Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Азербайджанцы: Пашинян – лучшее, что случилось с кочевым народомАрмения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Захарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
uncategorized

Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը զրուցել է «Փաստ»–ի թղթակցի հետ

– Օրերս ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել էր, որ ԱՄՆ–ը լրացուցիչ սանկցիաներ է կիրառելու Ռուսաստանի նկատմամբ, իսկ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոյերտն էլ հանդիպումներից մեկի ժամանակ նշել էր, թե իրենց հաջողվել է չեղարկել Ռուսաստանի՝ ավելի քան 3 միլիարդ դոլարի հասնող արտահանման գործարքները՝ հավելելով, թե դա պատիժ է 2016 թ. նախագահական ընտրություններին միջամտելու համար: ԱՄՆ–ն այս ամենով ի՞նչ նպատակներ է հետապնդում և ի՞նչ է ուզում ասել:

– Սա տնտեսական պատերազմ է Ռուսաստանի դեմ: Ֆորմալ պատճառներն, իհարկե, ԱՄՆ նախագահական ընտրություններին խառնվելն էր, Ղրիմի խնդիրը, Ուկրաինայի հետ հարաբերությունները, սակայն տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունն ավելի հեռահար, ավելի երկար ժամանակաշրջանում է իրականացվել: Պարզապես 2014 թ. այն որակապես նոր փուլի մեջ մտավ: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ռուսաստանի՝ իր գերտերության կարգավիճակը վերականգնելու փորձը հասկանալի պատճառներով Միացյալ Նահանգներին շահավետ չէր: Խորհրդային Միության փլուզումից հետո համաշխարհային միակ գերտերությունը մնաց ԱՄՆ–ն, և նրանք ամեն ինչ անում էին այդ կարգավիճակը պահպանելու համար:

– Այս ամենը մեկ բանի է տանում՝ տնտեսական գերակշռություն Ռուսաստանի կողմից թույլ չտա՞լ:

– Մինչև Խորհրդային Միության փլուզումը համաշխարհային երկու գերտերություն կար: Սառը պատերազմի արդյունքում ԽՍՀՄ–ը փլուզվեց, և մնաց միայն Միացյալ Նահանգները: 90–ական թթ. Ռուսաստանը դարձել էր բավական թույլ և հետամնաց զարգացող երկիր, որտեղ նա լուրջ մրցակից չէր ԱՄՆ–ի համար: Վերջինս մարսեց իր նախկին արարքները Արևելյան Եվրոպայում, Բալթյան երկրներում, հետո անցավ Լատինական Ամերիկա, Հարավարևելյան Ասիա, արաբական աշխարհ՝ Ալժիրում փոխելով իրենց մարդկանց:

Ռուսաստանը չէր դիմադրում այդ ժամանակ, և նրա նկատմամբ սանկցիաները կրում էին բավական լատենտ բնույթ: Բայց երբ 2014 թ. նրանք հայտ ներկայացրեցին Ուկրաինան պոկելու համար, Ռուսաստանն արդեն սկսեց դիմադրել, և Ղրիմի խնդիրն առաջացավ: Ռուսաստանը տեսնելով, որ Միացյալ Նահանգները հետևողականորեն փորձելու է մինչև վերջ պոկել Խորհրդային Միության բոլոր բեկորները, քայլ արեց դեպի Սիրիա՝ վերականգնելով իր դիրքերն այնտեղ:

Այստեղ արդեն առաջացավ ռուս–ամերիկյան գլոբալ հակամարտություն, և այդ պարագայում ցանկացած կայծ կարող էր հրդեհի պատճառ դառնալ, որն էլ եղավ ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի միջամտության խնդիրը: Այսօրվա դրությամբ ԱՄՆ–ի թիվ մեկ թշնամին Ռուսաստանն է, և նրանք այսօր ամեն տեղ տեսնում են ռուսական հետք ու վտանգ, և պայքարելու են բոլոր բնագավառներում՝ սկսած տնտեսականից վերջացրած մշակութայինով, սպորտով, քաղաքականությամբ և ռազմական ոլորտով:

– Ռուսաստանը սրան հավասարազոր պատասխան կտա՞:

– Ռուսաստանը փորձում է դիմադրել, Միացյալ Նահանգներն՝ իրենց խնդիրները լուծել: Թե ինչով կավարտվի այդ ամենը, ես չեմ ցանկանում գուշակել, որովհետև բավական վտանգավոր պրոցեսի մեջ են հայտնվել երկու կողմերն էլ: Միացյալ Նահանգներում չեն գիտակցում, որ վիրավոր արջից ավելի վտանգավոր կենդանի չկա: Նրանք չեն հասկանում, որ Ռուսաստանի դեմ այդ պատժամիջոցները շատ խորացնելը ինչի կհանգեցնի: Ռուսաստանը ռազմական գերտերություն է, և այնքան քանակի միջուկային զենք ունի, որ կարող է մի քանի անգամ ոչնչացնել ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև՝ ամբողջ աշխարհը:

Ռուսաստանում էլ արդեն գնում են վերանայման, հասկանում, որ պետք է կոշտացնել հարաբերությունները ԱՄՆ–ի հետ: Իսկ եթե պատասխան կոշտացում լինի, կառաջանա գլոբալ սառը պատերազմի նոր փուլ, որը հղի կլինի լրջագույն խնդիրներով:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում