Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Азербайджанцы: Пашинян – лучшее, что случилось с кочевым народомАрмения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Захарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
uncategorized

Բացի հայկականից, այլ շահեր էլ կան. ո՞րն է Լարսին այլընտրանք ունենալու իրականությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության արտգործնախարարությունը 2011թ. վրաց–ռուսական պայմանագրի վերաբերյալ հայտարարություն էր տարածել: Պայմանագիրը Աբխազիայի և Օսիայի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքների գործարկման մասին է: ԱԳՆ–ն նշել է, որ իրենք չկան այդ պայմանագրում, և քանի որ չկան, պայմանագիրը հաջողություն չի կարող ունենալ: Հայկական կողմը Վերին Լարսին այլընտրանք ունենալու անհրաժեշտության մասին ևս հայտարարել է:

Վերոնշյալ հայտարարությունն ի չի՞ք է դարձնում այլընտրանքի հնարավորությունը: Ջոնի Մելիքյանը նկատում է՝ դիվանագիտությունը նուրբ ոլորտ է, իսկ այս պարագայում հայտարարությունը զուտ հռետորական է:

«Բանակցությունները 7 տարի ձգձգվում էին, բայց վրացական կողմն իր մասով անցած տարվա վերջում երրորդ կողմի՝ շվեյցարական ընկերության հետ ստորագրեց համաձայնագիրը: Այժմ ունենք հետևյալ իրականությունը՝ նախ՝ վրացիները ստորագրել են: Թեև Աբաշիձե–Կարասին վերջին հանդիպման առումով մի քիչ բացասական ֆոն էր ստեղծվել, ռուսական կողմի ներկայացուցիչն էլ հայտարարեց, որ առաջիկայում ռուսական կողմն էլ նմանատիպ փաստաթուղթ կստորագրի շվեյցարացիների հետ: Այսինքն՝ գործընթացը մի կողմից շարունակվում է, բայց մյուս կողմից էլ պիտի փաստենք, որ բոլոր կողմերը փորձում են մաքսիմալ օգտագործել իրենց հնարավորությունները և կոշտացնել իրենց պահանջները: Աբխազական ու հարավօսական կողմերը պարբերաբար հայտարարում են այդ համաձայնությունների մի մասը լինելու մասին: Այդուհանդերձ՝ 2011թ. կոնսենսուսը տեղի ունեցավ: Ըստ իս՝ այսօրվա դրությամբ ՌԴ–ն ու Վրաստանը այդ համաձայնագիրն իրականացնելու ցանկություն ունեն: Այդ պատճառով չէի ասի, թե մենք պետք է վերոնշյալը որպես վատ լուր ընդունենք»,–ասաց նա՝ նշելով, որ այն զուտ ֆիքսում է հարավօսական կողմի դրքորոշումը:

Նրա խոսքով՝ հայկական կողմը կարող է դրական արդյունքի սպասել, բայց նաև պետք է պրագմատիկ լինենք. «Դրական արդյունքի հնարավորություն կլինի, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ սա երկար գործընթաց է: Այսինքն՝ կողքից այլ հարցերով ու այլ ուղղություններով պետք է լուծենք մեր խնդիրները: Այսօր հայկական կողմը պարբերաբար բարձրացնում է Լարսին այլընտրանք ունենալու հարցը: ՌԴ–ն ու Վրաստանն այդ կոչին արձագանքում են: Հայտարարվել է, որ ռուսական կողմը մոդեռնիզացնելու է Վերին Լարսի անցակետը, ինչն ավելի արագ սպասարկելու հնարավորություն կտա: Այս խնդիրը չկա վրացական կողմում, այնտեղ արագ սպասարկում է, բայց վրացական կողմն էլ նոր կամուրջներ է սարքում, որ դեպի սահման գնացող ճանապարհն ավելի անվտանգ լինի: Ի վերջո մենք պետք է հասկանանք, որ լաստանավային այլընտրանքային ուղի ևս ունենք: Իհարկե, պարզ է, որ ցամաքային ճանապարհն ավելի էժան է, բայց լաստանավով որոշ ապրանքների տեղափոխման տուրքերը բավականին իջեցվել են: Այսօրվա դրությամբ մենք պետք է համակերպվենք այս իրականության հետ, և փորձենք այդ ուղղություններով ևս աշխատել: Ի վերջո պետք է հասկանանք, որ, այո՛, մենք շահագրգռված ենք, բայց պակաս շահագրգռված չեն նաև Վրաստանն ու ՌԴ–ն: Հայերի ցանկությունն ու խնդրանքը կա, բայց եթե վրացիների ազգային շահից չբխեր, իրենք չէին գնա այդ քայլին: Մեծ հաշվով՝ բացի հայկականից, այլ շահեր ևս կան: Նույն վրացական ապրանքների համար ռուսական շուկան համար մեկն է: Վրաստանից ՌԴ բեռնափոխադրումներ ևս կատարվում են, և աճն ահռելի է:

Իսկ հայկական կողմը դիվանագիտական լծակներով իր գործը կատարում է: Հայկական կողմի անելիքը սա է: Ես չէի ասի, թե ՀՀ կառավարությունն այս առումով անգործություն է դրսևորում: Մենք իրենց պետք է միշտ հիշեցնենք, որ ՌԴ–ն ու Վրաստանն առևտրի աճող ցուցանիշ ունեն, և իրենց օգուտն է, որ ՀՀ–ից Վրաստանի տարածքով բեռներ գնան ՌԴ»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում