Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
Общество

Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am

Սնդիկը (Hg) պատկանում է առաջին դասի վտանգավորության թունավոր նյութերի շարքին, որի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա անդառնալի հետևանքներ է թողնում։ Օրգանիզմ թափանցելով շնչառական ուղիներով կամ խմելու ջրի միջոցով՝ այն առաջացնում է քրոնիկ թունավորում (մերկուրիզմ)։ Սնդիկի բացառիկ թունավորության պատճառով միջազգային հանրությունը որդեգրել է դրա կիրառումն ու շրջանառությունը խստագույնս սահմանափակելու քաղաքականություն։ Հայաստանի Հանրապետությունը դեռևս 2017 թվականին վավերացրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան, իսկ 2022 թվականին ընդունել «Սնդիկի մասին» ՀՀ օրենքը։ Այս միջազգային փաստաթղթով և ազգային օրենսդրությամբ արգելվում է սնդիկի, դրա միացությունների և սնդիկ պարունակող արտադրանքի ապօրինի շրջանառությունը, ներկրումը, արտահանումը, ինչպես նաև դրանց չկարգավորված թափոնների արտանետումը շրջակա միջավայր։ Այս մասին գրում է Greens.am-ը։

Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո Հանրային հեռուստաընկերության եթերում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շտապեց հանգստացնել հանրությանը՝ հայտարարելով. «Որևէ տուժած չունենք։ Մենք չենք սպասել, որ քաղաքացիները դիմեն, արտագնա բժշկական թիմ է մեկնել, տեղում բնակիչների հետ ենք խոսել, գանգատներն ենք լսել»։

Առաջին հայացքից սա կարող է հանգստացնող լինել, սակայն բժշկագիտական տեսանկյունից նախարարի այս պնդումը ոչ միայն մասնագիտական խոցելիություն է պարունակում, այլև հանրությանը մոլորեցնելու միտում։

  1. Անմիջական, ակնհայտ ախտանիշներ (սրտխառնոց, կտրուկ ցավեր, գիտակցության կորուստ կամ հանկարծամահություն) ի հայտ են գալիս միայն այն ժամանակ, երբ օրգանիզմ է թափանցում սնդիկի չափազանց բարձր կոնցենտրացիա։
  2. Խմելու ջրի միջոցով սնդիկի ներթափանցումը չի առաջացնում անմիջապես նկատելի ախտանիշներ, որոնք տեղում արագ զննությամբ կարող է արձանագրել արտագնա բժշկական թիմը։ Լինելով առաջին դասի թունավոր նյութ՝ սնդիկն ունի կուտակային հատկություն․ այն աստիճանաբար հավաքվում է լյարդում, երիկամներում ու ուղեղում, իսկ քրոնիկ թունավորումը (մերկուրիզմ) ընթանում է աննկատ։ Այն քայքայում է նյարդային համակարգը՝ առաջացնելով հիշողության կորուստ և այլ ծանր հետևանքներ, որոնք կարող են ի հայտ գալ ամիսներ կամ տարիներ անց, երբ վնասն արդեն անդառնալի է։

Հետևաբար, առանց խորքային տոքսիկոլոգիական երկարատև հետազոտությունների՝ միայն բնակիչների «գանգատները լսելով» հայտարարել, թե «տուժածներ չկան», առնվազն անպատասխանատու է։ Պետական ապարատը փորձում է սնդիկի երկարատև, թաքնված վտանգը քողարկել «այս պահին մահացություն կամ սուր գանգատ չկա» մակերեսային թեզով։

Թեև մարդկային կյանքին ու առողջությանը սպառնացող անմիջական վտանգի ֆոնին շրջակա միջավայրի խնդիրներին հաճախ քիչ է անդրադարձ կատարվում, սնդիկը ոչ պակաս ավերիչ ազդեցություն է թողնում էկոհամակարգերի վրա։ էկոլոգիական այս աղետի արժեզրկումն անթույլատրելի է․ այն ուղղակիորեն սպառնում է բնակչության զանգվածային թունավորմանը։ Ջրային ավազաններում հայտնված սնդիկը բակտերիաների ազդեցությամբ հենց ջրային միջավայրում վերածվում է առավել թունավոր մեթիլսնդիկի։ Այնուհետև, օգտագործվելով ոռոգման նպատակով, այն թափանցում է հողի, բույսերի և գյուղատնտեսական մթերքի մեջ։ Մտնելով սննդային շղթա՝ վտանգն արդեն սահմանափակված չէ միայն Ծավի բնակչությամբ․ այդ ջրով ոռոգված գյուղմթերքի սպառման միջոցով սնդիկը նույն կուտակային մեխանիզմով կարող է տարիներ շարունակ թունավորել ամբողջ տարածաշրջանի բնակչությանը՝ խաթարելով թե՛ մարդկանց առողջությունը, թե՛ տարածաշրջանի էկոլոգիական հավասարակշռությունը։

Խմելու ջրի ցանցում ռազմավարական թունավոր նյութի հայտնվելը սովորական կենցաղային կամ տեխնիկական վթար չէ։ Սա ուղղակիորեն պետական և ազգային անվտանգության խնդիր է։ Ջրամատակարարման համակարգը երկրի առանցքային ենթակառուցվածքներից մեկն է, և դրա աղտոտումը կամ դիվերսիոն հնարավոր միջամտությունը պահանջում էր պետության, իրավապահ մարմինների անհապաղ, բացահայտ ու կոշտ արձագանքը։

Սակայն՝ ահազանգից անցել է ավելի քան 10 օր ,  բայց հանրությունը դեռևս չի ստացել պատասխաններ այն հարցերին, թե ինչպես է այդ վտանգավոր նյութը թափանցել ջրամատակարարման համակարգ, արդյոք տեղի է ունեցել դիվերսիոն ակտ, թե քիմիական թափոնների ապօրինի արտանետում, և ինչպիսի կոնկրետ միջոցառումներ են իրականացվում ջրատարների ու ջրային ռեսուրսների հետագա անվտանգությունն երաշխավորելու համար։

Պետական անգործությունն ու թեմայի «սրբագրումը» քլորոֆոսով

Չնայած Ծավ գյուղի դեպքը հանրային մեծ հնչեղություն ստացավ և լուրջ մտահոգություններ առաջացրեց, պետական ապարատն ու պատասխանատու գերատեսչությունները չստանձնեցին լիարժեք պատասխանատվություն։ Համարժեք քրեաիրավական և անվտանգային գնահատական տալու, մեղավորներին հայտնաբերելու և հանրությանը թափանցիկ տեղեկատվություն տրամադրելու փոխարեն՝ տեղի ունեցավ հանրային ուշադրության կազմակերպված շեղում։

Սնդիկի աղմուկից ընդամենը մի քանի օր անց տեղեկատվական դաշտ նետվեց նոր, էմոցիոնալ առումով «պայթյունավտանգ» թեմա․ լրատվամիջոցները և տեսանյութերը սկսեցին ակտիվորեն տարածել, թե իբր մրգի-բանջարեղենի խանութներից մեկում աշխատակիցը մրգերի վրա քլորոֆոս է սրսկում։

Հասարակությունը, բնականաբար, «կլանեց» նոր խայծը։ Սնդիկի՝ պետական անվտանգությանը սպառնացող լուրջ թեման միանգամից մղվեց երկրորդ պլան, և բոլորը սկսեցին քննարկել առանձին խանութի ու անհատի անպատասխանատու վերաբերմունքը։

Սա տեղեկատվական մանիպուլյացիայի դասական օրինակ է․

  • Համակարգային ձախողումը (ջրամատակարարման ցանցի աղտոտում, պետական անվտանգության թուլություն) փոխարինվում է անհատական անպատասխանատվությամբ (մեկ խանութպանի կամ աշխատակցի արարք)։
  • Պետության անգործությունն ու անփութությունը ստվերվում են կենցաղային մակարդակի սկանդալով, որը հեշտ է «լուծել»՝ ցուցադրաբար տուգանելով կամ փակելով տվյալ խանութը։

Ռազմավարական նշանակության ջրային ռեսուրսներում սնդիկի առկայությունը ազգային ողբերգություն է, որը չի կարելի լռեցնել կամ ծածկել քլորոֆոսային շոուներով։ Քանի դեռ պետական իշխանությունը հանրային անվտանգության սպառնալիքներին արձագանքում է ոչ թե համակարգային լուծումներով, այլ տեղեկատվական շեղող մանիպուլյացիաներով, երկրի ու բնակչության անվտանգությունը մնում է խոցելի։