Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Азербайджанцы: Пашинян – лучшее, что случилось с кочевым народомАрмения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Захарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
uncategorized

Արմեն Պողոսյան. «Առողջապահության նախարարությունը չկարողացավ օրենքի սահուն անցում ապահովել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօրվանից Հայաստանի բոլոր դեղատներում հակաբիոտիկները, հորմոնալ և կոդեին պարունակ դեղերը կվաճառվեն միայն դեղատոմսով:

Մինչ այս, սակայն, վերջին մի քանի օրերի ընթացքում դեղատներում հերթեր էին գոյացել: Մարդիկ դեղատոմսով վաճառվելիք դեղերի իրենց պաշարն էին հավաքում:

«Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանի դիտարկմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը չկարողացավ օրենքի սահուն անցում ապահովել:

«Ամեն օրենք, առհասարակ, ունենում է անցումային դրույթներ, որտեղ պետք է հաշվի առնվեն բոլոր հանգամանքները: Մարդը «զապաս» 5 կամ 15 հատ դեղ է գնել: Բայց նա ի՞նչ մեղք ունի, նա չպետք է տուժի: Մեր բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն սպառողին ավելի հարմարավետ կյանք ապահովելուն: Կա մի հին ասացվածք՝ «դժոխքի ճանապարհը բարի նկատակներով է պատած»: Բարի նպատակը, սակայն, երբեմն կարող է հակառակ արդյունքը տալ: Վստահ ասում եմ՝ վերոնշյալն, իհարկե, բարի նպատակ է: Չի կարելի մարդկանց խորհուրդներով դեղ գնել ու օգտագործել»,–անդրադառնալով օրենքի փոփոխությանը՝ «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով՝ օրենքի փոփոխության ամենակարևոր պահն այն է, որ սպառողն ամեն անգամ ստիպված է լինելու դիմել բժշկի. «Իսկ դիմել բժշկի՝ նշանակում է գումար վճարել: Սա լրացուցիչ ծախս է: Բժշկին այցելելը մոտավորապես արժե 5000 դրամ, երբեմն՝ ավելի շատ: Պետք է գտնվեն լուծումներ, որ մարդիկ լրացուցիչ ծախս չանեն: Մյուս կողմից՝ դեղերի ոլորտն այնպիսի սպեցիֆիկ ճյուղ է, որը չի կարելի բարձիթողի վիճակում թողնել: Ուրեմն՝ թող բժշկի այցելություններն անվճար դարձնեն կամ գոնե զեղչային համակարգ գործի: Օրինակ՝ այն դեպքերում թող գործի, երբ մարդը մշտապես իր պոլիկլինիկայի հետ կապի մեջ է: Բոլորը գիտեն, որ շաքարախտը չի բուժվում: Եթե մարդը հաշվառման մեջ է, թող այնպես անեն, որ նա ամեն այցելության ժամանակ գումար չվճարի: Ես ասում եմ պարզագույն օրինակը, երբ շաքարախտով հիվանդ մարդը դատապարտված է միշտ խմել համապատասխան դեղերը: Ինչո՞ւ պետք է դեղերի ամեն մի խմբաքանակի համար նա նորից այցելի բժշկին: Լուծումները բավականին պարզունակ են»

Բացի այդ կոռուպցիոն ռիսկերից, որը կապված է բժշկին այցելելու և համապատասխան դեղատոմս, այնուամենայնիվ ձեռք բերելու հետ, Արմեն Պողոսյանը նաև շեշտեց. «Երբ այցելում ես բժշկի՝ դռան վրա գրված է ՝պետք է վճարես ու նոր մտնես: Մինչդեռ պետք է հակառակը լինի: Հնարավո՞ր է չէ, որ իմ այցելությունը որևէ արդյունք չտա, որևէ լուծում չլինի: Բայց եթե բժիշկը բացատրում է, որ քո գանգատի մասնագետը չէ, այնուամենայնիվ, դու կրկին գումար ես վճարում: Մեծ հաշվով՝ կան ավելորդ ծախսեր: Իսկ եթե դիմեք բարձրակարգ բժշկի, նրա մոտ այցելությունն արդեն մոտ 15 հազար դրամ է»:

Արմեն Պողոսյանի խոսքով՝ տեսականորեն հնարավոր է նաև այն, որ դեղատները դեղերի ստվերային վաճառք իրականացնեն:

«Բայց այս առումով այդքան մռայլ չեմ ուզում գտնվել, լավատես եմ: Դեղատանը կոռուպցիոն դեպքերի երբևէ չեմ հանդիպել: Ես գտնում եմ, որ ոչ թե պետք է փոխել այսօրվանից ընդունված կարգը, այլ ի օգուտ սպառողի պետք է շտկումներ մտցնել: Սա նշանակում է հասարակության ու պետական մարմնի՝ տվյալ դեպքում առողջապահության նախարարության համատեղ աշխատանք: Հասարակական կազմակերպությունների հետ երբեմն հանդիպումներ են լինում, բայց դրանք պետք է ավելի կանոնակարգված և պարբերական բնույթ կրեն: Հիմա խնդիր է հասունացել: Մի քիչ կենցաղային լեզվով եմ խոսում, բայց թող հրավիրեն ու քննարկենք: Հասարակական ու պետական մարմինների մեջ պետք է բարյացակամ երկխոսություն լինի: Ինձ ընդունել են, բայց ոչ միշտ է, որ հանդիպմանը պրակտիկ քայլեր ու հստակ հետևանքներ կամ արդյունքներ են հաջորդել»,– եզրափակեց մեր զրուցակիցը:

Հավելենք, որ հուլիսի 1–ից դեղատոմսով կվաճառվի նաև ներարկումային և օնկոլոգիական դեղորայքը, իսկ հոկտեմբերի 1–ից` մնացած բոլոր դեղերը, որոնք նախատեսված են կառավարության «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշմամբ։ Մեր երկրում գրանցված 4700 անուն դեղերից 2700–ը բաց կթողնվեն բացառապես դեղատոմսով։

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում