Հակամարտnւթյան 40 օրվա ընթացքում ԱՄՆ-ը և Իսրայելը hարվածել են 2 հազար էներգետիկ օբյեկտի
Պատերազմի 40 օրվա ընթացքում Իրանի ավելի քան 2 հազար էներգետիկ օբյեկտ ենթարկվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին։ Այս մասին հայտնել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Մոստաֆա Ռաջաբի Մաշհադին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Չնայած պատերազմի ընթացքում Իրանի էլեկտրացանցի ավելի քան 2 հազար օբյեկտի վրա իրականացված հարձակումներին՝ էլեկտրաէներգիայի անջատումները վերացվել են մեկ ժամից պակաս ժամանակահատվածում»,- ասել է նախարարի տեղակալը։