Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяц"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Путин: Такой армии, как у России, нет ни у одной страны в миреДобро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросТреугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Ливанские армяне строят в Ереване «ливанскую деревню»Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Армянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей Состоялся закрытый показ фильма «13 секунд»Российский агроэкспорт в ЕАЭС превысил $6 млрд, Армения замыкает списокАдвокат: Ваагн Чахалян содержится в нечеловеческих условияхКонсерватор Каст одержал победу на выборах президента ЧилиКитай стремится к лидерству на рынке золота, приобретя бразильские месторожденияОт реальности не убежишь: «Паст»
Политика

Լապշինյան բեմադրություն իսրայելական սցենարով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցյալ տարի դեկտեմբերի 15–ին Արցախ այցելելու պատրվակով ձերբակալված ռուս–իսրայելական բլոգեր, Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանի իշխանություններին արտահանձնելու պատմությունը պարզվում է ոչ այլ ինչ է, քան լավ կազմակերպված բեմադրություն:
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով այլ երկրի քաղաքացուն երրորդ երկրում, այն էլ՝ Բելառուսում ձերբակալելն ամենևին էլ Ադրբեջանի նախագահի կողմից Լուկաշենկոյին պարգևատրելու փոխհատուցման հետևանք չէր, ինչպես կարծում են շատերը: Այլ պարզվում է դա մեծ այսբերգի մի փոքր մասն էր, որում ներքաշվեց նաև Բելառուսի նախագահը:
«Նախորդ տարեվերջին Իսրայելի Մոսադ հատուկ ծառայությունների ղեկավարն իր հայտարարության մեջ բացեիբաց խոստովանել էր, որ արդեն որերորդ տարին է իսրայելցի սպաներն են Ադրբեջանի Ազգային անվտանգությունում ուսուցում իրականացնում: Բայց ինչո՞ւ են այս ամենի մասին լռում հայ իշխանավորները, հասկանալի չէ»,– ասում է քաղաքագետը:
Նա նաև համոզված է, որ Նազարբաևին, Լուկաշենկոյին կամ ուրիշներին արձագանքելուց բացի հարկավոր է նաև մի լավ սեղմել Իսրայելի ղեկավարության ոտքը: Բացի այդ, հայկական կողմը լավ կլինի, որ պարզի, թե ինչպես է իսրայելի քաղաքացին հասել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և ինչո՞ւ:
«Չի բացառվում, որ նույն Լապշին կոչված անձը Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից ուղարկված հետախույզ է եղել: Եվ դա Իսրայելի կործանարար սցենարներից մեկը կարող է լինել, որին իր պասիվությամբ մասնակցում են նաև Հայաստանի իշխանությունները: Ստացվում է, որ Հայաստանը ցանկացած երկրի քաղաքացու, այդ թվում՝ թշնամական, որը դեռևս 1992 թ.–ից աշխատում է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ, թույլ է տալիս, որ առանց արգելքի այցելի Արցախ»,– ասում է Ս. Շաքարյանցը:
Քաղաքագետն ընդգծում է, որ հարևան Իրանը բազմիցս է ահազանգել այն մասին, որ իսրայելական հատուկ ծառայությունները ժամանակ առ ժամանակ Հայաստանի շուրջ սադրանքներ են կազմակերպում և մի՞թե այդ պարագայում անգամ Հայաստանի իշխանությունները պետք է համեստորեն լռություն պահպանեն և ոչնչի մասին չբարձրաձայնեն,– զարմանում է Ս. Շաքարյանցը:
«Եթե Լևոն Տեր–Պետրոսյանը լռում էր հանուն համաշխարհային հրեականության, ինչ–որ տեղ պարզ է, բայց ներկայի իշխանություններն ինչո՞ւ են լռում՝ հասկանալի չէ: Վաղուց է հայտնի, որ Իսրայելն ամեն ինչ անում է Անդրկովկասում խաղացող դառնալու համար: Այստեղ հարց է ծագում, թե Հայաստանի իշխանություններն ինչ–որ բան անո՞ւմ են դրան խոչընդոտելու, և եթե ոչ, ապա Հայաստանի իշխանություններն արդյո՞ք ինքնասիրություն ունեն»,– ասում է Ս. Շաքարյանցը:
Ասվածից կարելի է եզրակացնել, որ գործարկված լապշինյան սցենարը մի կողմից լավ առիթ է միջազգային մեծ ու փոքր հարթակներում աղմուկ–աղաղակ բարձրացնելու, մյուս կողմից Իսրայելին «թույլ» տալու միջամտել և «օգնել» սեփական երկրի քաղաքացուն ազատ արձակելու համար: Եվ չի բացառվում, որ դա նաև կարող է լավ առիթ հանդիսանալ Իսրայելին Հարավային Կովկասում հիմնավորվելու համար, կարծում է քաղաքագետը:
Ստացվում է, որ այս «պատմության» բոլոր թելերն Ադրբեջանից բացի տանում են նաև դեպի իսրայելական հատուկ ծառայություններ: Այսինքն, սա հերթական պարզ սադրանքն է ուղղված Հայաստանի և ԼՂՀ–ի դեմ, որին մասնակցում է նաև Բելառուսը, իսկ դեպքերը զարգանում են «միամիտ» իսրայելցի բլոգերի շուրջ: Շաքարյանցի խոսքով ամենահետաքրքիրն այն է, որ ամենևին էլ կարևոր չէ Լապշինին կդատեն, թե՝ ոչ, նրանց համար կարևորը հակամարտության գոտում իրենց հայտվելն արդարացնելն է:
«Իսկ ինչո՞ւ են մեր իշխանություններն այդքան խնայում Իսրայելին, այն դեպքում, երբ 1992–ից այդ երկիրը տարբեր մակարդակներով լկտիաբար իրեն թույլ է տալիս ժամանակ առ ժամանակ միջամտել մեր երկրի գործերին»,– ասում է Ս. Շաքարյանցը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: