Աշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-ի
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը 2025 թվականին հասել է պատմական առավելագույնի՝ 3,795-ի։ Այս մասին նշվում է Altrata հետազոտական ընկերության «Billionaire Census 2026» զեկույցում։
Մեկ տարվա ընթացքում միլիարդատերերի թիվն աճել է 8.2%-ով, ինչը վերջին հինգ տարիների ամենաբարձր աճի տեմպն է։ Ընդհանուր առմամբ միլիարդատերերի շարքին միացել է ևս 287 մարդ, իսկ վերջին տասը տարվա ընթացքում նրանց թիվն աճել է գրեթե 60%-ով։
Միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 2025 թվականին ավելացել է 12.8%-ով և հասել ռեկորդային 15.1 տրիլիոն դոլարի։ Altrata-ի գնահատմամբ՝ մեկ միլիարդատիրոջ միջին կարողությունն այժմ կազմում է մոտ 4 մլրդ դոլար, մինչդեռ մեդիանային կարողությունը մոտ 2 մլրդ դոլար է։
Զեկույցում նշվում է, որ հարստության աճի հիմնական շարժիչներից մեկը արհեստական բանականության ոլորտում ներդրումային բումն է եղել։ Միաժամանակ դրական ազդեցություն են ունեցել բաժնետոմսերի շուկաների աճը և խոշոր կենտրոնական բանկերի կողմից տոկոսադրույքների նվազեցումը։
Միլիարդատերերի թվով աշխարհում շարունակում է առաջատար լինել ԱՄՆ-ը, որտեղ 2025 թվականին հաշվվել է 1,265 միլիարդատեր։ Նրանք կազմում են աշխարհի միլիարդատերերի մոտ մեկ երրորդը և վերահսկում են նրանց ընդհանուր կարողության շուրջ 44%-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ