Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
Политика

Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան դեղագործական շուկայում տիրող գնային քաղաքականությունն ու ապրանքատեսականու սահմանափակվածությունը վաղուց արդեն դուրս են եկել զուտ առողջապահական կամ տնտեսագիտական քննարկումների շրջանակից՝ վերածվելով սոցիալական լուրջ մարտահրավերի։ Առողջապահական համակարգի մատչելիության, բնակչության կենսամակարդակի և պետական բյուջեի արդյունավետ ծախսման հարցերը խիստ փոխկապակցված են, իսկ դեղերի անհամաչափ բարձր գները տարիներ շարունակ լրացուցիչ ֆինանսական բեռ են դառնում հազարավոր ընտանիքների համար։ Ստեղծված իրավիճակը պահանջում է համալիր մոտեցումներ և համակարգային լուծումներ, որոնք ընդգրկում են ինչպես օրենսդրական դաշտի բարեփոխումները, այնպես էլ շուկայում առողջ մրցակցության խթանումն ու վարչարարական խոչընդոտների վերացումը:

Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը պատմել է իրենց օրենսդրական նոր նախաձեռնության մասին, որի նպատակն է արմատապես փոխել իրավիճակը և դեղերի արժեքը նվազեցնել առնվազն 20 տոկոսով։ Բացի դեղորայքային շուկայի բարեփոխումներից, խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաև առաջիկա ՏԻՄ ընտրություններին, քաղաքական պայքարի մարտավարությանը և պետական ծախսերի ու հնարավոր կոռուպցիոն դրսևորումների քննադատությանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խորհրդարան է ներկայացնելու օրենսդրական նախաձեռնություն, որը նախատեսում է Եվրոպական միությունում (ԵՄ) գրանցված դեղերի պարզեցված գրանցում: Նարեկ Կարապետյանի փաստարկմամբ՝ նախաձեռնությունն ուղղված է դեղագործական շուկայում մրցակցության զարգացմանը, դեղերի արժեքի նվազեցմանը և որակյալ դեղերի նկատմամբ քաղաքացիների հասանելիության ընդլայնմանը: Ներկայացված հիմնավորումների համաձայն, իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների զգալի մասը ստիպված է ընտրություն կատարել դեղորայք և սննդամթերք գնելու միջև, ընդ որում՝ «այս խնդիրը հատկապես սուր է այն մարզերում, որտեղ բավարար աշխատատեղեր չկան»:

Հայաստանում դեղերի գների և հարևան ու եվրոպական երկրների միջև առկա խզումը նկատելի է անգամ մակերեսային դիտարկման դեպքում։ «Հայաստանում դեղը զգալիորեն ավելի թանկ է, քան հարևան երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում և Ռուսաստանում, ինչպես նաև եվրոպական պետություններում»,- ընդգծում է պատգամավորը։ Գնային այս անհամաչափության հիմքում ընկած են ինչպես տեղական շուկայի սահմանափակ ծավալները, այնպես էլ վարչարարական ու իրավական խոչընդոտները։

Հայաստանում դեղերի բարձր արժեքի հիմնական պատճառներից մեկը դրանց գրանցման գործող սահմանափակումներն են։ Միջազգային դեղագործական կորպորացիաները ստիպված են լինում միլիոնավոր դրամներ վճարել յուրաքանչյուր դեղամիջոցի գրանցման համար և ապա սպասել մոտ վեց ամիս, մինչև ընթացակարգն ավարտվի։ Փոքր շուկա ունեցող երկրում նմանատիպ ծախսատար և ժամանակատար բյուրոկրատիան հանգեցնում է նրան, որ խոշոր արտադրողները պարզապես շահագրգռված չեն լինում մուտք գործել հայկական շուկա, ինչի հետևանքով «շատ դեղեր չեն գրանցվում երկրում»:

Ստեղծված իրավիճակի վիճակագրական պատկերը մտահոգիչ է. եթե եվրոպական երկրների մեծ մասում գրանցված է մոտ 25000 անուն դեղամիջոց, որոնք ապահովում են լայն ընտրություն և առողջ մրցակցություն, նույն պահին Հայաստանում գրանցված է 4000-ից մի փոքր պակաս դեղամիջոց։ Ընդ որում, տարեկան հանրապետությունում գրանցվում է ընդամենը 150-200 նոր դեղամիջոց, ինչը նշանակում է, որ «եթե այդ տեմպերը պահպանվեն, ապա Հայաստանին մոտ 100 տարի կպահանջվի եվրոպական երկրների ցուցանիշներին հասնելու համար»։

Թվային համադրումները ցույց են տալիս գնային էական տարբերություններ նույնիսկ հարևան Վրաստանի համեմատությամբ։ Օրինակ՝ շաքարային դիաբետի բուժման համար նախատեսված «Մետֆորմին» դեղամիջոցը Վրաստանում արժե 920 դրամ, մինչդեռ Հայաստանում՝ 1700 դրամ, արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցման համար նախատեսված «Ռոզուլիպը» Վրաստանում 2800 դրամ է, իսկ Հայաստանում՝ 5600 դրամ, լայն կիրառություն ունեցող «Ամոքսիկլավ» հակաբիոտիկը Վրաստանում արժե 2400 դրամ, իսկ Հայաստանում՝ 4100 դրամ: Փաստացի, եվրոպական արտադրության գրեթե բոլոր դեղամիջոցները Հայաստանում վաճառվում են մի քանի անգամ ավելի թանկ գնով։

Այս իրավիճակի հաղթահարման համար առաջարկվում է կիրառել Եվրոպական միությունում արդեն իսկ գրանցված և որակի խիստ ստանդարտացում անցած դեղերի համար պարզեցված ընթացակարգ։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջարկած լուծումը ենթադրում է ԵՄ-ում գրանցված դեղերը Հայաստանում գրանցել փաստաթղթային փորձաքննության հիման վրա՝ ընդամենը յոթ օրվա ընթացքում, իսկ գրանցման վճարը սահմանել 50000 դրամ:

Այս մոտեցումը, ըստ քաղաքական ուժի հաշվարկների, կարող է մի քանի առանցքային խնդիր լուծել միաժամանակ։ Առաջին հերթին՝ Եվրոպայում ավելի էժան իրացվող դեղերի ազատ մուտքը կնվազեցնի ստվերային շրջանառությունը, քանի որ քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի անձնական ճանապարհներով կամ ծանոթների միջոցով դեղեր բերել արտերկրից: Սա իր հերթին կապահովի պաշտոնական մատակարարումներ, գների իջեցում և լրացուցիչ հարկային մուտքեր պետական բյուջե: Երկրորդ՝ պետությունը հնարավորություն կստանա տնտեսել տասնյակ միլիարդավոր դրամներ առողջապահական ապահովագրության համակարգի շրջանակներում, իսկ դեղերի էժանացումը թույլ կտա նույն բյուջետային միջոցներով ապահովագրական համակարգում ընդգրկել քաղաքացիների ավելի լայն շրջանակ:

Օրինագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան, և նախատեսվում է դրա քննարկումը սկսել մյուս խմբակցությունների հետ։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շեշտում է, որ սա իրենց ներկայացրած հինգ տնտեսական նախագծերից առաջինն է, և իրենք մտադիր են հետևողականորեն իրականացնել բոլոր խոստումները։

Զուգահեռաբար, քաղաքական դաշտում սրվում է պայքարը նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում։

Անդրադառնալով Ստեփանավանում սպասվող ՏԻՄ ընտրություններին՝ Նարեկ Կարապետյանը նշել է. «ՔՊ-ի թևերը կտրելը մեր մոտեցումն է տարբեր տեղերում։ Ստեփանավանը մեր առաջին փորձն է, դրանից հետո մենք ունենք Հայաստանի ամենամեծ համայնքները։ Խաղը դեռ առջևում է, պայքարը դեռ առջևում է։ Մենք պետք է կարողանանք փորձ ձեռք բերել՝ ինստիտուցիոնալ, որպեսզի ճիշտ աշխատանք կատարենք»: Հայաստանի բնակչության շուրջ 40 տոկոսն ապրում է խոշոր համայնքներում, որտեղ ընտրական հիմնական գործընթացները դեռ առջևում են:

Բացի այդ, խմբակցության ղեկավարն իր խոսքում խստորեն քննադատել է նաև պետական ծախսերի արդյունավետությունն ու հնարավոր կոռուպցիոն դրսևորումները՝ մասնավորապես անդրադառնալով կլիմայական վեհաժողովի (COP) կազմակերպման ծախսերին. «Էս COP-ը լեգենդար COP է, 10 օրվա համար ծախսվել է 30 մլն դոլար: Ամեն օր հայտարարում են, թե ինչ կոռուպցիոն բացահայտումներ են արել. Տասը տարվա ընթացքում ամենամեծ կոռուպցիոն բացահայտումը, որ իրենք արել են, համահունչ է այս տասն օրվա ընթացքում ծախսած գումարի հետ։ Մի ընկերությանը փոխանցել են 22 մլն դոլար, իսկ գիտե՞ք ոնց է եղել, մրցույթին մենակ մի ընկերություն է մասնակցել. կոռուպցիոն դրսևորումները մեր ժողովուրդը պետք է տեսնի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում