Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателей
Политика

Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային քաղաքականությունը հայտնվել է անցումային և բարձր անկայունության ժամանակաշրջանում, որտեղ հին դաշինքները վերանայվում են, անվտանգության ավանդական մոդելները վերափոխվում են, տնտեսական մրցակցությունը ստանում է աշխարհաքաղաքական բնույթ, իսկ տարածաշրջանային հակամարտությունները վերածվում են գլոբալ մրցակցության դրսևորումների։

Եթե վերջին երեք տասնամյակի ընթացքում միջազգային հարաբերությունների գլխավոր առանձնահատկությունը համարվում էր արևմտյան աշխարհի հարաբերական համախմբվածությունը և Միացյալ Նահանգների անվիճելի առաջնորդությունը, ապա այսօր արդեն ավելի ակնհայտ են դառնում այն գործընթացները, որոնք վկայում են աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների վերաբաշխման, դաշնակցային հարաբերությունների վերաիմաստավորման և միջազգային համակարգի բազմաբևեռացման մասին։ Վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ միջազգային հարաբերություններում այլևս չեն գործում նախկին կանխատեսելի օրինաչափությունները։ Եթե նախկինում որևէ խոշոր ճգնաժամի դեպքում արևմտյան դաշինքը հանդես էր գալիս գրեթե միասնական դիրքերից, ապա այժմ նույնիսկ ամենազգայուն անվտանգային հարցերում նկատվում են էական տարաձայնություններ։

Այդ միտումն առավել տեսանելի դարձավ ԱՄՆ-ի և եվրոպական դաշնակիցների հարաբերություններում, որոնք շարունակաբար անցնում են փորձությունների միջով։ Թեև ՆԱՏՕ-ն շարունակում է պահպանել իր ինստիտուցիոնալ նշանակությունը, սակայն դաշինքի ներսում արդեն վաղուց առկա են ռազմավարական պատկերացումների տարբերություններ, որոնք աստիճանաբար վերածվում են գործնական քաղաքականության։

Հատկանշական է, որ Իրանի շուրջ ռազմական զարգացումները դարձան այն եզակի դեպքերից մեկը, երբ Եվրոպայի առանցքային դաշնակիցներից ոչ մեկը փաստացի չմիացավ Միացյալ Նահանգների և Իսրայելի ռազմական գործողություններին։ Այս հանգամանքը վկայում է ոչ միայն կոնկրետ հակամարտության վերաբերյալ դիրքորոշումների տարբերության, այլև ավելի խորքային գործընթացի մասին։ Եվրոպական մայրաքաղաքներում աստիճանաբար ձևավորվում է այն ընկալումը, որ յուրաքանչյուր տարածաշրջանային ճգնաժամում Վաշինգտոնի քաղաքականությանը ավտոմատ կերպով հետևելը կարող է հակասել հենց եվրոպական անվտանգության և տնտեսական շահերին։ Հենց այդ պատճառով եվրոպական երկրները փորձում են պահպանել ավելի մեծ քաղաքական ինքնուրույնություն՝ հատկապես այն հարցերում, որոնք անմիջական ազդեցություն են ունենում Եվրոպայի տնտեսության, էներգետիկ անվտանգության և միգրացիոն հոսքերի վրա։

ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունների որոշակի սառնությունն իր հերթին խթանում է եվրոպական անվտանգության համակարգի վերաիմաստավորումը։ Վերջին տարիներին ավելի հաճախ են հնչում այն գնահատականները, որ Եվրոպան այլևս չի կարող անվերապահորեն հենվել միայն ամերիկյան ռազմական ներուժի վրա և պարտավոր է ստեղծել սեփական պաշտպանական հնարավորությունները։

Սակայն անվտանգության ոլորտը եվրոպական միակ մարտահրավերը չէ։ Տնտեսական մրցակցությունն աստիճանաբար վերածվել է աշխարհաքաղաքական պայքարի առանցքային գործիքի։ Եվրոպական արդյունաբերությունը հայտնվել է միաժամանակ մի քանի ուղղություններով ճնշման տակ։ Մի կողմից՝ էներգակիրների բարձր գներն ու արտադրական ծախսերը նվազեցնում են եվրոպական արտադրանքի մրցունակությունը, մյուս կողմից՝ Չինաստանի արագ աճող արդյունաբերական ներուժը և համաշխարհային շուկաներ մուտք գործող համեմատաբար էժան արտադրանքը լուրջ մարտահրավեր են ստեղծում եվրոպական տնտեսության համար։ Այդ իրավիճակում Բրյուսելը ստիպված է ավելի ակտիվ կիրառել պաշտպանական տնտեսական գործիքներ՝ հակադեմփինգային մեխանիզմներ, մաքսային սահմանափակումներ, պետական աջակցության ծրագրեր և ռազմավարական ոլորտների պաշտպանություն։ Սա նշանակում է, որ ազատ առևտրի նախկին մոդելը աստիճանաբար իր տեղը զիջում է տնտեսական անվտանգության վրա հիմնված քաղաքականությանը, որտեղ տնտեսական որոշումները նույնքան քաղաքական նշանակություն ունեն, որքան ռազմական կամ դիվանագիտական քայլերը։

Միևնույն ժամանակ, շարունակվում է Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների խոր ճգնաժամը, որը պայմանավորված է Ուկրաինայում շարունակվող պատերազմով։ Չնայած ժամանակ առ ժամանակ հնչող խաղաղության նախաձեռնություններին, ներկայում դեռևս չեն երևում այնպիսի քաղաքական նախադրյալներ, որոնք թույլ կտային ակնկալել հարաբերությունների էական բարելավում։

Աշխարհաքաղաքական ամենախոշոր վերադասավորումները, սակայն, տեղի են ունենում Մերձավոր Արևելքում։ Տասնամյակներ շարունակ տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության հիմնասյուներից մեկը Իսրայելի հետ առանձնահատուկ ռազմավարական հարաբերություններն էին։ Սակայն ներկա զարգացումները ցույց են տալիս, որ Վաշինգտոնը փորձում է ավելի ճկուն և բազմակողմ քաղաքականություն վարել՝ հաշվի առնելով տարածաշրջանի ուժային հավասարակշռության փոփոխությունները։ Այս համատեքստում առավել ուշագրավ է ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների նկատվող ջերմացումը։ Վերջին շրջանում Վաշինգտոնը սկսել է քննարկել Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների վաճառքի հնարավորությունը, ինչպես նաև վերանայել նախկինում կիրառված մի շարք սահմանափակումներ և պատժամիջոցներ։ Եթե նման գործընթացները շարունակական բնույթ ստանան, ապա դրանք կարող են էական ազդեցություն ունենալ ինչպես ՆԱՏՕ-ի ներսում ուժային հարաբերակցության, այնպես էլ ամբողջ Մերձավոր Արևելքի ռազմաքաղաքական հավասարակշռության վրա։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններում առկա կտրուկ խզումն է իր ազդեցությունն ունենում։ Ավելի վաղ ձեռք բերված փոխըմբռնման հուշագիրը փաստացի դադարել է գործել, իսկ կողմերի միջև հակասությունները վերածվել են բաց ռազմական դիմակայության։ Իրանի կողմից Հորմուզի նեղուցում առևտրային նավթատարների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի և Քաթարի հետ կապված նավերի դեմ իրականացված հարձակումները լրջագույն սպառնալիք են ստեղծել համաշխարհային էներգետիկ շուկաների համար։ ԱՄՆ-ի պատասխան գործողությունները՝ ուղղված Իրանի հարավային նավահանգիստների և ռազմական ենթակառուցվածքների դեմ, հակամարտությունը տեղափոխեցին նոր մակարդակ։ Իրանի պատասխան հարվածները հիմնականում Քուվեյթում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ենթակառուցվածքների ուղղությամբ ցույց տվեցին, որ հակամարտությունն այլևս սահմանափակված չէ միայն երկու երկրների միջև, այլ ընդգրկում է ամբողջ Պարսից ծոցի անվտանգային համակարգը։ Սա մեծացնում է ոչ միայն ռազմական էսկալացիայի, այլև տարածաշրջանային լայնամասշտաբ ապակայունացման վտանգը։

Իրանական պատերազմի հետևանքները զգալի ազդեցություն են ունեցել նաև Պարսից ծոցի արաբական միապետությունների ռազմավարական մտածողության վրա։ Երկար տարիներ այդ երկրները իրենց անվտանգության գլխավոր երաշխավորը համարում էին Միացյալ Նահանգներին, սակայն վերջին զարգացումները ստիպում են վերանայել այդ մոտեցումը։ Պարզ դարձավ, որ Իրանի հետ ցանկացած լայնածավալ հակամարտության դեպքում նույնիսկ այն երկրները, որոնք անմիջականորեն ներգրավված չեն ռազմական գործողություններում, կրում են լուրջ տնտեսական և անվտանգային վնասներ։

Նավթային ենթակառուցվածքների խոցելիությունը, ծովային առևտրի խափանումները, ներդրումային ռիսկերի աճը և էներգետիկ արտահանման անորոշությունը ստիպում են ծոցի երկրներին փնտրել անվտանգության ապահովման ավելի բազմակողմ մեխանիզմներ։ Այս համատեքստում պատահական չէ նաև ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարաբերություններում նկատվող լարվածությունը։ Թեև երկու երկրները շարունակում են համագործակցել բազմաթիվ ուղղություններով, սակայն վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Էր Ռիադը ձգտում է վարել ավելի ինքնուրույն արտաքին քաղաքականություն՝ միաժամանակ խորացնելով կապերը տարբեր գլոբալ դերակատարների հետ։ Սա համապատասխանում է ավելի լայն միտմանը, որի շրջանակներում միջին տերությունները փորձում են նվազեցնել կախվածությունը որևէ մեկ ուժային կենտրոնից և կառուցել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։

Ընդհանուր առմամբ, միջազգային հարաբերությունների ներկա փուլը բնութագրվում է այն հանգամանքով, որ աշխարհաքաղաքական գործընթացներն այլևս չեն զարգանում մեկ կենտրոնի շուրջ։ Աշխարհն աստիճանաբար անցնում է մրցակցող ուժային կենտրոնների համակարգի, որտեղ Միացյալ Նահանգները, Եվրոպան, Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Հնդկաստանը, Պարսից ծոցի երկրները և մի շարք այլ դերակատարներ ձգտում են մեծացնել սեփական ռազմավարական ինքնուրույնությունը։ Նման միջավայրում դաշինքներն ավելի ճկուն են դառնում, գործընկերություններն՝ առավել իրավիճակային, իսկ արտաքին քաղաքականությունն՝ առավել պրագմատիկ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում