Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря Ованаванк
uncategorized

Անվտանգության հարցը չի կարգավորվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտոնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը 2017 թ. 2016 թ. համեմատ աճել է: Օրեցօր ավելացող արագաչափերի, տեսախցիկների ֆոնին զոհերի թիվն աճել է 13–ով, տուժածներինը՝ 739–ով:

«Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ երթևեկությունը կառավարող սարքավորումները ոչ մի օգուտ չեն տալիս. «Վարորդները գալիս են, արագաչափի մոտ դանդաղեցնում արագությունը, իսկ հետո «ոտքը դնում գազին» ու շարունակում ճանապարհը: Իսկ տեսախցիկների առումով տուգանվող մեքենաների միջև անհավասարություն կա: Օտարերկրյա համարներով մեքենաները նոր են սկսել տուգանվել, իսկ մինչ այդ ինչպես ուզում՝ այնպես էլ քշում էին: Բացի այդ՝ բազմաթիվ պետական համարներով մեքենաներ չեն տուգանվում: Այսինքն՝ անվտանգության հարցը չի կարգավորվում: ՃՈ–ն պետք է իր մարդկային ռեսուրսների հաշվին շտկի իրավիճակը, բայց նրանց կողմից դա բարեխղճորեն չի կատարվում: Բացի այդ՝ վերջին 2 տարիների ընթացքում մեքենաների թիվը եռակի աճել է, ինչը պատահարների թվի ավելացման հարցում չի կարող իր դերը չունենալ»:

Ինչ վերաբերում է հայտարարված բարեփոխումներին ու թերացումներին, նա նշեց, որ որոշակի բարեփոխումներ եղել են. «Օրինակ՝ որոշ փողոցներում լայնացումներ եղան: Բայց թե՛ Երևանի, թե ՀՀ–ի փողոցները մինչև հիմա չունեն երթևեկության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու նշանները: Գծանշումները մաշված են, ճանապարհների վիճակն էլ ահավոր է: Իսկ ՃՈ–ն և ՀՀ տրանսպորտի նախարարությունը կոչերն ականջի կողքով է անցկացնում: Հիմա իդեալական մի փողոց չեք գտնի: Երբ մեր խմբում այս կամ այն փողոցի մասին ենք նշում ու բողոքարկում ենք տուգանքները, ասում, որ մարդիկ չեն կողմնորոշվում, քանի որ կողմնորոշիչ նշանները բացակայում են, ՃՈ–ն սկսում է այդ փողոցը կահավորել: Հետիոտնային անցումի վրաերթները ևս չեն կանխվում: Լայն փողոցներում չի կարելի հետիոտնային անցում գծել, այնտեղ պետք է վերգետնյա կամ ստորգետնյա անցում լինի: Բայց երբ վրաերթի հետևանքով մարդ է մահանում, նշվածների փոխարեն արագաչափ են դնում, ինչը հարցի լուծում չէ»:

Նրա խոսքով՝ փոփոխությունները երթևեկությունը կարգավորելուն են միտված, բայց անվտանգությունն ապահովելու ուղղությամբ ընդհանրապես աշխատանք չի կատարվում:

Դավիթ Պեդանյանի դիտարկմամբ՝ տուգանքների մասին պատշաճ ծանուցման առումով ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց կա. «Մարդիկ թե՛ վարչական մարմնից, թե՛ դատարանից իրենց որոշումները չեն ստանում, կամ էլ ստանում են միայն այն ժամանակ, երբ գործն արդեն Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն է հասել: Իսկ պետական ծանուցման համակարգը՝ azdarar.am–ը, իրենից ոչ մի լուրջ բան չի ներկայացնում: Նախ՝ կան տարիքով մարդիկ, ովքեր ինտերնետից չեն կարողանում օգտվել: Եթե փոստատարը բերեց նամակը, տանը չեղաք ու չվերցրեցիք այն, ուղարկում են վարչական մարմին, գցում են azdarar.am ու հաջորդ օրվանից համարում, որ դուք արդեն ծանուցվել եք: Իսկ եթե azdarar.am–ով ծանուցվել եք ու ինչ–որ ժամկետում տուգանքը չեք վճարել, չեք բողոքարկել, ուղարկում են ԴԱՀԿ, որն էլ հաշիվների վրա կալանք է դնում: Այս առումով փնթի իրավիճակ է: Մենք փոստարկղեր չունենք, որ նամակը թողնեն այնտեղ, թեև դա ևս հարցի լուծում չէր լինի: Չեն կարող գցել, որովհետև կարող է ուրիշ մարդ վերցնել: Իրավունքների խախտում է, երբ տուգանքի նամակը հասցեատիրոջը չեն տալիս»:

Ինչ վերաբերում է տուգանքներին, Դ. Պեդանյանն ընդգծեց. «Տուգանքների տեսակներն են փոխվում: Երբ ապացուցում ենք, որ ինչ–որ հատվածում գրանցված տուգանքն անօրինական է եղել, այդ հատվածում տուգանքները նվազում են: Վարորդները տեղեկանում են այդ մասին ու ավելի զգոն լինում այդ հատվածներում, բայց ՃՈ–ն տուգանքների նոր աղբյուրներ է փնտրում: Հիմա սկսել են տուգանել ինչ–որ խաչմերուկում չզիջելու, լուսարձակներն առանց միացնել վարելու համար և այլն: Փորձում են տուգանքների տարեկան քանակն ավելացնել: Անցած տարվա կտրվածքով պաշտոնական տվյալներով մեկ միլիոն 800 հազար տուգանք է եղել, իսկ դրանից առաջ՝ 1,6: Իսկ մեր տվյալներով՝ 2,5 միլիոնից ավելի տուգանք է եղել: Քանի որ բոլոր կառույցներին հրամայվել է բյուջե լցնել, պատկերացրեք, թե 2018 թ. վարորդների հաշվին ինչ նորմատիվներ կլրացվեն»:

Դավիթ Պեդանյանը հավելեց, որ իրենց կազմակերպությունն անօրինական տուգանքների առումով հաղթանակների 60–70% ցուցանիշ է գրանցել:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում