ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան
Վստահ եմ` Հայաստանում քիչ մարդ կա, ով կարծում է, որ գործող ռեժիմի գործունեությունը պայմանավորված է ներքին իրողություններով կամ զարգացումներով, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում, և երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ընթանում են դրա տրամաբանության շրջանակում:
Ինչ խնդիր էլ դրսից իջեցվի, ներսում գործում են ըստ դրա՝ օրենսդրական փոփոխություններից մինչև կալանավորումներ», - նշել է նա։