Բանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա Ղուկասյան
տելեգրամյան ալիքը գրում է․
«Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանը ֆոտոշարք է հրապարակել Արցախի ՊԲ դիրքերից. Եկեք հիշենք. մեկ օր Մատաղիսի ու Թալիշի զորամասերում և դիրքերում... 2015թ.
«Առաջին այցը Մատաղիսի զորամաս էր, որտեղ հանդիպումներ ունեցանք զինվորների և սպայական կազմի հետ։ Այնուհետև բարձրացանք մարտական դիրքերից մեկը, որտեղ մեր զինծառայողներն իրականացնում էին մարտական հերթապահություն՝ ապահովելով հայրենիքի սահմանների պաշտպանությունը։
Պատմելու շատ բան կա, սակայն կցանկանայի հատկապես կարևոր ուղերձ փոխանցել ողջ հայ ժողովրդին։
Մատաղիսի զորամասում և մարտական դիրքում ունեցած մեր հանդիպումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ զինվորներն ու հրամանատարական կազմը հստակ գիտակցում են իրենց առաքելությունն ու մասնագիտորեն տիրապետում իրենց գործին։ Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը պատրաստ են վստահորեն կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները։
Մեր զինվորներն իրենց ծառայությունն իրականացնում են՝ առաջնորդվելով պատասխանատվությամբ և ռազմական կարգապահությամբ։ Նրանք իրենց ուժն ու ուշադրությունը կենտրոնացնում են առաջնային խնդրի՝ մարտական առաջադրանքների կատարման վրա, այլ ոչ թե սոցիալական ցանցերում հնչող՝ հաճախ պահի ազդեցությամբ արված, անհիմն ու իրականությունից հեռու հայտարարությունների ու մեկնաբանությունների։
Եվ փառք Աստծո, որ նրանք հստակ գիտակցում են առաջնահերթությունները։ Հայ զինծառայողը գիտի` բանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը» - գրել է ՀՃՇ անդամը
Մանրամասները՝ այստեղ