Անեկդոտ. Ընկերները որոշեցին գրել իրենց կանանց «Ես սիրում եմ քեզ». Նրանցից մեկի կնոջ պատասխանն ուղղակի «սպանեց»
Տղաները աշխատավայրից որոշեցին իրենց կանանց անակնկալ մատուցել և հաղորդագրություն գրել, որտեղ կասեյին, թե ինչպես են սիրում:

Նրանք հերթով ուղարկեցին «Ես սիրում եմ քեզ» հաղորդագրությունը:

Առաջին տղայի կինը պատասխանեց.
«Դու առաջին անգամ ես ինձ ասում այդ մասին, ես միշտ կհիշեմ դա, շնորհակալություն»:

Հետևեց երկրորդի պատասխանը.
«Դու ինչ է հիվանդանոցո՞ւմ ես: Քեզ հետ ամեն բան նորմա՞լ է»:
Ամենացնցողը երրորդ կնոջ պատասխանն էր.

«Հերիք է ձեռք առնես: Հենց հիմա ասա, թե ո՞վ ես դու, ով գողացել է իմ ամուսնու հեռախոսը»: