Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան
Օրերս Seaside Startup Summit-ի էներգետիկ միջավայրում անցկացվեց Mining Innovation Summit-ը՝ Հայաստանում հանքարդյունաբերության, տեխնոլոգիաների և նորարարությունների համադրմանն ուղղված առաջին և ամենամասշտաբային հարթակը։ Մի վայրում հավաքվել էին ոլորտների առաջատար ներկայացուցիչները՝ կիսվելու փորձով, նոր գաղափարներով ու լուծումներով, գտնելու գործակցության նոր եզրեր և ձևավորելու երկխոսություն, որը կարող է վերածվել իրական նախագծերի։
Տեխնոլոգիաներն ու նորարարական լուծումները հանքարդյունաբերության շարժիչ ուժն են։ Դրանք վերափոխում են ոլորտը՝ բարձրացնելով աշխատանքի անվտանգությունը, արտադրական արդյունավետությունը և բնապահպանական կառավարման մակարդակը։ Հենց այս գաղափարն էր միավորել Mining Innovation Summit-ի մասնակիցներին։
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանն ընդգծեց, որ առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է, հենց միայն արհեստական բանականության ստեցծման համար մեծ քանակի պղինձ է անհրաժեշտ։

Mining Innovation Summit-ը ցույց տվեց նաև, որ հանքարդյունաբերությունը կարող է դառնալ ոչ միայն տեխնոլոգիաների սպառող, այլև բարձր տեխնոլոգիական լուծումների ու նորարարությունների զարգացման կարևոր գործընկեր և պատվիրատու։
Այս հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց՝ երբ ավանդական ոլորտների փորձն ու նորարարական տեխնոլոգիաները միավորվում են, ստեղծվում են նոր հնարավորություններ՝ ավելի արդյունավետ, մրցունակ և կայուն տնտեսության համար։
Այսպիսով, հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն: Mining inovatiom summit-ում հաստատվեց համատեղ աշխատանքը խորացնելու դիրքորոշումը:
Գագաթնաժողովի կարևոր շեշտադրումները` տեսանյութում: