Բարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿ
Բարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ։
21-րդ դարում հանքարդյունաբերությունն արագորեն ներդնում է բարձր տեխնոլոգիաներ, ռոբոտացված համակարգեր և ավտոմատացում։ Ոլորտն օր օրի դառնում է ավելի գիտատար, տեխնոլոգիական և գիտահեն՝ աշխատելով ավելի արդյունավետ, անվտանգ ու ճշգրիտ։
Այս փոփոխությունների ճանապարհին է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընկերությունը թվայնացվում և ավտոմատացվում է՝ ստեղծելով ավելի ժամանակակից, անվտանգ և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազեցնող հանքարդյունաբերության նոր հնարավորություններ։
Հանքարդյունաբերությունը տալիս է տեխնոլոգիական աշխարհի համար անհրաժեշտ ռեսուրսները, իսկ տեխնոլոգիաները հանքարդյունաբերությանը՝ զարգացման նոր հնարավորություններ։
Տեսանյութում՝ այս երկու ոլորտների փոխազդեցությունը։