Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря Ованаванк
Политика

Վարդան Ոսկանյան. «Հայ–իրանական հարաբերությունները պոկվել են մեռյալ կետից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հայտարարեց, որ Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին: Նա ընդգծեց նաև, որ հարցը քննարկվում է, և հուսով է, որ այդ առումով առաջընթաց կլինի:

«Որքանով տեղյակ եմ՝ որոշակի բանակցություններ են ընթանում այս ոլորտում և ակնհայտ է, որ իրանական կողմը պատրաստ է ՀՀ–ին գազ տրամադրել: Այլ խնդիր է, թե արդյո՞ք այդ գազի արժեքը ձեռնտու կլինի հայկական կողմի համար: Այդուհանդերձ կարծում եմ, որ ՀՀ–Իրան գործակցությունն ընդլայնելու հնարավորություն կա թե՛ գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց գործարքի շրջանակներում, թե՛ այդ շրջանակներից դուրս: Մեկ այլ կարևոր ուղղություն էլ կա, որը թուրքմենական կողմի ներգրավումն է այս գազային գործարքներին: Եվ այս համատեքստում ևս Իրանը հնարավորություններ ունի ապահովելու դեպի Հայաստան գազի փոխադրումները:

Եվ ընդհանրապես, Իրանը եռակողմ կամ քառակողմ ձևաչափով գործակցություն հաստատելու հնարավորություն ունի՝ մի կողմից Թուրքմենստանի, մյուս կողմից՝ Հայաստանի և Վրաստանի միջև»,– «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով դեսպանի հայտարարությանը, նման տեսակետ հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Դիտարկմանը, թե իրանական գազ մատակարարելու հնարավորության մասին խոսելիս ամեն անգամ զուգահեռ ընդգծվում է նաև «Գազպրոմի» հանգամանքը, իրանագետը նկատեց. «Արդեն նշեցի, որ Հայաստանի և Իրանի միջև այդ ոլորտում բանակցային գործընթաց կա և բնական է, որ ռուսական կողմը ՀՀ–ի գազի շուկայում լայնորեն ներկայացված է: Այս առումով ռուսական կողմի շահերը հաշվի չառնելն այնքան էլ խելամիտ քայլ չէր լինի: Բայց Հայաստան–Իրան հարաբերությունները զարգանում են ոչ թե ի հեճուկս Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների, այլև փոխլրացնում են Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները: Եվ ընդհակառակը, հայ–ռուսական հարաբերությունները փոխլրացնում են Հայաստան–Իրան գործակցության դաշտը: Այս իմաստով կարծում եմ, որ այստեղ շահերի բախում չկա: Եվ շատ հետաքրքիր կլիներ, որ ռուսական կողմն էլ մասնակցային մոտեցում ցուցաբերեր՝ ինչ–որ առումներով ձևավորելով Հայաստան–Իրան–Ռուսաստան եռակողմ գործակցության դաշտ: Ակնհայտ է, որ անկախ ամենից, իրանական գազը վաղ թե ուշ դուրս է գալու Իրանի հյուսիսային սահմաններից՝ դեպի Եվրոպա ուղղվելու համար: Հետաքրքիր կլիներ, որ ռուսական կողմն էլ այս գործարքներին մասնակից դառնար»:

Իսկ թե ինչպիսի՞ն է ՌԴ–ի կեցվածքն այս հարցում, նա նշեց. «Անկեղծ ասած՝ չեմ կարող ասել, միգուցե իրենք կմեկնաբանեն իրենց դիրքորոշումներն այս խնդրի վերաբերյալ: Այնուամենայնիվ, առողջ տրամաբանությունը հուշում է, որ ռուսական կողմի մասնակցությունն այս խնդիրներին ձեռնտու կլիներ թե՛ մեր, թե՛ իրանցիների և թե՛ ՌԴ–ի համար»:

Դեսպանը նաև շեշտեց, որ Հայաստանը պետք է աշխուժանա էներգետիկ ոլորտում: Հարցին, թե արդյո՞ք ակնարկը Հայաստանից հստակ քայլեր սպասելու ակնկալիք չէ, իրանագետը պատասխանեց. «Տեսե՛ք, մի կարևոր հանգամանք կա: Իրանական դիվանագիտությունը որոշակի ուղերձների փոխանցում է ենթադրում: Կարծում եմ՝ այդ ուղերձները դեսպանը փոխանցել է: Մեր կողմից այդ ուղերձները պետք է վերլուծվեն և մեր ունեցած հնարավորությունների շրջանակում Իրանի հետ հարաբերությունները զարգացվեն: Ուղերձը դրական է, միանշանակ է ու ակնհայտ: Այս իմաստով Հայաստան–Իրան հարաբերություններում էներգետիկ ոլորտը չափազանց կարևոր է, այն դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է: Ուղերձ փոխանցվեց, և շատ հետաքրքիր կլիներ, որ իրանական կողմն էլ նշված ոլորտում Հայաստանում համապատասխան ներդրումներ իրականացնելու նախաձեռնություններով հանդես գար: Կարծում եմ՝ հայկական կողմից այդ նախաձեռնությունները կողջունվեն, որը լուրջ նպաստ կլինի հայ–իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման համար»:

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ ակնհայտ է, որ հայ–իրանական հարաբերությունների տնտեսական հատվածում զգալի աշխուժություն կա. «Բազմաթիվ հանդիպումներ, փոխայցելություններ, բազմաթիվ ծրագրերի շուրջ պայմանավորվածություններ, որոշ դեպքերում նախնական, որոշ դեպքերում էլ՝ վերջնական: Կարծում եմ՝ այդ աշխուժությունն առաջիկայում արդյունքներ կտա: Ակնհայտ է, որ հայ–իրանական հարաբերությունները պոկվել են նախկին մեռյալ կետից: Եվ այս հարցում պետք է գնահատել թե՛ հայկական, թե՛ իրանական կողմի ջանքերը»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում