Բազմաթիվ անգամներ շեշտել եմ՝ ձեր վստահությունն ինձ համար ամենամեծ պատասխանատվությունն է, և ես այն պահելու ու պահպանելու եմ. Գագիկ Ծառուկյան
Լավ փոփոխությունների սպասող լոռեցիները համախմբվել են մարզկենտրոն Վանաձորում՝ մեկ նպատակի շուրջ․ հունիսի 7-ին իրենց քվեով նոր էջ բացել Հայաստանի պատմության մեջ և ազդարարել մեր երկրի սպասված վերածնունդը։
Վանաձորում տիրող ոգևորիչ մթնոլորտն ու համախմբվածությունը սկիզբն են այն մեծ ծրագրերի, որոնք միասնական ջանքերով իրականացնելու ենք հանուն մեր բոլորի՝ արժանապատիվ, անվտանգ և բարեկեցիկ ապագայի։ Բազմաթիվ անգամներ շեշտել եմ՝ ձեր վստահությունն ինձ համար ամենամեծ պատասխանատվությունն է, և ես այն պահելու ու պահպանելու եմ։
Սիրելի՛ հայրենակիցներ, միասին՝ դեպի լավ փոփոխություններ։
Տեսանյութն՝ այստեղ