Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Азербайджанцы: Пашинян – лучшее, что случилось с кочевым народомАрмения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Захарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
uncategorized

Այսօրվա և վաղվա հասարակությունների մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Հրանտ Բագրատյանը

– Պարոն Բագրատյան, ի՞նչ եք կարծում` կապիտալիզմը վերջին տնտեսական համակա՞րգն է, որը հղացավ և ապրում է մարդկությունը:

– Հավանաբար նկատի ունեք ստրկատիրություն, ֆեոդալիզմ, կապիտալիզմ հերթագայությո՞ւնը: Նախ ասեմ, որ հիմա այդ մոտեցումը մերժվում է, որովհետև պատմականորեն չի արդարացնում իրեն: Ըստ իս, միշտ է կապիտալիզմ եղել: Ստրկատիրության ժամանակների դասական երկրներում, օրինակ, Եգիպտոսում, Հին Հռոմում պետական կապիտալիզմ էր: Միջնադարում իշխանական կապիտալիզմ էր: Իսկ ներկայումս կորպորատիվ կապիտալիզմ է: Կորպորատիվ կապիտալիզմի շրջանը կարող է փոխարինվել մարդու անհատական տնտեսական գործունեության կապիտալիզմով: Իհարկե, հնարավոր է նաև պրոցեսներն ընթանան հակառակ ուղղությամբ. կրկին ուժեղանա պետության ազդեցությունը, քանզի այսօր երկրագնդի և հանքահումքային, և աշխարհագրական ռեսուրսները չեն բավարարում ընդլայնված վերարտադրություն իրականացնելուն: Բայց փաստ է, որ պայքար է ընթանում հումանիստական, համամարդկային արժեքների համար, որը ենթադրում է կորպորատիվ կապիտալիզմի նշանակության փոքրացում, տրանսնացիոնալ կորպորացիաների դերի նվազում:

– Ո՞րն է պատճառը, որ կորպորատիվ կապիտալը կսկսի տեղի տալ:

– Որովհետև նրանում մարդը` անհատը կորչում է:

– Իսկ ինչի՞ կհանգեցնեն այդ պրոցեսները:

– Անհատի կապիտալիզմի: Այսինքն` հետ կնահանջի կորպորատիվ կապիտալը, տնտեսության մեջ կարևորագույն դեր կխաղա մանր բիզնեսը, և ամեն մարդու հնարավորություն կտրվի զբաղվելու տնտեսական գործունեությամբ: Հասարակությունը կդառնա ազատ քաղաքացիների հասարակություն: Մինչդեռ կորպորատիվ կապիտալիզմի ժամանակ մենք ունենք գործատուների ու գործավորների հասարակություն:

Այդպիսի միտումներ եղան 20–րդ դարի վերջին, երբ լուրջ արժեք ձեռք բերեց մարդու իրավունքի ինստիտուտը: Մեծ հումանիստները, ասենք` Սախարովի նման, մարդկանց հոգեբանության ու ընկալումների մեջ շատ բան փոխեցին: Սակայն այդ միտումները չկարողացան երկարատև կյանքի իրավունք ձեռք բերել, քանի որ 21–րդ դարի սկզբին կապիտալիզմը բախվեց մեկ այլ պրոբլեմի ևս, երբ սկսեցին արագորեն զարգանալ այնպիսի մարդահոծ ռեգիոններ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան: Հանկարծ պարզվեց, որ երկրագնդի ռեսուրսները քիչ են, չեն բավականացնում: Իսկ ցանկացած ռեսուրսի դեֆիցիտ ծնում է կենտրոնացման պահանջ: Ես տեսնում եմ, թե ինչպես է աշխարհում այդ պրոցեսն ընթանում. ինչպես է ԱՄՆ պետությունը գնում յուրաքանչյուր ֆիրմայի հետևից ու պայքարում ամեն մի բարել նավթի համար: Նույնը` Ռուսաստանը, նույնը` Չինաստանը: Ես կարող եմ հստակորեն պնդել, որ վերջին տասը տարում կապիտալիզմը վերստին սկսել է ուժեղացնել կորպորատիվ բիզնեսը և ձևեր գտնել ու միաձուլել այն պետության հետ:

– Այսինքն` դարձ ի շրջանս յո՞ւր:

– Այո, նման բան է: Բայց խոսքս չպետք է բացարձակ ընկալվի. այնպիսի երկրներում, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Ճապոնիան, անշուշտ, տեսնում ենք խոշոր կապիտալի դերի ուժեղացում, բայց առայժմ, ինչպես և տասը տարի առաջ, փոքր բիզնեսն ավելին է արտադրում, քան խոշորը:

– Իսկ ներկա տնտեսական համակարգն իր մեջ վտանգներ չի՞ պարունակում մարդկության ճակատագրի համար: Որովհետև հարուստներն էլ ավելի հարստանալու հնարավորություն են ձեռք բերում, աղքատներն էլ ավելի են աղքատանում:

– Կան տարբեր միտումներ: Եթե աշխարհը դիտարկենք որպես մեկ հասարակություն, այնտեղ բևեռացումն ուժեղանում է: Եթե դիտարկենք առանձին զարգացած երկրները, ապա բևեռացումը փոքրանում է: Եթե դիտարկենք նոր զարգացող գիգանտների` Ռուսաստանի, Հնդկաստանի, Մեքսիկայի կամ Բրազիլիայի պարագան, ապա այս երկրներում բևեռացման մակարդակն ահավոր բարձր է: Բայց ահա Չինաստանում՝ հակառակն է։ Ինչ վերաբերում է աղքատ հասարակություններին, ինչպիսիք են Սոմալին, Աֆղանստանը և այլն, ապա նրանցում բացարձակ մենիշխանություն է:

– Այսօր շատ հարուստներ փորձում են սոցիալական խնդիրներ լուծել. սեփական հարստությունից բաժին են հանում այդ նպատակի համար. պատահակա՞ն է այս միտումը:

– Պատահական չէ: Ձեր ասածի առումով լավ օրինակ է Ուոռեն Բաֆետի կամ Բիլ Գեյցի հայտարարությունները` ինչ ունենք–չունենք` կեսը տանք ժողովրդին: Ինչո՞ւ. որովհետև ամերիկյան հասարակությունը փոխվել է: Ներկա Ամերիկան 60–ականների ամերիկան չէ. եթե դու ասես՝ ունեմ մեկ միլիարդ դոլար, նրանք քեզ կպատասխանեն` հետո՞ ինչ…

Թեկուզ` Ճապոնիան. դեռևս 20–25 տարի առաջ աշխարհի մեծահարուստների զգալի մասը ճապոնացիներ էին, իսկ այսօր աշխարհի առաջին քսան հարուստների մեջ ոչ մի ճապոնացի չես գտնի:

Փաստը հետևյալն է` այնտեղ, որտեղ շատ են զարգացել, ձգտում են դեպի սոցիալական հասարակություն, ձգտում են դեպի մարդը: Իսկ այնտեղ, որտեղ այդ զարգացումը մեծ չէ, և թափ են հավաքում էլ ավելի զարգանալու համար, առկա է կենտրոնացումը: Եթե երկրագնդում կա 6 մլրդ բնակչություն, ապա հիմնական խոշոր վեցը երկրներից` Հնդկաստան, Չինաստան, Բրազիլիա, Ինդոնեզիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, հինգը զարգացման միջինից ցածր կամ միջին մակարդակ ունեցող երկրներ են (բացի Միացյալ Նահանգները), որտեղ խոշոր կապիտալն ամեն ինչ իր ճամփից սրբում է, պարզապես հաղթարշավում է: Եվ ունի շատ վայրենի դրսևորումներ: Տարբերվում է միայն Չինաստանը, ուր խստորեն հետևում են եկամուտների բաշխմանը: Տեսեք, 1 մլրդ 300 մլն բնակչություն ունեցող Չինաստանում 4 մլրդ դոլար ունեցող մարդ չկա, իսկ Հայաստանում կա: Կամ Ռուսաստանը, որն ունի ավելի քան տասն անգամ պակաս` ընդամենը 142 մլն բնակչություն, և որի տնտեսությունն իր հզորությամբ ու ծավալներով չորս անգամ զիջում է Չինաստանի տնտեսությանը, մի քանի տասնյակ միլիարդ դոլար ունեցող մարդիկ ունի: Չինաստանն ունի եկամուտների բաշխվածության որոշակի ընդունելի կառուցվածք: Նաև սրանով է պայմանավորված նրա հաջող զարգացումը:

– Կաելի՞ է ասել, որ եթե մարդը հագենում է նյութից, հոգնում է նրա իշխանությունից, այսինքն` մարսում է հարստությունը, արդեն նոր գաղափարախոսությամբ կսկսի իր տնտեսական գործունեությունը, հետևաբար նոր գաղափարախոսությամբ կամրապնդվի տնտեսական հետագա կառուցվածքը:

– Ճիշտ է: Ռուսաստանում ևս 20, 30 տարի հետո օլիգարխները կսկսեն բարիանալ: Բայց ո՞րն է հետաքրքիրը. Չինաստանում, գիտակցելով այս ամենը, կառավարությունն այս գլխից այնպիսի քաղաքականություն է վարում, որ հետագայում նման խնդիրներ ընդհանրապես չառաջանան. որևէ մեկն անարդար չհարստանա, հետագայում էլ այդ հարստությունը ցրելու կարիք չլինի: Մի հասարակ օրինակ. ենթադրենք կղզում ապրում են տասը մարդ. կա տասը տուն: Ներկայացնենք բաշխման երեք օրինակ: Մի դեպքում ամեն մեկին հասնում է մեկական տուն. սա ծայրահեղ բաշխում է, որն աշխատելու խթան չի ստեղծում: Մեկ այլ տարբերակով մեկին տասը տուն է հասնում, ինը մարդ տուն չունի: Սա երկրորդ ծայրահեղությունն է, որը կրկին խթան չի ստեղծում. Չունևորները շահագրգիռ չեն աշխատել. միևնույն է` տները մեկի ձեռքին են: Հաջորդ տարբերակը` ութը մարդ ունեն մեկական տուն, մեկն ունի երկու տուն, մեկն էլ տուն չունի: Սա համարվում է իդեալական դեպքը, երբ վատ աշխատողը պատժվել է` տուն չունի, լավ աշխատողն էլ ունի երկու տուն: Համարվում է, որ նման հասարակության մեջ կա մրցակցություն: Չինաստանն իրականացնում է հենց այսպիսի` կասկադային տնտեսական քաղաքականություն:

– Իսկ մե՞ր երկրում` Հայաստանում:

– Մեզ մոտ խոշոր բիզնեսն ամբողջությամբ է միաձուլվել պետությանը: Այն աստիճանի, որ կապիտալիզմի մյուս տեսակների համար տեղ չի մնացել: Արդյունքում այնպիսի բևեռացում գոյություն ունի, որպիսին չկա որևէ երկրում: Եվ ո՞րն է էականը. արդեն մի տասը տարի առաջ ակնհայտ էր, թե ինչ էր տեղի ունենալու, ինչ վայրենի դրսևորումների էր հանգեցնելու մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունը: Ժամանակին պետք էր մտածել` արժե՞ր դրան գնալ, թե` ոչ:

– Արդյունքում` տուրք ենք տալիս վայրենի կապիտալիզմի՞ն:

– Բնականաբար: Նույնացնել բիզնեսը պետության հետ հենց դա է նշանակում: Տեսեք` մեր բոլոր բիզնեսմենները պատգամավորներ են, նախարարներ են: Այդպես չպետք է լինի. նրանք չեն կարող լինել չեզոք կառավարիչներ, ընդունել արդյունավետ օրենքներ: Միտումները մեր օրոք էլ կային։ Բայց այն ժամանակ կառավարությանը հաջողվում էր թույլ չտալ, որ այն վճռորոշ դառնա։

– Այսօր, ինչպես ասացիք, աշխարհում շատ հարուստներ փորձում են իրենց ունեցվածքից բաժին հանել հասարակության սոցիալական խնդիրների լուծմանը: Հավանաբար նաև փորձում են ամբողջը պահելու համար մասը զոհել: Մեզ մոտ այդ գիտակցությունը չկա՞:

– Փաստորեն` չկա: Եվ այդ համառությունը հանգեցնելու է նրան, որ չունևորները մի օր հարձակվելու են ունևորների վրա: Եվ եթե դա չլինի ֆիզիկական գործողությունների ձևով, ապա արգելափակելու են: Տեսեք, մեր երկրից տարեկան այսքան մարդ է հեռանում: Իսկ երբ մարդը հեռանում է, նշանակում է` բոյկոտում է և՛ երկիրը, և՛ բիզնեսմենին:


Հ.Գ. Հարցազրույցը արվել է 2017 թ.–ին:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում