Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
Политика

35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետությունը ներկայում գտնվում է իր նորագույն պատմության ամենաբարդ, ամենավտանգավոր և միաժամանակ ամենավճռորոշ փուլերից մեկում, երբ պետության առջև ծառացած խնդիրները այլևս չեն կարող դիտարկվել առանձինառանձին՝ որպես միայն անվտանգային, միայն տնտեսական, միայն արտաքին քաղաքական կամ միայն ժողովրդագրական մարտահրավերներ, որովհետև դրանք վաղուց միահյուսվել են մեկ մեծ հանգույցի մեջ։ Հայաստանի անկախության 35 տարիները ցույց տվեցին, որ պետականությունը միայն իրավական կարգավիճակ չէ, միայն դրոշ, զինանշան, Սահմանադրություն և միջազգային ճանաչում չէ, այլ ամենօրյա ծանր աշխատանք, անվտանգային միջավայրի ճիշտ գնահատում, սեփական ուժերի համարժեք հաշվարկ, հանրային ներուժի կազմակերպում, արտաքին աշխարհի հետ հաշվենկատ հարաբերությունների կառուցում և ամենակարևորը՝ ժամանակը սեփական պետության օգտին աշխատեցնելու կարողություն։

Արցախի կորստից հետո Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը ենթարկվել է խորքային փլուզման։ Տասնամյակներ շարունակ Արցախը ոչ միայն քաղաքական, պատմական և ազգային ինքնության հարց էր, այլև փաստացի ռազմավարական խորություն Հայաստանի արևել յան և հարավարևել յան ուղղություններով։ Այն, ինչ հայկական քաղաքական մտքի մի մասը տարիներ շարունակ հաճախ ներկայացնում էր միայն որպես բանակցային կամ կարգավիճակային խնդիր, իրականում նաև անվտանգության համակարգի առանցքային բաղադրիչ էր։ Արցախը Հայաստանի համար որոշակի առումով բնական պատվար էր, պաշտպանական տարածություն, որը թույլ էր տալիս հնարավոր ռազմական սպառնալիքները հեռու պահել Հայաստանի Հանրապետության բուն տարածքից, հատկապես Սյունիքից և Վայոց ձորից։ Արցախի կորստից հետո այդ պաշտպանական խորությունը կտրուկ նվազել է, իսկ որոշ ուղղություններով՝ գրեթե վերացել։

Անվտանգային իրավիճակի ծանրությունը խորանում է նաև այն պատճառով, որ Հայաստանի մի շարք ինքնիշխան տարածքներ շարունակում են մնալ ադրբեջանական վերահսկողության տակ։ Սա ոչ միայն իրավական կամ դիվանագիտական հարց է, այլև պետության անվտանգային համակարգի նկատմամբ ուղղակի մարտահրավեր։ Երբ երկրի սուվերեն տարածքի հատվածներ օկուպացված են, ձևավորվում է վտանգավոր իրականություն, որտեղ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը մնում է մշտական խախտման ներքո, իսկ հակառակորդը ստանում է հետագա ճնշումների համար դիրքային առավելություններ։

Այս պայմաններում խաղաղության մասին խոսելը, որքան էլ անհրաժեշտ և ցանկալի լինի, չի կարող կառուցվել միայն հռչակագրերի, հայտարարությունների կամ միջազգային հարթակներում հնչող լավատեսական ձևակերպումների վրա։ Խաղաղությունը պետք է ունենա իրական երաշխիքներ, ուժային հավասարակշռության նվազագույն տրամաբանություն, միջազգային ներգրավվածության հստակ մեխանիզմներ և Հայաստանի պաշտպանունակության վերականգնման հենարան։ Այլապես խաղաղությունը կարող է վերածվել ոչ թե կայունության, այլ ժամանակավոր դադարի, որի ընթացքում ավելի ուժեղ կողմը կփորձի թելադրել նոր պայմաններ։ Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկն էլ հենց այն է, թե ինչպես ապահովել իրական խաղաղ վիճակ և այդ խաղաղությունը օգտագործել ոչ թե որպես ինքնանպատակ քաղաքական կարգախոս, այլ որպես վերականգնման ժամանակ։

Տնտեսական զարգացումը այս համատեքստում անվտանգության հիմքերից մեկն է։ Ժամանակակից աշխարհում պաշտպանունակ պետություն չի կարող լինել առանց կենսունակ տնտեսության, առանց հարկային կայուն բազայի, առանց բարձր արտադրողականության, առանց տեխնոլոգիական կարողությունների և առանց այնպիսի բիզնես միջավայրի, որը կարող է ոչ միայն սպառողական աճ ապահովել, այլև արտադրել բարձր ավելացված արժեք։ Հայաստանի տնտեսության հիմնական խնդիրներից մեկը երկար տարիներ եղել է կառուցվածքային խոցելիությունը։ Արտաքին փոխանցումների, ծառայությունների որոշ ոլորտների, շինարարության և սպառման վրա մեծ կախվածությունը չի կարող ապահովել այնպիսի հզորացում, որը անհրաժեշտ է երկարաժամկետ անվտանգային մարտահրավերներ ունեցող պետությանը։ Գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանի համար տնտեսական աճը դառնա պետական կարողության ընդլայնման գործիք։

Տնտեսության զարգացմանը պետք է անմիջապես հետևի ռազմական ոլորտի առաջընթացը, որովհետև Հայաստանի դեպքում անվտանգությունն ու տնտեսությունը իրարից անջատել հնարավոր չէ։ Պատերազմից հետո խոսվեց պրոֆեսիոնալ բանակի կառուցման մասին, սակայն իրականությունը ցույց տվեց, որ այդ ուղղությամբ քայլերը չափազանց դանդաղ, անկազմակերպ կամ ոչ բավարար են։

Պրոֆեսիոնալ բանակը միայն պայմանագրային զինծառայողների թվի ավելացում չէ, այլ ամբողջ ռազմական համակարգի փիլիսոփայության փոփոխություն։ Դա ենթադրում է որակյալ հրամանատարական դպրոց, մշտական վերապատրաստում, ժամանակակից կառավարման համակարգեր, տեխնոլոգիական հագեցվածություն, հետախուզական և հակահետախուզական կարողությունների ուժեղացում, զորքերի շարժունակություն, կապի անվտանգ համակարգեր, անօդաչու և հակաանօդաչու միջոցների լայն կիրառություն, պահեստազորի արդյունավետ մոդել, ռազմաբժշկական ծառայության բարձր մակարդակ և զինվորի սոցիալական ապահովության հստակ համակարգ։

Հայաստանի մյուս խորքային մարտահրավերը ժողովրդագրությունն է։ Անկախ պետության երկարաժամկետ անվտանգությունը կախված է ոչ միայն զենքից և դիվանագիտությունից, այլև մարդկանցից՝ բնակչության թվից, որակից, տարիքային կառուցվածքից, կրթական մակարդակից, առողջությունից, աշխատանքային կարողությունից և հայրենիքում ապագա տեսնելու պատրաստակամությունից։ Եթե երկիրը դատարկվում է, եթե երիտասարդները հեռանում են, եթե ընտանիքները հետաձգում են երեխաներ ունենալը, եթե սահմանամերձ համայնքներում բնակչությունը նվազում է, ապա անվտանգային խնդիրները դառնում են շատ ավելի ծանր։ Ժողովրդագրական քաղաքականությունը չի կարող սահմանափակվել միանվագ նպաստներով կամ քարոզչական կոչերով։ Այն պետք է ներառի մատչելի բնակարանային ծրագրեր երիտասարդ ընտանիքների համար, մանկապարտեզների հասանելիություն, որակյալ դպրոցներ, առողջապահական ծառայությունների բարելավում, մայրության և հայրության իրական աջակցություն, աշխատանքային ճկուն պայմաններ, մարզերում աշխատատեղերի ստեղծում և այնպիսի սոցիալական միջավայր, որտեղ ընտանիք կազմելը և երեխաներ ունենալը չի ընկալվի որպես տնտեսական ծանր բեռ։ Հայաստանում երիտասարդ ընտանիքը պետք է զգա, որ պետությունը ոչ թե պարզապես պահանջում է մնալ ու ծնունդներ ապահովել, այլ ստեղծում է այն պայմանները, որոնցում այդ որոշումը դառնում է իրատեսական և արժանապատիվ։

Արտագաղթի կանխումը ևս պետք է դիտարկվի ոչ թե միայն կոչերի, այլ կյանքի որակի բարձրացման միջոցով։ Մարդը հեռանում է ոչ միայն ցածր աշխատավարձի պատճառով, այլ նաև անարդարության զգացումից, անորոշությունից, անվտանգային վախերից, կրթական և մասնագիտական սահմանափակումներից, առողջապահական խնդիրներից, ապագայի նկատմամբ անվստահությունից։ Եթե քաղաքացին տեսնում է, որ իր գիտելիքը չի գնահատվում, որ համակարգը առաջ է տանում ոչ թե արժանավորին, այլ կապեր ունեցողին մարդկանց, որ քաղաքական մթնոլորտը թունավոր է, որ օրենքը հավասարապես չի գործում, ապա նա սկսում է որոնել այլ երկիր, որտեղ իր աշխատանքը, կրթությունը և արժանապատվությունը ավելի պաշտպանված կլինեն։ Հետևաբար, արտագաղթի դեմ պայքարը պետք է սկսվի արդար պետության կառուցումից։ Արդարության զգացումը ժողովրդագրական քաղաքականության անտեսանելի, բայց շատ հզոր բաղադրիչ է։ Առանց այդ զգացման նույնիսկ բարձր տնտեսական ցուցանիշները չեն կարող բավարար լինել մարդկանց պահելու համար։

Հայաստանի ներքին կյանքի ամենավտանգավոր խնդիրներից մեկը հանրային պառակտվածությունն է, որը հատկապես 2018 թվականից հետո ստացել է սուր և երբեմն կործանարար դրսևորումներ։ Քաղաքական տարբերությունները ժողովրդավարական հասարակության բնական մաս են, սակայն երբ դրանք վերածվում են փոխադարձ ատելության, մշտական մեղադրանքների, պիտակների և թշնամանքի մշակույթի, պետությունը կորցնում է համախմբված գործելու կարողությունը։ Հայաստանի նման փոքր պետության համար ներքին պառակտումը միայն քաղաքական խնդիր չէ, այլ ազգային անվտանգության սպառնալիք։ Երբ հասարակությունը բաժանված է «սևեր» - «սպիտակներ» կամ «ներկաներ» - «նախկիններ» տրամաբանությամբ, արտաքին սպառնալիքները ավելի հեշտ են ազդում ներսի վրա, ռազմավարական որոշումները դառնում են ներքաղաքական շահարկումների առարկա, իսկ ցանկացած պետական ծրագիր ընկալվում է ոչ թե բովանդակությամբ, այլ այն իրականացնող քաղաքական ուժի նկատմամբ վերաբերմունքով։ Այդ պայմաններում պետությունը չի կարող մոբիլիզացնել հասարակության ամբողջ ներուժը։ Հանրային համերաշխությունը չի նշանակում քննադատության բացակայություն կամ քաղաքական միատեսակություն։ Ընդհակառակը, առողջ պետության մեջ պետք է լինի ընդդիմություն, ազատ մամուլ, քաղաքացիական վերահսկողություն, իշխանության քննադատություն և քաղաքական մրցակցություն, սակայն դա չի ենթադրում, որ խրախուսվի ներհանրային անտագոնիզմը, ինչն ամբողջ ուժով գեներացնում են իշխանությունները:

Մյուս առանցքային մարտահրավերը վերաբերում է արտաքին քաղաքականությանը, որը Հայաստանի համար եղել և մնում է կենսական նշանակության ոլորտ, քանի որ երկիրը գտնվում է չափազանց բարդ աշխարհագրական դիրքում՝ շրջապատված ուժային կենտրոնների, հակասական շահերի, փակ սահմանների, տարածաշրջանային մրցակցության և պատմական թշնամանքի միջավայրով։ Հայաստանի արտաքին քաղաքականության ամենամեծ խնդիրը միշտ եղել է այն, որ պետությունը պետք է միաժամանակ ապահովի անվտանգություն, պահպանի ինքնիշխանություն, չկտրվի ավանդական դաշնակիցներից, զարգացնի նոր գործընկերություններ, չդառնա մեծ տերությունների հակամարտության գործիք և չսրի հարաբերությունները իր համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջանային դերակատարների հետ։ Սա չափազանց բարդ հավասարակշռություն է, որը պահանջում է բարձրակարգ դիվանագիտություն, սառը հաշվարկ, ինստիտուցիոնալ հիշողություն և աշխարհաքաղաքական իրատեսություն։ Հայաստանին անհրաժեշտ է բազմավեկտոր քաղաքականություն, բայց բազմավեկտորությունը չի կարող նշանակել անկանոնություն, անընդհատ շրջադարձեր կամ մեկ կենտրոնի հետ հարաբերությունները փչացնելով մյուսի հետ հարաբերություններ խորացնելու փորձ։ Փոքր պետության արտաքին քաղաքականության ամենակարևոր կանոններից մեկն այն է, որ յուրաքանչյուր քայլ պետք է հաշվարկվի ոչ միայն ցանկությունների, այլև հետևանքների տեսանկյունից։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունեն Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերությունները։

Իրանը Հայաստանի համար ոչ միայն հարևան պետություն է, այլ ռազմավարական նշանակության հարավային դարպաս, կենսական շնչուղի, որը թույլ է տալիս Հայաստանի համար պահպանել արտաքին աշխարհի հետ կապի կարևոր այլընտրանքային ուղղություն։ Իրանի դիրքորոշումը Սյունիքի և տարածաշրջանային սահմանների փոփոխության հարցում Հայաստանի համար ունի բացառիկ նշանակություն, որովհետև Թեհրանը նույնպես իր ազգային շահերից ելնելով զգայուն է Հարավային Կովկասում սահմանային և հաղորդակցային նոր իրողությունների նկատմամբ։ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները պետք է լինեն հետևողական, խորքային և գործնական՝ ներառելով էներգետիկ, տրանսպորտային, տնտեսական, անվտանգային և քաղաքական բաղադրիչներ։ Դա չի նշանակում հակադրվել այլ գործընկերներին, այլ նշանակում է հասկանալ, որ առանց Իրանի հետ կայուն և վստահելի կապի Հայաստանը կարող է հայտնվել ավելի խոցելի դիրքում։ Իսկ Ռուսաստանի հետ հարաբերություններում վերջին շրջանում խորացող անվստահությունը և լարվածությունը նույնպես ստեղծում է նոր ռիսկեր, քանի որ Հայաստանի տնտեսության, էներգետիկայի, միգրացիայի, անվտանգության և տարածաշրջանային միջավայրի բազմաթիվ շերտեր դեռ փոխկապակցված են Ռուսաստանի հետ։

Հայաստանին անհրաժեշտ է նվազեցնել անվտանգային կախվածությունը մեկ կենտրոնից, դիվերսիֆիկացնել գործընկերությունները, զարգացնել հարաբերությունները Եվրոպայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Ֆրանսիայի և այլ դերակատարների հետ, սակայն դա չի նշանակում, որ այդ ամենը պետք է արվի Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին։ Ընդհակառակը, դիվերսիֆիկացման պայմաններում այդ հարաբերությունների խորացումից Հայաստանը կարող է էապես օգտվել։ Բալանսավորված արտաքին քաղաքականությունը Հայաստանի համար պետք է նշանակի ոչ թե բոլորին հաճոյանալու փորձ, այլ սեփական շահերի հստակ գիտակցում և տարբեր կենտրոնների հետ հարաբերությունների կառուցում այդ շահերի հիման վրա։

Հայաստանի 35-ամյա անկախության շեմը նաև ինքնաքննության պահ է։ Պետք է ազնվորեն արձանագրել, որ անկախության տարիներին եղել են ձեռքբերումներ՝ պետական ինստիտուտների ձևավորում, միջազգային ճանաչում, բանակի ստեղծում, մշակութային և հասարակական կյանքի զարգացում, տեղեկատվական տեխնոլոգիաների որոշակի առաջընթաց, քաղաքացիական հասարակության ակտիվություն, սփյուռքի հետ կապերի տարբեր ձևեր։ Սակայն նույնքան ազնվորեն պետք է ընդունել, որ եղել են խոր բացթողումներ՝ կոռուպցիա, սոցիալական անհավասարություն, բանակի ոչ բավարար արդիականացում, կրթության թուլացում, ժողովրդագրական անկում, արտաքին քաղաքական հաշվարկների սխալներ, ռազմավարական մտածողության պակաս, ներքին պառակտում և պետական համակարգի հաճախակի անհետևողականություն։ Այս սխալների մասին խոսելը անհրաժեշտ պայման է. պետությունը, որը չի կարողանում քննադատաբար գնահատել իր անցյալը, դատապարտված է կրկնել նույն սխալները՝ միայն ավելի ծանր հետևանքներով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում