Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря Ованаванк
uncategorized

Առաջարկ. Իրան–Հայաստան երկաթուղին կառուցենք համահայկական հանգանակության ճանապարհով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է արևելագետ Վարդան Ոսկանյանը

– Պարոն Ոսկանյան, Դուք ասում եք, որ Հայաստան–Իրան երկաթգիծը կառուցելու համար կարելի է կազմակերպել համահայկական հանգանակություն: Իրո՞ք դա համարում եք իրատեսական: Ի վերջո, մեր ժողովուրդն այդ գիտակցությունն ունի՞, թե ստրատեգիական առումով երկաթգիծն ինչ կարևորություն ունի մեզ համար:

– Եթե ընդհանուր առմամբ մենք փորձենք գնահատել այդ ծրագիրը, ապա, ակնհայտ է, որ Հայաստան–Իրան երկաթուղու ծրագիրը ոչ միայն տնտեսական նշանակություն ունի, այլև կարող է ունենալ աշխարհաքաղաքական դերակատարություն՝ մեր երկիրը թուրք–ադրբեջանական շրջափակումից դուրս բերելու առումով:

Մյուս կարևոր հարցն այն է, որ այդ դեպքում արդեն լավատեսական կդառնան նաև մեր երկրում եղած տրամադրությունները: Քանզի նման խոշոր ծրագրերի առկայությունն է, որ կարող է նպաստել հասարակական տրամադրությունների բարելավմանը:

Այլ խոսքով՝ երազանքային ծրագրերն են, որ մեր երկրի քաղաքացուն իր ապագայի վերաբերյալ վստահություն կներշնչեն: Եվ նրանք առավելապես կմտածեն երկրում մնալու ու հենց այս հողի վրա իրենց ապագան ծրագրավորելու մասին:

– Իսկ ի՞նչ մեխանիզմներով այն իրականություն դարձնել:

– Կան խոշոր ծրագրերի՝ համազգային դաշտում իրականություն դարձնելու փորձառություններ: Դիցուք՝ Սուեզի ջրանցքի երկրորդ հատվածի շինարարությունը: Դրա իրականացման համար Եգիպտոսի կառավարությունը բաժնետոմսեր վաճառեց սեփական քաղաքացիներին: Եվ այդ բաժնետոմսերը շատ արագությամբ սպառվեցին:

Մյուս մեխանիզմը մեր պարագայում համահայկական հանգանակությունն է: Որովհետև մենք ունենք բազմաթիվ մեծահարուստ հայեր թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: Եվ հաշվի առնելով այդ ծրագրի կարևորությունը աշխարհաքաղաքական և բարոյական տիրույթներում, ամենևին ավելորդ չի լինի օգտագործել մեր ազգի ֆինանսական ներուժը:

Քանզի դա կհանգեցնի ոչ միայն Հայաստանի տնտեսական հնարավորությունների անհամեմատ մեծացմանը, այլև, ըստ էության, այն մեր երկիրը կդարձնի վճռորոշ երկիր այս տարածաշրջանում: Երկիր, որը հաղորդակցության նման ուղիների առկայությամբ կարող է դառնալ կարևորագույն օղակ Պարսից ծոցը Սև ծովին կապելու համար:

Մի բան, որը ձեռնտու է թե՛ մեր հարևան Իրանին, թե՛ մեր մյուս հարևանին, որի հետ ունենք բարեկամական հարաբերություններ՝ Վրաստանին: Նաև՝ Եվրոպական Միությանը: Նաև՝ Եվրասիական Տնտեսական Միությանը:

Ձեռնտու կլինի միաժամանակ այլ խաղացողների: Այս դեպում խոսքը վերաբերում է Հեռավոր Արևելքին՝ Չինաստան, Հնդկաստան և այլ երկրներ:

– Չխոսեցիք Ռուսաստանի մասին: Այս երկիրը մեզ թույլ կտա՞: Կասի՞ արե՛ք:

– Դեմ եմ հարցի նման ձևակերպմաը: Որևէ պետություն Հայաստանին որևէ բան թույլ տալու կամ թույլ չտալու իրավունք չունի: Ո՛չ դիվանագիտական և ո՛չ էլ բարոյական հարթություններում: Եվ մեզանում պետք է արմատախիլ անենք նման մտայնությունը: Եվ ամեն ինչ պետք է պայմանավորենք ներքին դիսկուրսով: Մինչդեռ դրա փոխարեն մենք փորձում ենք ամեն ինչ պայմանավորել ռուսական ներկայությամբ:

Անշուշտ, ռուսական ներկայությունը Հայաստանում շոշափելի է: Բայց ո՛չ այնքան, ինչքան այդ մասին ասում ենք: Եվ, անընդհատ շեշտելով այդ հանգամանքը, մենք ավելորդ վախեր ենք առաջացնում մեր հասարակության մեջ: Նաև վանում ենք մեր գործընկերներին, նրանց, ովքեր պատրաստ են համագործակցել մեր երկրի հետ: Եթե մենք ունենանք այդ գումարը և ցանկանանք երկաթուղին կառուցել, ապա մեզ ոչ ոք չի կարող խանգարել: Ընդ որում, իմաստ էլ չկա խանգարելու մեջ: Որովհետև այն դեմ չէ որևէ երկրի շահերին: Այդ թվում՝ նաև Ռուսաստանի շահերին: Պետություն, որի հետ մենք ունենք դաշնակցային և ռազմավարական հարաբերություններ:

– Իսկ մեր իշխանությունները կգնա՞ն նման քայլի:

– Ես չեմ կարծում, որ մեր իշխանությունները դեմ են Հայաստանի զարգացմանը: Դա անտրամաբանական մոտեցում է:

Եվ այս հարցում մենք պետք է ունենանք հասարակական անխտիր բոլոր խավերի և իշխանական ողջ վերնախավի համաձայնությունը: Քանզի այն միտված է մեր բոլորի ապագային, միտված է մեր երեխաների ճակատագրին:

Հետևաբար, այս հարցում որևէ տարաձայնություն չկա և չի էլ կարող լինել:

– Ի՞նչ եք կարծում՝ սփյուռքի հայությունը կվստահի՞ իր գումարներն այս իշխանություններին: Որովհետև շատ փաստեր այլ բանի մասին են խոսում:

– Շատ դեպքերում նման մոտեցումը պատրվակ է, որպեսզի Հայաստանին համապատասխան օժանդակություն չտրամադրվի: Ըստ էության, դրանք անտեղի մտահոգություններ են: Եվ վստահել–չվստահելու խնդիր չկա: Այդ երկաթուղին կառուցվում է իմ, ձեր և բազմաթիվ քաղաքացիների շահերից ելնելով: Այստեղի իշխանությունները ևս Հայաստանի քաղաքացիներ են: Եվ այն մոտեցումը, որ այս հարցում չպետք է տարանջատում լինի հասարակության և իշխանության միջև, տեղին է:

Եթե մարդը ցանկանում է օգնել իր հայրենիքին, ապա այդ օգնությունը պատվաբեր է: Եվ յուրաքանչյուր ոք, ով մասնակցի այս ծրագրին, պետք է դա իր համար պատիվ համարի: Պատիվ համարի, որ նա մասնակցում է իր հայրենիքի ապագայի կերտմանը:

Քանզի Հայաստանը համայն հայության հայրենիքն է: Այս տարածքն է մոլորակի միակ կետը, որտեղ պահպանվում է հայությունը: Արտերկրում ապրող ցանկացած հայ սա պետք է գիտակցի:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում