Ադրբեջանը թելադրում է իշխանություններին, թե ՀՀ–ում` ինչ կարելի է կառուցել, ինչ՝ ոչ. ԼՀԿ–ն սկսեց քարոզարշավը
Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
Ադրբեջանը թելադրում է իշխանություններին, թե ՀՀ–ում` ինչ կարելի է կառուցել, ինչ՝ ոչ. ԼՀԿ–ն սկսեց քարոզարշավը
Լուսավոր Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ գործող իշխանությունը թեպետ ամենօրյա ռեժիմով խոսում է ինքնիշխանությունից, իրականությունը ցույց է տալիս հակառակը։
Մարուքյանը քննադատեց Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը` պնդելով , որ ներկայիս գործընթացում բացակայում է «փոխզիջում» հասկացությունը։ Ադրբեջանը մինչ օրս պաշտոնապես չի ճանաչել Հայաստանի` կոնկրետ քառակուսի կիլոմետրով քարտեզը։
Մարուքյանը շեշտեց, որ իրենց քաղաքական ուժը միակն է, որն ունի հստակ դիրքորոշում խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստի վերաբերյալ. «Լուսավոր Հայաստանը» իշխանության գալու դեպքում չի ստորագրելու այդ փաստաթուղթը։