Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Азербайджанцы: Пашинян – лучшее, что случилось с кочевым народомАрмения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Захарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
uncategorized

Արայիկ Պապիկյան. «Եթե դատավորն անկախ չէ, ցանկացած պատժիչ գործառույթ ինքնանպատակ է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսուհետ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա դատավորները պատասխանատվության կենթարկվեն: Դրույթն ամրագրված է Ազգային ժողովի կողմից երեկ ընդունված Դատական նոր օրենսգրքում: ՄԻԵԴ վճիռը կարող է հիմք հանդիսանալ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար։

Փաստաբան Արայիկ Պապիկյանի կարծիքով՝ դատավորներին պատասխանատվության ենթարկելը ճիշտ որոշում է և վաղուց պետք է լիներ:

«Բայց մինչ այդ՝ խնդիրն այլ հարթության մեջ պետք է լուծվի: Այդ նույն դատավորները շատ հաճախ ոչ օրինական կամ ակնհայտ անօրինական դատական ակտեր են կայացնում իրենց անկախությունից զրկված լինելու պատճառով: Իրենք ավելի ազդեցիկ մարդկանցից կամ վերադասներից հրահանգներ և ցուցումներ են ստանում ու կատարում են դրանք: Եթե դատավորները շարունակելու են կախված լինել տարբեր անձերից կամ կառույցներից, ապա նրանց պատասխանատվության ենթարկելն ինքնանպատակ է: Եթե դատավորն անկախ չէ, պատասխանատվության միջոցները ևս էական չեն: Եթե չմիջամտեն դատավորի կողմից քննվող գործին, նա կգիտակցի, որ իր կողմից ակնհայտ սխալ դատական ակտերը կարող են պատասխանատվության հիմք դառնալ: Բայց, ցավոք սրտի, իրականությունն այլ է: Ստացվում է՝ անկախությունից զրկված դատավորին ստիպում են դատական ակտ կայացնել և նույն դատավորին նաև պատասխանատվության ենթարկել: Կախվածության մեջ պահելու հետ մեկտեղ սա ևս մեկ լրացուցիչ մահակ է դատավորի գլխին: Ես կողմ եմ պատասխանատվության ենթարկելուն, բայց դրան զուգահեռ նա պետք է իրոք երաշխավորված լինի, որ անկախ է գործում»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց փաստաբանը:

Արայիկ Պապիկյանի խոսքով՝ վերոնշյալ փոփոխությամբ խնդրի մի մասն օրենսդրորեն լուծվում է, բայց անկախության երաշխիք դատավորը չունի. «Եթե անկախությունը լինի, օրենքը շատ օգտակար ու տեղին կլինի: Սրանով ուղղակի հանրությանն ու միջազգային գործընկերներին ցույց են տալիս, որ այդպիսի մեխանիզմ ունենք, բայց մինչև անկախությունը չլինի, ցանկացած պատժիչ գործառույթ անաարդյունավետ միջամտություն է լինելու»:

Արդյո՞ք ավելի խիստ պատիժ էր անհրաժեշտ: Փաստաբանն ընդգծեց, որ այս պարագայում իր համար պատասխանատվության ձևը կարևոր չէ:

«Դատավորն օրենքն է, իրավունքն է: Իր կայացրած ակնհայտ ապօրինի դատական ակտը մարդկանց ճակատագրերի վրա ազդել է: Կորցրած տարիներն այլևս չեն կարող վերականգնվել: Նկատողությունը կամ դատավորի աշխատավարձից պահումներ անելը զրո արժեք ունեն: Բազմաթիվ նման դեպքերում քննարկման հարց պետք է դառնա հետևյալը. արդյո՞ք նա կարող է լինել այն օրենքն ու իրավունքը, ով նման սխալ վճիռ է կայացրել: Պետք է միանգամից քննարկվի հետագա պաշտոնավարման հարցը: Նման դատավորն ընդհանրապես չի կարող մնալ համակարգում»:

Արայիկ Պապիկյանը նշեց, որ ինչպես շատ գործերում, մասնավորապես նաև քաղաքական գործերով դատավորներն անկախ չեն:

«Նման գործերով ոչ միայն դատարանն, այլև համակարգի յուրաքանչյուր կառույց, որը ներգրավված է գործում, քաղաքական իշխանության կողմից քաղաքական ուղղորդում է ստանում: Գործին մասնակից յուրաքանչյուր դերակատար այս կամ այն չափով կամ ենթարկվում է ճնշումների, կամ՝ ստանում հրահանգներ: Այս գործերով դատավորների կայացրած դատական ակտերի պատասխանը քաղաքական իշխանության վերևում գտնվող անձինք պետք է տան: Դատավորներն ուղղակի պետք է համարձակություն ունենան ու քաղաքական հրահանգների չենթարկվեն: Մինչ օրս մենք չունենք մի օրինակ, որ քաղաքական գործերով վճիռները կատարվեն արդարադատության անունից: Մենք գիտենք բազմաթիվ հայտնի գործեր, որոնց վերաբերյալ ՄԻԵԴ–ն արդեն այլ դատական ակտ է կայացրել և ճանաչել է պետության կողմից իրավունքի խախտման փաստը: Հիմա այդ գործերով եթե դատավորին պատասխանատվության են ենթարկում, նա բարձրաձայն չի կարող հայտարարել, որ կատարել է քաղաքական իշխանության հրահանգը: Հիմա ստացվում է, որ քաղաքական իշխանությունն իր կողմից հրահանգված անձանց պատժի է ենթարկելու»,–եզրափակեց փաստաբանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում