Չե՛նք մասնակցելու հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններին. Խաչիկ Ասրյան
2002 թվականի սեպտեմբերին Սյունիքում հիմնադրված «Սյունյաց Արծիվներ» և 2010 թվականի հունվարին Երևանում հիմնադրված «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմքի վրա (Հայաստանի 301 համայնքում՝ 301 մասնաճյուղ, 45․117 անդամ, 1․500 միջոցառում՝ 15 տարվա ընթացքում։ www.hayocartsivner.am)՝ 2018 թվականի հունիսի 23-ին, Հայաստանի Հանրապետության Կառավարության նիստերի դահլիճում, հազար հայորդիների մասնակցությամբ հիմնադրված «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունը չի՛ մասնակցելու 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք Ազգային Ժողովի ընտրություններին։
ՀԱՅՐԵՆԻՔԸ չեն պաշտպանում ըստ ժամանակացույցի կամ ըստ տրամադրության. ՀԱՅՐԵՆԻՔԸ պաշտպանում են մի՛շտ և կյանքի՛ գնով։
ԱՍՏՎԱ՛Ծ, ՀԱ՛Յ ԱԶԳ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն։
Խաչիկ Ասրյան
1992-94 թվականներին, 30 հոգանոց իր քաջերի ջոկատով, հերոս Գնդապետ Ռեմիկ Մարդանյանի հրամանատարության ներքո, Արցախյան պատերազմին կամավոր մասնակցած (Քաշաթաղի (Լաչինի) հարավ - արևելյան շրջան),
2016 թվականի ապրիլի 3-ից մինչև ապրիլի 29-ը, 60 հոգանոց իր քաջերի ջոկատով, ՀՀ ՊՆ 1-ին Բանակային Կորպուսի հերոս հրամանատարության ներքո, Ապրիլյան պատերազմին կամավոր մասնակցած (Արցախ, Ջրական (Ջաբրայիլ)),
2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը, 100 հոգանոց իր քաջերի ջոկատով, ԱՀ ՊԲ
Մարտունի 2 Պաշտպանական Շրջանի հերոս հրամանատարության ներքո, 44-օրյա պատերազմին կամավոր մասնակցած և իր քաջերի ջոկատով Արցախի Մարտունի և Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը պաշտպանած և անառիկ պահած,
Մարտունի 2 Պաշտպանական Շրջանի հերոս հրամանատարության ներքո, 44-օրյա պատերազմին կամավոր մասնակցած և իր քաջերի ջոկատով Արցախի Մարտունի և Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը պաշտպանած և անառիկ պահած,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
«Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմնադիր նախագահ,
«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
2007-2018 թվականներին` ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար աշխատած,
Պահեստազորի Գնդապետ,
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է 42 մեդալով (հուշամեդալ, շքանշան, կրծքանշան, կոչում) և 270-ից ավել պատվոգրով ու շնորհակալագրով։
Կից՝ Խաչիկ Ասրյանի կենսագրությունը Ֆեյսբուքում, ինչպես նաև շատ կարևոր նյութեր․