Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяц"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Путин: Такой армии, как у России, нет ни у одной страны в миреДобро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросТреугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Ливанские армяне строят в Ереване «ливанскую деревню»Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Армянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей Состоялся закрытый показ фильма «13 секунд»Российский агроэкспорт в ЕАЭС превысил $6 млрд, Армения замыкает списокАдвокат: Ваагн Чахалян содержится в нечеловеческих условияхКонсерватор Каст одержал победу на выборах президента ЧилиКитай стремится к лидерству на рынке золота, приобретя бразильские месторожденияОт реальности не убежишь: «Паст»
uncategorized

Հանրապետականները վերընտրվելու ցանկություն են հայտնել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2018 թվականի մարտի 11–ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ նշված 20 համայնքներից 4–ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6–ում` միայն ավագանու անդամի, իսկ 10–ում՝ միաժամանակ համայնքի ղեկավար և ավագանի կընտրեն:

«Փաստ»–ը ԿԸՀ–ից տեղեկացավ, որ մի շարք համայնքներում թեկնածուներն արդեն հայտնի են:

Եվ այսպես՝ Արարատի մարզի Դարբնիկ համայնքում երկու թեկնածու կա՝ մեկը հանրապետական, մյուսը՝ անկուսակցական: Հանրապետականի թեկնածուն համայնքի գործող ղեկավար Դավիթ Գզիրյանն է, իսկ անկուսակցական ինքնաառաջադրված թեկնածուն՝ Ռաֆիկ Վիրաբյանը: Վերջինս չի նշել, թե ինչ գործունեությամբ է զբաղվում:

Հարևան Զորակում նույն պատկերն է՝ 2 թեկնածու: Նրանցից մեկը կրկին հանրապետական է, մյուսը որևէ կուսակցության անդամ չէ: ՀՀԿ–ական թեկնածուն համայնքի ղեկավար Մանուկ Մալոյանն է: Նրա անկուսակցական մրցակիցը Էդուարդ Խաչատրյանն է:

Խաչփարում գործող հանրապետական գյուղապետ Ղազար Մարտիրոսյանի դեմ է դուրս եկել համայնքապետարանի առաջատար մասնագետ Կարեն Միկինյանը:

Լոռու մարզի Դեբեդ համայնքում առայժմ մեկ հոգի է որոշել գյուղապետ ընտրվել: Նա համայնքի մշակույթի կենտրոնի տնօրեն, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ Արայիկ Սարգսյանն է:

Առավել ակտիվություն են ցուցաբերել ավագանու անդամները: Դարբնիկում 8 անկուսակցական ցանկանում են ավագանի ընտրվել:

Զորակում ավագանու թեկնածուի մեկ առաջադրում կա:

Խաչփարում 6 քաղաքացի է ուզում ավագանի դառնալ: Թեկնածուներից Արարատ Ալեքսանյանը տնկարանի պատասխանատու է: ՀՀԿ–ական Սերգեյ Գևորգյանը Տրանսգազ ՍՊԸ–ում օպերատոր է աշխատում: Այս ընկերությունից մեկ անձ էլ է իր թեկնածությունն առաջադրել: Հանրապետական Տիգրան Եսայանը, ով որոշել է ավագանի դառնալ, ՀԷՑ–ում կարգավար է աշխատում:

Սայաթ–Նովա համայնքում 4 առաջադրում կա: Առաջադրվածներից միայն մեկն է իր աշխատանքի վայրի մասին տեղեկատվություն հայտնել: Նա այս համայնքի դպրոցի մանկավարժ Գագիկ Խաչատրյանն է:

Նշենք, որ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում ավագանու ընտրությունը արտահերթ տեղի կունենա:

2017 թվականի օգոստոսի 18–ին վաղաժամկետ դադարեցվել էին համայնքի ավագանու անդամներ Մարգարիտա Ալթունյանի, Ալիկ Էլարյանի, Հակոբ Մելիքբեկյանի, Լևոն Սարիբեկյանի և Սևակ Գասպարյանի լիազորությունները՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 22–րդ հոդվածի 1–ին մասի 7–րդ կետի (մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել են ավագանու նիստերի ավելի քան կեսից) հիմքով: Այդ հանգամանքից ելնելով՝ անհնարին է դարձել ավագանու նիստերի հետագա անցկացումը:

Թեկնածուների գրանցումներն արդեն սկսված են: Նրանք ինքնաբացարկի դիմում կարող են ներկայացնել մինչև մարտի 1–ը ժամը 18:00–ն:

Իսկ նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է փետրվարի 21–ին, ավարտվելու՝ մարտի 9–ին մինչև ժամը 24:00–ն:

Հիշեցնենք նաև, որ հերթական ընտրությունների համար ձևավորված թվով 19 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 10–ական, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք` 6–ական, «Ելք» կուսակցությունների դաշինք` 2–ական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն՝ 1–ական:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում