Հայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ․ Էդմոն Մարուքյան
իր տելեգրամյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
Եթե պատերազմն ավարտվի այնպես, որ Իրանը դառնա իր պայմանները թելադրող կողմ, եթե ոչ Միացյալ Նահանգներին, ապա գոնե տարածաշրջանի մակարդակով, ապա ամբողջ տարածաշրջանի քաղաքական քարտեզը կարող է վերանայվել՝ առնվազն մոտեցումների առումով։
Պարսից ծոցի բոլոր երկրներն այդ դեպքում կարող են հետևություններ անել և այլևս հույս չկապել արևմտյան ներուժի, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների կարողությունների հետ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ցուցաբերելով բավականին զգուշավոր մոտեցում։
Շատ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում։ Հետևաբար չի կարելի պարզապես ջայլամի պես գլուխը մտցնել հողի մեջ և մտածել, թե սա մեզ հետ կապ չունի և մեզ վրա չի անդրադառնա։
Հայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ, և մենք պետք է ունենանք կոմպետենտ, խելացի, միջազգային իրավիճակը կանխատեսելու կարողություն ունեցող մարդիկ, որոնք կկարողանան այդ կանխատեսումների հիման վրա անել կարևոր եզրահանգումներ, դրանց հիման վրա ընդունել որոշումներ, և այդ որոշումներից շահի Հայաստանը։
Մանրամասները՝ տեսանյութում