Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря Ованаванк
uncategorized

Լյուդմիլա Սարգսյան. «ՕԵԿ–ը գնաց այդ ճանապարհով, քանի որ վարկաբեկվել էր». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն անդրադառնալով ՀՎԿ–ի հետքայլին «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ իր կարծիքն առանձնապես շատ չի տարբերվում ընդհանուր հանրային կարծիքից:

«Նոր ձևավորված «Հայկական վերածնունդ» կուսակցությունը չարդարացրեց իրեն: ՕԵԿ–ը գնաց այդ ճանապարհով, քանի որ վարկաբեկվել էր և այլևս ընդունելի չէր հանրության կողմից: Նրանք որոշեցին վերանվանվել, մտածելով, որ շատ հարցեր կմոռացվեն հասարակության կողմից, մարդիկ կսկսեն այլ կերպ վերաբերվել կուսակցությանը: Սակայն կյանքը ցույց տվեց, որ այդ ճանապարհը նրանց տարավ փակուղի»,– ասաց Լ. Սարգսյանը:

Խոսելով 100–ից ավելի կազմակերպությունների ՕԵԿ–ի հետ միավորվելու մասին, նա նշեց, որ դրանք մարդ–կուսակցություններ էին, չնայած, որ կուսակցության առաջնորդները հույս ունեին, որ դրա միջոցով միայն կկարողանան իրենց կուսակցության ռեաբիլիտացիան ապահովել:

«Իրականում այդ քայլը չաշխատեց, քանի որ այն ՀԿ–ներն ու մարդիկ, որոնք միացել էին, քաղաքական դաշտում դերակատարություն չունեցող անձինք էին: Բացի այդ, մարդիկ տեսնում են ովքեր էին ՀՎԿ–ի կազմում ընդգրկվածները և ովքեր էին նոր՝ ՀՎԿ–ի ղեկավարները: Նույն Արթուր Բաղդասարյանն էր, նույն Հեղինե Բիշարյանը և այլն: Հետևաբար ի սկզբանե պարզ էր, որ ռեբրենդինգ լինելը որևէ դրական արդյունք չի ապահովի ՕԵԿ–ի համար, ինչը փաստեցին նաև ԱԺ ընտրությունների արդյունքները»,– ասաց Լ. Սարգսյանը:

Հիմա նախկին՝ ՕԵԿ կուսանվանը վերադառնալը, քաղաքական գործչի կարծիքով, ժամանակին ավելի հաջողակ լինելու մտայնության հետևանք է: Այն նաև հույս է, թե դրանով հնարավոր կլինի ինչ–որ բան փոխել կուսակցության կյանքում: Սակայն, ինչպես կյանքը ցույց է տալիս, որ ավելի շուտ հարկավոր է հաշվի նստել ռեալ իրողությունների հետ և ռեալ գնահատել, թե ժողովուրդն իրենց ինչքանով է վստահում:

ՀՎԿ–ն նորից ՕԵԿ–ի ռեբրենդինգ անելով, Լ.Սարգսյանի կարծիքով որևէ բան չի փոխվի, քանի որ դրանից նրանց քաղաքական կշիռը չի փոխվի:

«Դա փաստվում է նաև սոցիալական ցանցերում կատարված գրառումներից և պարզ է դառնում, որ մարդիկ չեն վստահում այդ կուսակցությանը: Դրա պատճառն այն է, որ իրենք ժամանակ–առ–ժամանակ ընդդիմություն են դառնում, հետո նորից վերադառնում են իշխանություն: Եվ տպավորություն է ստեղծվում, որ նրանք իշխանության կողմից գործուղվում են որպես ընդդիմություն, հետո նորից վերադառնում են իրենց ակունքներին»,– ասաց քաղաքական գործիչը:

Իրականում հին հենքի վրա նոր կուսակցություն ստեղծելու ճանապարհով է անցել նաև ՀԱԿ–ը, որը հասարակության շրջանում շարունակում է ՀՀՇ–ի հետ ասոցացվել: Լ. Սարգսյանի կարծիքով, սակայն ՀԱԿ–ի անվանափոխությունը տրամաբանական է եղել, քանի որ այն ծնվել է հասարակական հզոր շարժման արդյունքում: Այնպես որ, ըստ քաղաքական գործչի, մի փոքր ազնիվ չէ, ՀԱԿ–ին ՀՎԿ–ի հետ համեմատելը:

«ՀՎԿ–ն արհեստականորեն ձևավորված միավոր էր, իսկ ՀԱԿ–ը շարժում էր, որին հետագայում միացան շատ ու շատ կուսակցություններ: Այնպես որ համեմատության եզրեր չկան ու չեն էլ կարող լինել»,– ասաց Լ. Սարգսյանը:

Խոսելով ներկուսակցական դեմոկրատիա ունենալ–չունենալու մասին նա նշեց, որ կուսակցությունները Հայաստանում վառ արտահայտված մեկ լիդերի շուրջ են ձևավորվում, որը հետագայում չի համալրվում ճանաչված այլ մարդկանցով: Եվ հետևաբար երկրորդ, երրորդ համարժեք լիդերներ այդպես էլ չեն ձևավորվում, այսինքն այլ նախագահ ընտրելու հնարավորություն չեն ունենում, ինչն էլ դառնում է խնդիր կուսակցությունների համար:

«Բացի այդ, կուսակցություններում տեղի ունեցող երևույթները շատ նման են երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Այսինքն, ինչպես երկրում, այնպես էլ կուսակցություններում չի կարող դեմոկրատիա լինել, քանի որ խորհրդային տարիներից դեռևս պահպանվում է մեկ անձի առաջնորդության սկզբունքը»,– ասաց Լ. Սարգսյանը:

Բացի այդ, կուսակցությունների դերը բավականին իջեցվել է: Չկա պետական ֆինանսավորում և այդ է պատճառը, որ կուսակցություններն, այսպես թե այնպես, ինքնալուծարվում են: Եվ եթե անգամ փաստաթղթով էլ չեն ամրագրում դա, բայց նրանց գործոնը հավասարվում է զրոյի:

«Էվոլյուցիոն պրոցեսները որևէ մեկը չի կարող կանգնեցնել, անգամ երկրի ներքին դեմոկրատիայի պարագայում, քանի որ կյանքն առաջ է ընթանում: Այսօր աշխարհը բաց է մեզ համար, ինչը նշանակում է, որ աշխարհում տեղի ունեցող պրոցեսները կամա թե ակամա դրական փոփոխությունների են բերելու: Ես հավատում եմ, որ ժամանակի ընթացքում ինչ–որ բան փոխվելու է: Եվ եթե շատերի համար դա կարող է անգամ տեսանելի չլինել, ապա վստահ եմ, որ երիտասարդները դա կտեսնեն»,– ասաց Լ. Սարգսյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում