Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Азербайджанцы: Пашинян – лучшее, что случилось с кочевым народомАрмения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Захарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
uncategorized

Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մի քանի տարի հետո մեկ շնչի հաշվով հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք ՀՆԱ–ի (համախառն ներքին արդյունք): Նշենք, որ ըստ ազգային վիճակագրական տվյալների, օրինակ, 2016 թվականին 2015–ի համեմատ մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ն ավելացել է ընդամենը 0,2 տոկոսով: 2016 թվականին մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ն կազմել է 3533 դոլար: Թեև 2010 թվականից մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ն աճ է գրանցել, բայց այս տարիների ընթացքում ցուցանիշը երբեք չի գերազանցել ու հասել, օրինակ, 4000 ԱՄՆ դոլարի շեմին:

Հաշվի առնելով նշված տեմպերը, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ՝ իրատեսակա՞ն է մի քանի տարի հետո մեկ շնչի հաշվով 10 հազար դոլարին համարժեք ՀՆԱ–ի հասնելու հնարավորությունը: Տնտեսագետն իր հաշվարկներն ունի, բայց մինչ դրանք ներկայացնելը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, նշեց.

«Նախ՝ հարց է, ինչ ժամանակաշրջանի համար է կանխատեսումը: Մոտ ժամանակներս, առաջիկա մի քանի տարիները: Ես, օրինակ, չգիտեմ՝ դա մեկ, երեք, թե հինգ կամ տասը տարվա մասին է: Երկրորդն այն է, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ եզրույթն ասելուց երկու հանգամանք ենք հաշվի առնում: Առաջինը՝ իրական, այն ինչ–որ սկզբում նշեցիք, իսկ երկրորդը՝ համալրության հաշվարկի հիման վրա, այսինքն, երբ հաշվարկվում է, թե մեկ դոլարի գնողունակությունն ինչքա՞ն է Հայաստանում: Հիմա մոտավորապես 3–ին մոտ է: Համաշխարհային բանկի կողմից տրվող ամենամյա ինդիկատորներում թե՛ ՀՆԱ–ն և թե՛ մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ն դրանով է հաշվարկվում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Վահագն Խաչատրյանը:

Վերջինս ընդգծեց, որ վերոնշյալ հայտարարությունը տեղավորվում է վերջին շրջանում հնչած մի քանի հայտարարությունների տրամաբանության մեջ:

«Հիշենք: Տեղեկատվություն հայտնվեց, որ ՀՆԱ–ում արտահանման մասնաբաժինը 2025թ. կհասնի 40%–ի: Այդ ժամանակ ևս պարզաբանման անհրաժեշտություն առաջացավ: Մասնավորապես՝ արտահանում ասելով ի՞նչ ենք հասկանում, որովհետև կա ինչպես ապրանքների, այնպես էլ ծառայությունների արտահանում: Կա նաև ապրանքներն ու ծառայությունները միասին վերցրած արտահանում: Այսօրվա տվյալներով՝ արտահանման մասնաբաժինը ՀՆԱ–ի 15 տոկոսն է, իսկ ապրանքների և ծառայությունների արտահանումը միասին՝ մոտենում են ՀՆԱ–ի 30–35%–ի շեմին: Հիմա 2025 թ. նշված ցուցանիշին հասնելն այդքան մեծ խնդիր չէր, որը կարելի էր դնել Հայաստանի առջև»,–ասաց տնտեսագետը:

Վահագն Խաչատրյանը մեկ այլ օրինակ բերեց. «Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 2040 թվականին ՀՀ–ում կունենանք մինչև 4 մլն բնակչություն: Թե ո՞վ կիրականացնի և ինչպես, դա էլ կարևոր չէր: Ասում էր նաև, որ եթե 7% տնտեսական աճ չունենանք, ապա այդ կառավարությունները պետք է չաշխատեն: Հիմա էլ ասում է, որ մեկ շնչի հաշվով մոտ ժամանակներս կունենաք ՀՆԱ–ի 10 հազար դոլարանոց արդյունք: Սա ուղղակի ինտրիգ է զուտ գնահատականներ տալու համար»:

Տնտեսագետը շեշտեց, որ եթե հաշվի առնենք ՀՆԱ–ի անվանական չափանիշը, որը մեկ շնչի հաշվով կազմում է մոտ 3600 դոլար, ապա 10 հազարի մասին խոսելը մեծ հաջողություն կլինի:

«Իսկ թե ինչ ժամանակահատվածում հնարավոր կլինի հասնել այդ ցուցանիշին, դժվար է կանխատեսել: Ես երեկ իմ հաշվարկը կատարեցի: Համաձայն այդ հաշվարկի՝ եթե մենք այս տարվանից սկսած տարեկան 5% տնտեսական աճ ենք ունենում, ուրեմն՝ ՀՀ մեկ շնչին ընկնող անվանական ՀՆԱ–ն մոտ քսան տարի հետո կլինի 9614 ԱՄՆ դոլար»,–ասաց նա՝ հավելելով, որ իրականում ժամանակագրության հանգամանքը շատ կարևոր է, որը չի նշվել հայտարարության մեջ:

«Կարելի էր ասել, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ն կհավասարվի 6000 դոլարի: Կարելի էր նաև ցույց տալ, թե ինչի հաշվին կաճի, օրինակ, արդյունաբերությա՞ն, գյուղատնտեսությա՞ն, թե ինչ–որ գործոնների արդյունքում: Բայց հիմա գործ ունենք անորոշությունների հետ: Հարց է, ե՞րբ կլինի, կամ կլինի՞ նման ցուցանիշ ընդհանրապես, թե ոչ»,– եզրափակեց տնտեսագետը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում