Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря Ованаванк
uncategorized

«ՇՊՀ ռեկտորը փորձում է լռեցնել մեզ ու ազատել աշխատանքից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը փետրվարի 23–ին Գիտխորհրդի արտահերթ նիստ է հրավիրել և իր կողմից վերահսկվող Գիտխորհրդի միջոցով որոշում է ընդունել էթիկայի հանձնաժողով ձևավորել:

Այս մասին «Փաստ»–ի հետ զրույցում հայտնեց բուհի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ով բուհի մի շարք դասախոսների հետ արդեն մի քանի ամիս է, բուհում առկա խնդիրների մասին է բարձրաձայնում:

«Էթիկայի հանձնաժողովը 10 օրվա մեջ պետք է քննի ու եզրակացություն տա կոնկրետ իմ հրապարակային գործունեության մասին: Այսինքն՝ այն մասին, թե իբրև մենք՝ ես և պարոն Խորիկյանը (ՇՊՀ դասախոս, ով նաև հացադուլ էր հայտարարել,– խմբ.) վարկաբեկում ենք բուհը, ես գրառումներ եմ անում, ինչի պատճառով բուհը վարկաբեկվում է: Ավելի մեծ մառազմ ես չեմ տեսել: Պարոն Մինասյանը գործում է միջնադարյան կանոններով: Եթե ես քննադատում եմ նրա գործունեությունը և ապացուցված եմ քննադատում, նա գերադասում է ինձ դատի չտալ և շագանակները փորձում է կրակից հանել Գիտխորհրդի և բուհի միջոցով: Այսինքն՝ իրեն ուղղված կոնկրետ մեղադրանքները վերագրում է բուհին: Բուհի հետ է կապված իմ կյանքի կեսը: Իմ գրառումների մեջ ես երբևիցե բուհին չեմ վարկաբեկել: Մենք ինչ գրում կամ ասում ենք, կոնկրետ վերաբերվում են ՇՊՀ ռեկտորի գործունեությանը: Նա ասում է, թե ես բուհին վարկաբեկել եմ՝ հայտարարելով, որ Գիտխորհուրդը գործում է նրա քմահաճույքներով: Ես հիմա էլ եմ այդ կարծիքին: Հիմա պարոն Մինասյանն այսպիսի մեթոդներով փորձում է մեր բերանը «փակել»: Երեխաները բակերում կռիվ–կռիվ, բժիշկ–բժիշկ էին խաղում, հիմա պարոն Մինասյանը որոշել է դատավոր–դատավոր խաղալ»,–ասաց Գ. Համբարյանը՝ ընդգծելով, որ եթե վիրավորել են ռեկտորին՝ թող դիմի դատարան:

«Մենք մեր հարազատ բուհը երբևիցե չենք վարկաբեկել: Հարցը Սահակ Մինասյան ռեկտորի գործունեությանն է վերաբերում: Նրան սարսափելի նյարդայնացրել են մեր վերջին բարձրաձայնումները: Մասնավորապես՝ փետրվարի 12–ին բուհում կայացած դեկանների ու ամբիոնի վարիչների ընտրությունների բարձրաձայնումներն այն մասին, որ նա կոպտորեն խախտել է կանոնադրությունը: Հիմա նա փորձում է հաշվեհարդար տեսնել մեր նկատմամբ»,–ասաց նա:

Մեր նախորդ համարում ներկայացրել էինք ԿԳՆ–ի պարզաբանումը՝ կապված բուհի կանոնադրությունը խախտելու հետ: Գագիկ Համբարյանը ԿԳՆ պարզաբանումը ծիծաղելի որակեց. «Շատ զարմացած եմ, որ ԿԳՆ աշխատակազմի ղեկավարը կարող է այդպիսի անգրագետ պարզաբանում տալ: Իրենք նշել են հոդվածներ, բայց միևնույն ժամանակ չեն նշել, որ 98–րդ հոդվածի երրորդ կետով պարզ գրված է, որ ֆակուլտետային խորհուրդը սահմանված կարգի համաձայն իրականացնում է ֆակուլտետի դեկանի ընտրություն: 102–րդ կետում էլ գրված է՝ դեկան ընտրվում է գիտական խորհրդում, փակ գաղտնի քվեարկությամբ և հինգ տարի ժամկետով, դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի խորհրդում ամենաշատ, բայց մասնակիցների ձայների առնվազն կեսից ավելի ձայներ հավաքած թեկնածուն: Ֆակուլտետային խորհրդում ընտրված դեկանը նույն Գիտական խորհրդում կարող է չանցնել, դրա համար է 102–րդ կետը: ԿԳՆ–ի պատասխանի մեջ միտումնավոր «մոռացել» են 98–րդ հոդվածի երրորդ ենթակետը: Պատասխանը մեզ ոչ միայն չի բավարարում, այլև վատ վիճակի մեջ է գցում հենց ԿԳՆ–ին»:

Գագիկ Համբարյանը շեշտեց, որ Էթիկայի հանձնաժողովի անվան տակ Ս. Մինասյանը փորձում է լռեցնել իրենց. «Նույն Գիտխորհրդին խառնում է իրեն վերագրված մեղադրանքների մեջ և Գիտխորհրդի միջոցով ինձ և պարոն Խորիկյանին ուզում է ազատել աշխատանքից: Մենք պահանջում ենք ԿԳՆ հանձնախմբի շատ արագ այց՝ ՇՊՀ: Պարոն Մինասյանը մեզ մեղադրում է Քրեական օրենսգրքի 135–րդ և 136–րդ հոդվածներով, մեկը՝ զրպարտություն, մյուսը՝ վիրավորանք: Հիմա ինչ իրավունքով է էթիկայի հանձնաժողովը դրել ու քննում այդ հոդվածները: Պահանջում եմ, որ նա ինձ դատի տա: Դատարանում թող պարզվի՝ ինչ իրավունքով է նա բուհը խառնում այս ամենի մեջ: Իմ բոլոր գրառումներն ուղղված են Սահակ Մինասյանի հանցավոր և ապօրինի գործունեությանը»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում