Ազատության հրապարակում՝ Միասնության հանրահավաք․ «Ուժեղ Հայաստանը» կոչ է անում համախմբվել փոփոխության շուրջ
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով այլ քաղաքական ուժերի հետ համախմբմանը նվիրված մեծ հանրահավաքի նախապատրաստման մասին։ Կուսակցությունը բոլորին հրավիրում է մասնակցելու Սամվել Կարապետյանին աջակցելուն նվիրված Միասնության հանրահավաքին՝ ընդգծելով, որ այն նպատակ ունի ձևավորել միասնական հարթակ՝ քաղաքական փոփոխությունների մեկնարկի համար։
Հիշեցնենք՝ Միասնության հանրահավաքը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում։ Կուսակցությունը կոչ է անում քաղաքացիներին ներկայանալ հրապարակ և իրենց մասնակցությամբ բարձրացնել հանրային ձայնը՝ ուղղված երկրի ապագայի փոփոխությանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում բոլորին գալ Ազատության հրապարակ՝ ձեր ձայնը բարձրացնելու և փոփոխության սկիզբը դնելու։
Կուսակցությունը դիմում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ ընդգծելով մասնակցության կարևորությունը և համազգային պատասխանատվությունը այս փուլում։
Մի՛ նստեք տանը։ Մի՛ թողեք, որ մեր ապագան ձեռքից գնա։
Եղե՛ք այնտեղ՝ հանուն Հայաստանի, հանուն փոփոխության։
Փոփոխություն՝ միայն Սամվել Կարապետյանի հետ