Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении
Видео

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ՝ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի ՀԱՄԱՐ

Խոյ. Բարեհաջող օր է սպասվում: Արդյունքները կարող են գերազանցել ձեր սպասելիքները: Նոր հնարավորություններ կընձեռնվեն, իսկ հաճելի անակնկալները կուրախացնեն: Հրաշալի օր է նոր աշխատանքի անցնելու, գործնական հարաբերություններ սկսելու, համատեղ նախագծերի մասնակցելու համար: Կընդունեք առողջ քննադատությունը, կուղղեք թույլ տված սխալները, ինչն էլ թույլ կտա հաջողության հասնել, վայելել շրջապատի սերն ու հարգանքը:

Օրվա երկրորդ կեսին նոր մտահաղացումներ կծնվեն, ստացված տեղեկությունները շատ շուտով պետք կգան: Ձեռք կբերեք վստահություն սեփական ուժերի նկատմամբ, կձգտեք հաջողության, ինչն էլ իրեն սպասեցնել չի տա:

Ցուլ. Օրը հաջող կդասավորվի, եթե զերծ մնաք չմտածված քայլերից և չփորձեք վրեժխնդիր լինել նրանցից, ովքեր երբևէ նեղացրել են ձեզ: Նպատակասլացությունն ու համառությունը կօգնեն աշխատանքում հաջողության հասնել, ամրապնդել գործնական հարաբերությունները: Հնարավոր է մասնագիտական առաջընթաց:

Գումարային մուտքերի հավանականությունը մեծ է: Հարմար օր է տան համար անհրաժեշտ իրեր գնելու, բնակավայրում որոշ փոփոխություններ կատարելու համար: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի հանդիպումներ:

Երկվորյակներ. Օրը հանգիստ կանցնի, նշանակալի իրադարձությունները քիչ հավանական են: Առօրյա խնդիրները շատ ժամանակ կխլեն, դրանք այնքան էլ հետաքրքիր չեն լինի, սակայն ուշադրություն կպահանջեն: Կարող եք ապավինել միայն սեփական ուժերին, հակառակ դեպքում ստիպված կլինեք օգնության սպասել, որը կուշանա: Հնարավոր է գումարային շահույթ, հին պարտքի վերադարձ:

Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են, անգամ եթե ձեր տեսակետները չհամընկնեն, միևնույն է՝ կոնֆլիկտներ չեն ծագի: Կենսական ներուժը բարձր է: Ֆիզիկական աշխատանքը, սպորտային մարզումները չեն ձանձրացնի:

Խեցգետին. Այսօր պետք է զգույշ լինեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր զբաղվում են կոմերցիոն գործունեությամբ, խոշոր գործարքներ են կնքում: Սխալ որոշումների արդյունքում նրանք ֆինանսական կորուստներ կկրեն: Ստիպված կլինեք շատ աշխատել: Հաճախ անհրաժեշտ կլինի ոչ միայն սեփական պարտականությունները կատարել, այլ նաև ուղղել գործընկերների վրիպումները, ինչը ժամանակ կխլի և գուցե ձանձրալի թվա:

Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ չեն սպասվում: Մտահոգված եք սեփական խնդիրներով և մտերիմների համար ժամանակ չեք գտնում: Այսօր սիրային ժամադրությունները կարող են վերջնականապես հիասթափեցնել ձեզ:

Առյուծ. Օրվա առաջին կեսը նպատակահարմար է կոմերցիոն գործունեության համար : Այս ժամանակահատվածում գումարային շահույթ կստանաք, հաջող գործարքներ կկնքեք: Օրն առավել բարեհաջող կդասավորվի բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են շինարարությամբ, վերանորոգման աշխատանքներով, անշարժ գույքի հետ կապված խնդիրներ են լուծում: Մասնագիտական լուրջ հեռանկարններ կունենան նրանք, ովքեր այսօր նոր աշխատանքի կանցնեն:

Օրվա երկրորդ կեսին կենսական ներուժը կմեծանա: Առյուծներն այսօր գործնական են տրամադրված, էներգիայով լի են, կարող են ուժեղ մրցակցի հետ պայքարի մեջ մտնել և հաղթանակ տանել:

Կույս. Օրվա առաջին կեսին հնարավոր են որոշ անախորժություններ, որոնք ժամանակավոր բնույթ են կրում և շատ շուտով կմոռացվեն: Ուշադիր եղեք, քանի որ իրեր կորցնելու վտանգը մեծ է: Ուղևորություններն ինչ-ինչ պատճառներով հնարավոր է հետաձգվեն:

Օրվա երկրորդ կեսը բարեհաջող կդասավորվի հատկապես նրանց համար, ովքեր կարևոր գործեր են ծրագրել: Կանանց հետ շփվելով՝ կարևոր ինֆորմացիա կստանաք: Երեկոյան հնարավոր են հաճելի հանդիպումներ, սիրային ժամադրություններ:

Կշեռք. Բարդ օր է սպասվում հատկապես նրանց համար, ովքեր հույս ունեին մանր հարցերն արագ լուծել, այսօր դրանք նախատեսվածից ավելի շատ ժամանակ կխլեն: Ստիպված կլինեք փոխել ծրագրերը: Բանակցությունները լարված կանցնեն: Տարաձայնություններ կծագեն անգամ նրանց հետ, ում հետ միշտ լեզու եք գտել:

Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Զգացմունքայն դաշտն անկայուն է: Անգամ ամենակենսախինդ Կշեռքներն այսօր ուժասպառ կլինեն, անտարբեր կդառնան իրենց շուրջը կատարվող իրադարձությունների հանդեպ:

Կարիճ. Բարեհաջող օր է մեծ ուշադրություն և կենտրոնացում պահանջող գործերով զբաղվելու համար: Ղեկավար պաշտոն զբաղեցնող Կարիճները պատրաստ են իրենց աշխատակիցներին հավասար ջանքեր գործադրել՝ ցանկալի արդյունքի հասնելու, շրջապատի հարգանքը վայելելու նպատակով: Բարեհաջող օր է գործատուների հետ հանդիպելու, աշխատանքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար:

Հնարավոր են չծրագրված ուղևորություններ և այլ անակնկալներ: Չեն բացառվում սիրային բնույթի նոր ծանոթությունները: Կարող եք ֆինանսական հարցեր լուծել, խոշոր գնումներ կատարել:

Աղեղնավոր. Օրվա ընթացքում հնարավոր են անախորժություններ, սակայն մի շտապեք օրը անհաջող համարել: Այն նպատակահարմար է կոմերցիոն գործունեություն ծավալելու, գործարքներ կնքելու, գումարային հարցերը կարգավորելու համար: Հնարավոր է հայտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան ձեր գործի մեջ ներդրումներ կատարել: Այսօր ցանկացած համագործակցություն շահեկան է:

Կարող եք վերհիշել անձնական որոշ հին խնդիրներ: Եթե չստացվի լուծումներ գտնել, ապա գոնե կհասկանաք, թե որ ուղղությամբ է պետք փնտրել: Անձնական հարաբերություններում մի շտապեք նախաձեռնությունը ձեր ձեռքն առնել, ձեզ կարող են ճիշտ չհասկանալ:

Այծեղջյուր. Բարեհաջող օր է կանանց հետ շփվելու համար: Նրանք ովքեր բազմիցս օգնել են ձեզ, այսօր ևս կարող են օգտակար լինել: Նպատակահարմար օր է համատեղ ծրագրեր կազմելու, բանակցություններ վարելու համար: Այսօր անչափ հմայիչ եք, ինչը աննկատ չի մնա, կօգնի հաջողության հասնել:

Օրվա երկրորդ կեսին նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Երեկոն կանցնի հանգիստ, մեծ հաջողությունների ակնկալիք չունենաք: Հնարավոր է հին խնդիրները գլուխ բարձրացնեն, կամ դրանց փոխարեն ի հայտ գան նորերը:

Ջրհոս. Պատրաստ եղեք այն բանին, որ արդյունքի հասնելու համար շատ ջանքեր ու նյարդեր կպահանջվեն: Այսօր հեշտ կտրվի միայն այն ամենը, ինչը ձեզ ամենևին էլ պետք չէ: Աշխատավայրում, տանը հնարավոր են լուրջ տարաձայնություններ: Որքան էլ պնդեք, միևնույն է, ձեր տեսակետներն այսօր հավանության չեն արժանանա:

Երեկոյան հնարավոր են դրական փոփոխություններ, հնարավորություն կունենաք շփվելու, լավ ժամանակ անցկացնելու համակրելի մարդկանց հետ: Ժամադրությունները կարող են հիասթափեցնել սիրահարված Առյուծներին, իսկ նրանք, ովքեր կփորձեն գրավել իրենց ընտրյալի սիրտը, լավ տպավորություն կթողնեն:

Ձկներ. Կարևոր գործերը մի հետաձգեք, դրանցով զբաղվեք առավոտյան, քանզի հենց այս ժամանակահատվածում է զգացմունքային դաշտը կայուն: Տրամադրության վրա չեն ազդի ոչ անախորժությունները և ոչ էլ տհաճ միջադեպերը: Հրաշալի օր է նոր աշխատակիցներ ընտրելու համար:

Երեկոյան տանը հնարավոր են որոշ տարաձայնություններ: Այսօր չափից ավելի կասկածամիտ եք: Փորձեք ուշադիր լինել մտերիմների նկատմամբ: Օրվա այդ ժամերին վերջիններս առավել խոցելի են: Խուսափեք անիմաստ վեճերից: