք մի իրավիճակի, որ պետությունը կորցրել է իր կարողությունների 90%–ը: Եվ պետությունը պետք է վերականգնի իր կարգավորիչ և կառավարող դերը և համապատասխան ֆունկցիա իրականացնի` նաև հետ գնելով այն ակցիաները, որոնք մասնավորի ձեռքում է, բայց շրջանառու միջոցներ չունենալու պատճառով չի կարողանում գործարկել»,– ասաց Վ. Սաֆարյանը:

Հասարակական–քաղաքական գործչի կարծիքով նախագահի ինստիտուտը կարող է լրացուցիչ հարթակ հանդիսանալ այսօրինակ հարցերն ուսումնասիրելու և լուծումներ առաջարկելու համար: Նա նաև կարծում է, որ հասել ենք մի հանգրվանի, որ պետք է մի պահ կանգ առնենք ու հասկանանք, թե մինչ օրս ինչ ենք արել, ինչքան ենք սխալվել և այդ կետից սկսենք առաջ գնալ:

«Իմ կարծիքով այն սխալները, որոնք թույլ են տրվել, պետք է դրանցից ձերբազատվել և գնալ դրանք ուղղելու ճանապարհով, որովհետև մենք այլևս սխալվելու տեղ չունենք: Այսինքն, իրավիճակն այնքան է վատացել, որտեղից դուրս գալու համար միայն առաջընթաց քայլեր պետք է իրականացվեն: Լիբերալ ազատական տնտեսությունը հանգեցրել է նրան, որ մենք կորցրել ենք մեր արդյունաբերությունը: 1995–97 թվականներին սեփականաշնորհվել է 52,7 միլիարդ դրամի պետական ունեցվածք, որի 99,3%–ը իրականացվել է հավաստագրերով: Այսինքն, ազգային ունեցվածքը վաճառվել է իր գնից 1000–ից 1200 անգամ ավելի ցածր գնով: Մեկ դրամը 200 ռուբլու համարժեքով էր հաշվվում, իսկ հավաստագրերը հաշվարկվում էին 20 հազար դրամ, բայց շուկայում, փողոցում վաճառվում էին մոտ 3000 դրամ»,– ասաց Վ. Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ 3 տարվա ընթացքում սեփականաշնորհման արդյունքում բյուջեի մուտքերը պետք է կազմեին 4,8 միլիարդ դրամ, բայց իրականում մուտքագրվել է 364 միլիոն դրամ, որը կազմում է մուտքագրվելիք գումարի 7, 55%–ը: Այսինքն, 2 միլիոն հատ սեփականաշնորհման սերտիֆիկատով և 353 միլիոն դրամ կանխիկ գումարով 100 հազար մարդ կամ ազգաբնակչության 3%–ը մարել է բաշխված սերտիֆիկատների 60 տոկոսից ավելին: Եվ այն, ինչ Արևմտյան Եվրոպայում իրականացվել էր 250–ից 300 տարում, Հայաստանում իրականացվել է 3 տարում և կատարվել ազգային ունեցվածքի վերաբաժանում:

«Եվ այդ հախուռն սեփականաշնորհման արդյունքում ունենք պատկեր, որ կան սեփականաշնորհված գործարաններ, որոնց մեծ մասը չի աշխատում: Եվ եթե այսօր ունենք 4–րդ հանրապետություն, ապա պետք է իշխանությունները վերլուծություն կատարեն, թե ինչ ենք ունեցել և ինչի ենք հասել: Ազատ շուկան իրեն սպառել է դեռևս 19–րդ դարի երկրորդ կեսին: Պետությունը չի կարող մասնավորի համար գիշերային պահակի դեր կատարել: Պետությունը պետք է ուղղորդող, նպաստող, խթանող լինի, որպեսզի զարգանա: Իսկ եթե ձեռքերը լվանա և կողքից նայի, թե մասնավորն ինչ քայլեր է կատարում և բյուջե ինչ մուտքեր է ապահովում, մենք այսպես շարունակելու ենք խարխափել: Մեզ պետք են կտրուկ քայլեր, որոնք կխթանեն տնտեսության զարգացմանը»,– ասաց Վ. Սաֆարյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում