Ռուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եկատերինբուրգում մահափորձ է կատարվել ռուսական «Ուպիր» անօդաչու թռչող սարքեր արտադրող «Ուրալդրոնզավոդ» ընկերության գործադիր տնօրեն Վլադիմիր Տկաչուկի նկատմամբ. նա ծանր վիճակում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններում իր աղբյուրին։
Պայթեցվել է Mercedes մակնիշի ավտոմեքենան, որը, ենթադրաբար, տեղափոխում էր Տկաչուկին. նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Պայթյունի հետևանքով զոհվել է Տկաչուկի թիկնապահը։
Հարուցվել է քրեական գործ։
2022 թվականին հիմնադրված «Ուրալդրոնզավոդ»-ն արտադրում է իր սեփական «Ուպիր» անօդաչու թռչող սարքերը, որոնք օգտագործվում են ՌԴ զինվորականների կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում։
Հետևեք մեզ՝ այստեղ