Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Азербайджанцы: Пашинян – лучшее, что случилось с кочевым народомАрмения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Захарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
uncategorized

Հրաչ Բերբերյան. «Տարեցտարի վիճակը վատանում է, որովհետև ոռոգման ջրի համակարգը չի փոխվում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է ջրային համակարգում բարեփոխումների ընթացքը:

Նշվել է, որ ներկայում քննարկման փուլում է գտնվում ջրային համակարգի բարեփոխումների համալիր նոր փաթեթը, որն առաջիկայում կներկայացվի կառավարության աշխատակազմ:

Ջրային ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների շուրջ «Փաստ» օրաթերթը զրուցել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի հետ:

– Պարոն Բերբերյան, գյուղացին մշտապես բողոքում էր ջրօգտագործողների միությունների աշխատանքից: ՋՕԸ–երի միավորումը մեղմե՞ց խնդիրը:

– Գիտեք, գումարելիների փոփոխությունից գումարը չի փոխվում: Կամ այդ անհատին փոխեցին ուրիշով, ի՞նչ փոխվեց: Դեռ հարց է՝ նախկին ղեկավարն էր բանիմա՞ց, թե՝ նորը: Ոռոգման համակարգում այսօր մոնոպոլ վիճակ է: Մենք այն ապամոնոպոլիզացնելու խնդիր ունենք: Դա շատ կարևոր է: Եթե ֆերմերը ցանկանում է ջրառի հետ աշխատել, պետք է կարողանա նրա հետ պայմանագիր կնքել, այսինքն՝ խոսքը գնում է այլընտրանքային ոռոգման համակարգի մասին, որին ղեկավարները համառորեն դիմադրում են: Սա շատ նման է հակակարկտային համակարգի հին մեթոդին, որի կապակցությամբ էլ դիմադրեցին, բայց, ի վերջո, հաղթանակը մերն էր: Այնպես որ, թող չձգձգեն և հանձնարարված բարեփոխումները կատարեն: Եթե ունենանք մրցակցություն, կունենանք նաև մատչելի ջրի գին, էլ գյուղացուն չեն թալանի՝ կրկնակի գումարով ջուր տալով: Ոռոգման համակարգում նորմատիվների լուրջ խախտում կա: Դրա առաջը պետք է առնել ոչ թե պատժելով, դատարանների միջոցով, այլ՝ մրցակցությամբ:

– Խոսվում է ջրային համակարգում սպասվող բարեփոխումների մասին: Ի՞նչ փոփոխությունների կարիք կա այս ոլորտում:

– Օրենքի վերանայում պետք է լինի և մենաշնորհը վերացվի: Խնդիրները վերացնելու համար սրանք պետք է անհապաղ իրականացվեն: ՋՕԸ–երի մոնոպոլիան բերեց նրան, որ այս տարի նորից Սևանից ջուր վերցրեցին:

– Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ պետք է իրականացնել կոշտ քաղաքականություն՝ ոլորտում իրավիճակը բարելավելու կապակցությամբ: Ո՞րը պետք է լինի այդ քաղաքականությունը:

– Օրենսդրական փոփոխություններ են պետք՝ բոլորին բերել օրենքի դաշտ և աշխատել: Սարքել են մոնոպոլիա, ջրառն ինչ ուզում անում է: Ոռոգման ջրի նորմատիվները դեռ հանելուկ են մնում: Իրենց համար նորմատիվներ են մշակել և գումար են հավաքում: Ո՞վ է տեսել կարտոֆիլի մեկ ոռոգման համար 15000 դրամ գումար վերցնեն, իրական արժեքը պետք է 10000 լինի: Կառավարությունը մասնագետների միջոցով պետք է նորմատիվներ հաստատի և գյուղապետարանների պատերին փակցնի: Ամեն մի մշակաբույս ունի իր ոռոգման նորմատիվը, որը չի պահպանվում: Կոշտ հարց դնելը դեռ քիչ է՝ պետք է պատասխան տալ, թե ինչու Սևանից ջուր վերցրեցին:

– Տարեսկզբին Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը հայտարարեց, որ 100%–անոց ոռոգման համակարգ կունենանք՝ ոչ մի կտոր հող առանջ ջուր չի մնա: Արարատյան դաշտը, Շիրակի մարզն և Թալինի տարածաշրջանը, սակայն օրերով ջուր չեն ունեցել: Ինչի՞ հետևանքով խնդիր առաջացավ:

– 100%–անոց ոռոգման համակարգ ունենալու լրիվ նախապայմանները կար: Ջրամբարները չի մաքրվում, 30%–ը տիղմ է: Ջրամբարներում ջուրը չէր կուտակվել այնքան, որքան անհրաժեշտ էր: Ջրատարները նույնպես չեն մաքրում, հետո էլ ասում են, թե ջուր չկա: Էդ ի՞նչ հեքիաթներ է: Լավ աշխատեք խնդիր չլինի: Ասում են՝ անձրև է պետք, դա գյուլնազ տատի հեքիաթներն է հիշեցնում: Այս տարի էլ առատ ձյուն է եղել: Երբ բժիշկը չի կարողանում հիվանդին բուժել, առիթ է փնտրում, որ ինքը մեղավոր չէ, նույն վիճակն է հիմա: ՀԷԿ–երը «պարազիտի» նման ոռոգման ջուրը խմում են: Դրանք պետք է փակել: Բազմիցս խնդիրը բարձրացրել ենք, սայլը տեղից չի շարժվում: ՀԷԿ–երի հետևում մեծահարուստներն են կանգնած:

– Ի՞նչ եք կարծում, գարնանը գյուղացիները ոռոգման ջրի խնդիր կունենա՞ն:

– Տարեցտարի վիճակը վատանում է, որովհետև համակարգը չի փոխվում: Եթե բարեփոխումներ չկատարվեցին, նույն վիճակն է լինելու: Շիրակի գոտում ջրի համար ծեծկռտուք էր: Պաշտոն զբաղեցնելը հեշտ է, բայց պետք է պատասխան տալ: Փականագործին էլ կարող ենք բերել ջուրը ղեկավարի, հետո՞: Չեն ուզում զբաղվել դրանով: Որպեսզի եկող տարի խնդիր չլինի, պետք է ջրամբարները մաքրվի և ՀԵԿ–երի աշխատանքը դադարեցվի:

– Առաջարկվում է ոռոգման կաթիլային համակարգ ներդնել, անգամ վարկի տոկոսներն է սուբսիդավորվում: Սա հողագործի համար փրկություն կլինի՞:

– Սա իդեալական տարբերակ է, ջրի մինչև 90%–ը տնտեսվում, բայց ծախսատար է: Գյուղացին պատրաստ է դրան, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում