Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները
Ֆասթ Բանկի աջակցությամբ հիմնովին վերանորոգվել և արդիականացվել են ևս մեկ մշակութային կենտրոնի՝ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները։ 1967 թվականին հիմնադրված Դրամատիկական թատրոնն սկսում է 58-րդ թատերաշրջանը նոր ու տպավորիչ առաջնախաղերով՝ այս անգամ հանդիսատեսին ընդունելով ավելի պատշաճ և հարմարավետ պայմաններում։
Երևանի Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Գրիգոր Խաչատրյանն ասել է․ «Արվեստը պատվիրատու երևույթ է և այն չի կարող լինել առանց մեկենասության։ Մենք պետական ոչ առևտրային կազմակերպություն ենք։ Մանավանդ ենթակառուցվածքների հարցում մենք բոլորս գիտենք, թե դա ինչքան թանկ է այսօր։ Ծախսերի չափ կա, որը պետական թատրոնը չի կարող իրեն այդքան արագ ու այդքան արդյունավետ թույլ տալ»։
Ֆասթ Բանկը հետևողականորեն շարունակում է մշակութային վայրերին աջակցելու իր ծրագիրը։ Բանկի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ շարունակաբար հիմնանորոգվում են Երևանի և մարզերի մշակութային վայրերի ենթակառուցվածքները՝ արվեստագետների ու հանդիսատեսի համար ապահովելով պատշաճ և հարմարավետ պայմաններ։
Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
———
Մամուլի ծառայություն
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ
Էլ․ փոստ՝ [email protected]