Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը
Չինաստանը Եվրամիությունից պահանջել է շտկել սխալ գործողությունները և չեղարկել ապօրինի միակողմանի պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով այն հաղորդագրությունները, որ ԵՄ հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը կարող է միջոցառումներ ներառել Չինաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի և այլ երկրների ընկերությունների դեմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Չինաստանը բազմիցս հայտարարել է, որ վճռականորեն դեմ է առանց ողջամիտ հիմքերի միակողմանի պատժամիջոցներին: Մենք արդեն ոչ մեկ անգամ եվրոպական կողմին լուրջ դիտողություններ ենք արել և կոչ ենք անում ԵՄ-ին՝ շտկել սխալ գործողությունները և չեղարկել ապօրինի միակողմանի պատժամիջոցները»,- ասել է դիվանագետը: