Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря Ованаванк
uncategorized

Փաստաբաններին ահաբեկում և սպառնում են. ահազանգ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաստաբանները ահազանգում են, որ վերջին ամիսներին իրենք դարձել են ահաբեկումների թիրախ: Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ և մոնիթորինգային խմբի ղեկավար Նինա Կարապետյանցը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ իրավիճակը բավականին գերզգայուն է և շարունակական ոտնձգությունները փաստաբանների անձի և գործունեության նկատմամբ օրեցօր դառնում են անվերահսկելի:

– Տիկի՛ն Կարապետյանց, կմանրամասնեք ինչի՞ մասին է խոսքը: Ինչո՞ւ հատկապես վերջին ամիսներին իրավիճակը սրվեց և փաստաբանները տարբեր ամբիոններից սկսեցին ահազանգ հնչեցնել:

– Հայաստանում ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ հատկապես աղմկահարույց գործերով փաստաբանները սկսեցին «խանգարել» կանխավ մշակված սցենարով ընթացող դատական պրոցեսներին: Ճիշտ պաշտպանական մարտավարություն ընտրած փաստաբաններին լռեցնելու համար ընտրվեց ճնշումների տարբերակը, որը թերևս ամենաարդյունավետը դիտվեց: Սկսվեցին ճնշումներ սանկցիաների ձևով, դահլիճ չթողնելով, խուզարկություններով: Վերջերս ընդունված օրենքը թերևս գլուխգործոցն է (նոր Դատական օրենսգրքով փաստաբանների ու դատախազների նկատմամբ որպես սանկցիա կարող է կիրառվել նաև տուգանք մինչև 100 հազար դրամի չափով.– խմբ.): Չնայած ես ավելի վատթարագույնին էլ եմ սպասում: Վերջերս կարդում էի հին ժամանակների մամուլը ու նկատեցի, որ սովետական ժամանակաշրջանում իշխանություններին խանգարած փաստաբանները անգամ կյանքից են զրկվել, այսինքն՝ ֆիզիկապես վերացվել են: Ցավոք, Հայաստանի նման երկրում ես այս տարբերակն էլ չեմ բացառում: Վերջին շրջանում աղմկահարույց գործերի մեկնարկ եղավ: Այդպիսի գործեր մարտի 1–ից հետո չէին եղել: Շանթ Հարությունյանից հետո սկսվեց աղմկահարույց դատաքննությունների շարքը:

– Դուք խոսում եք ֆիզիկական ոչնչացման մասին: Կա՞ արդյոք նման սպառնալիքի կոնկրետ փաստ և եթե այո, ապա խնդրում եմ՝ ներկայացրեք դրանք:

– Բնականաբար այս գործողությունների տրամաբանությամբ հաջորդ քայլերը պետք է լինեն ավելի խիստ: Այսինքն՝ հարկավոր է փաստաբանին դնել այնպիսի վիճակի մեջ, որ նա ֆինանսապես սննկանա: Եթե այս դեպքում էլ փաստաբանը չլռի, ապա այլընտրանք չի մնում, քան ֆիզիկական ոչնչացումը: Նման ահաբեկում իրականացվել է փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ: Նա ստացել է հաղորդագրություններ, որտեղ սպառնացել են իրեն և ընտանիքի անդամներին: Պապիկյանը դիմել է համապատասխան մարմիններին, սակայն հարուցված քրեական գործը ոչ մի արդյունք չի տվել: Պարզ է դառնում, որ իրավապահները չեն ցանկանում գտնել և պատժել ահաբեկիչներին: Այս ստոր մարդիկ այնքան տղամարդկություն չունեն, որ թաքնված հաղորդագրություններ են ուղարկում: Նմանատիպ սրիկաներից ամեն բան կարելի է սպասել: Կոնկրետ ես վտանգը տեսնում եմ:

– Դուք բազմաթիվ աղմկահարույց գործերում ներգրավված փաստաբան եք: Բազմիցս ահազանգել եք նաև Ձեր պաշտպանյալների նկատմամբ իրականացվող բռնությունների մասին: ՔԿՀ–ում տիրող իրավիճակի բացահայտումը ևս վնասո՞ւմ է Ձեզ:

– Քրեակատարողական հիմնարկներում մեր պաշտպանյալները հաճախ լռում են բռնությունների մասին, քանի որ այդ բարձրաձայնումը կարող է վտանգավոր լինել նրանց անձի համար: Թեպետ ունենք աղմկահարույց բացահայտումներով հայտնի Հրաչյա Գևորգյանի դեպքը: Նա ամեն բանի մասին ահազանգում էր ՝ կոռուպցիայի մասին, թմրամիջոցների շրջանառության մասին և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունների մասին: Նրա վախճանը բոլորը տեսան՝ մահացավ: Ես հիմքեր ունեմ հայտարարելու, որ նա չի մահացել բնական մահով, այլ սպանվել է: Դրա համար ոչ ոք չպատժվեց, չնայած մենք շարունակում ենք բողոքարկել այս գործով: Սրանից հետո հասկանալի դարձավ, որ անազատության մեջ գտնվող մարդը իր կյանքի համար երաշխիքներ չի կարող ունենալ: Անգամ բռնությունների ենթարկվելու դեպքում հարկավոր է լռել: Այս մասին այլ իրավապաշտպան կազմակերպություններ էլ էին ահազանգել: Մի բան պարզ է՝ կան կալանավորներ, որ ՔԿՀ–ում հետապնդման են ենթարկվում և՛ ադմինիստրացիայի կողմից, և՛ կրիմինալի կողմից:

– Իրավիճակը ամեն դեպքում պետք է ելք ունենա: Փաստաբանները, որպես բողոք, գործադուլներ են իրականացնում, պայքարում են տուգանքի վերացման համար:

– Որևէ մեկը թող չկասկածի, որ շարունակելու ենք պայքարել մեր վստահորդների իրավունքների համար: Օրենքի դեմ պայքարելու տարբեր ճանապարհներ կան: Վերջերս Հայաստանը Եվրոպական միության հետ ստորագրեց «Համապարփակ համագործակցության մասին համաձայնագիրը», որի մի զգալի մասը վերաբերում էր մարդու իրավունքներին: Նաև պետք է փորձենք այս լծակները օգտագործել, որ կարողանանք ազդել նմանատիպ որոշումների վրա:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում