Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Азербайджанцы: Пашинян – лучшее, что случилось с кочевым народомАрмения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Захарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
uncategorized

Շիրակի պետական համալսարանից պարզաբանում են պահանջել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ավելի քան մեկ շաբաթ առաջ «Փաստ»–ը տեղեկացրել էր, որ Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան համալսարանի շուրջ դեռ ամիսներ առաջ ծավալված կրքերը չեն հանդարտվում: Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանն անժամկետ հացադուլ էր հայտարարել, ինչի պատճառը համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ընտրությունն էր: Ըստ դասախոսների՝ ՇՊՀ–ի ռեկտոր Սահակ Մինասյանը կամայականորեն փոփոխություններ է մտցրել ֆակուլտետի դեկանների և ամբիոնի վարիչների ընտրության կարգի մեջ՝ ֆակուլտետային խորհուրդներից այն տեղափոխելով բուհի գիտական խորհուրդ:

Ընտրությունը տեղի էր ունեցել, որի արդյունքում ընտրվել էին երկու դեկան և մի քանի ամբիոնների վարիչներ: Ըստ բուհի դասախոսների՝ ընտրությունն ապօրինի է, քանի որ բուհի կանոնադրության համաձայն՝ դեկաններն ու ամբիոնի վարիչներն ընտրվում էին ֆակուլտետային խորհուրդներում, բայց Սահակ Մինասյանն ընտրության կարգն իր ձեռքն է վերցրել ու հայտարարում է, որ ընտրությունը պետք է գիտական խորհրդում լինի: Բարձրացված խնդրի շուրջ դասախոսներն ու ուսանողները ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից արձագանք էին պահանջում:

Բուհի դասախոս Գագիկ Համբարյանը մեզ հետ զրույցում հայտնել էր նաև, որ մինչև հիմա Սահակ Մինասյանը չի վճարել դասախոսների ժամավճարներն ու չի վճարում նաև այն դասախոսների հավելավճարները, որոնք ակտիվ գիտական գործունեությամբ են զբաղվել:

Կրթության և գիտության նախարարություն ուղարկված գրավոր հարցման միջոցով «Փաստ»–ը փորձել էր ներկայացված խնդիրների շուրջ պարզաբանում ստանալ:

ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը պատասխանել է մեր հարցմանն ու նախ անդրադառնալով դեկանների ու ամբիոնի վարիչների ընտրությանը, ընդգծել է. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6–րդ հոդվածի 1–ին մասի 3–րդ կետի համաձայն՝ «Բարձրագույն ուսումնական հաստատությունն ինքնուրույն է որոշում բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքակազմը, իրականացնում է աշխատողների ընտրությունը և բաշխումը, ներառյալ՝ գիտամանկավարժ կազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական և ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը»: ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22–ի N 1031–Ն որոշմամբ հաստատված Շիրակի պետական համալսարանի կանոնադրության 48–րդ հոդվածի 8–րդ կետով սահմանված է, որ գիտական խորհուրդը հաստատում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների և այլ ընտրովի պաշտոնների ընտրության կարգերը: Ղեկավարվելով օրենքի և կանոնադրության վերոնշյալ դրույթներով՝ 2017 թ. ապրիլի 11–ի գիտական խորհրդի նիստում հաստատվել են «ՇՊՀ դեկանի ընտրություն», «ՇՊՀ ամբիոնի վարիչի ընտրություն» կանոնակարգերը, և մրցույթներն իրականացվել են այդ կարգերին համապատասխան»:

Աշխատակազմի ղեկավարն ընդգծել է նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից առաջարկվել է բուհին՝ վերանայել և հստակեցնել կանոնադրության և ներքին իրավական ակտերի տարընթերցման տեղիք տվող դրույթները:

Ինչ վերաբերում է չվճարված ժամավճարներին և հավելավճարներին, Նաիրի Հարությունյանը պատասխանել է. «Միաժամանակ տեղեկացնում եմ, որ բուհի դասախոսներին վճարվող ժամավճարների և լրավճարների վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում ստանալու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հարցում է ուղարկվել Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան: Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում