Հետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա Կոստանյան
Տեսնես Աննա Հակոբյանի «պահման» ծախսերը որքա՞ն են կազմել վերջին 8 տարվա ընթացքում՝ հաշվի առնելով վարչապետի ու նրա դե ֆակտո տիկնոջ խոստովանությունը, թե զագսով ամուսնացած չեն։ Կոնդի ամառանոց վերադարձից հետո այն թանկարժեք նվերները, որ տիկինը վերադարձրել էր «պետական բյուջե», նորից տիրապետու՞մ է դրանց, թե ոչ։ Հետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը։ Իսկ նախկինների «թալանի վերադարձը» տենչողներն այս 8 տարվա ընթացքում պետական միջոցների անօրինական վատնման վերադարձի պահանջ ներկայացնելու՞ են, թե չէ։