Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц
Политика

«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վիրավորական թեզ է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերի թերևս քննարկվող թեմաներից մեկը դարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունենա առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ապա սեպտեմբերին «աղետաբեր պատերազմ» կլինի։ Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն ասում է՝ սա նոր թեզ չէ։ «Գոնե մասնագետների համար, որոնք տիրապետում են այս թեմային, ակնհայտ էր, որ փորձելու է խաղաղություն վաճառել հասարակության վրա։ Երկրորդը՝ այս շեշտադրումով այս թեզը՝ «կա՛մ մենք կլինենք, կա՛մ կլինի պատերազմ», ակնհայտ փաստացի շանտաժ է հետևյալ իմաստով. գիտենք՝ ինչպես պատերազմ կազմակերպել, հետևաբար՝ եթե մեզ չընտրեք, մենք պատերազմ կկազմակերպենք։ Հիշենք, թե ով կազմակերպեց և ով հրահրեց 2020 թվականի պատերազմը։ Հայաստանի Հանրապետության գործող վարչապետը՝ Ստեփանակերտում գոռալով, որ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Դա բանակցությունները լուծարելու և հարցը ռազմական տիրույթ տեղափոխելու բացահայտ քաղաքական հայտարարություն էր, որն ամենևին հենց այնպես չարվեց։ Հաջորդը՝ ունեն գերնպատակ, այդ թվում՝ նաև սեփական ֆիզիկական անվտանգության ապագան կանխատեսելու և ապահովելու տեսանկյունից։ Նա հասկանում է, որ օդ ու ջրի պես իր վերընտրվելն անհատապես իրեն և նաև մասամբ սեփական թիմի մի շարք ներկայացուցիչներին խիստ անհրաժեշտ է։ Իրականացված հարցումներով, փողոցային էլեկտորալ վարքը շոշափելու պրոցեսներով հասկանում են, որ իրենց գործերը լավ չեն, իսկ իրականում իրենց գործերը լավ չեն այն իմաստով, որ միանշանակ առաջին փուլով 50 պլ յուս 1 չեն կարող հավաքել, եթե տեղի չունենան ընտրախախտումներ, ընտրակեղծիքներ, ճնշումներ, ձերբակալություններ, այդ թվում՝ նաև հիմնական պրոցեսի կիբերգործողություններ: Առանց ընտրակեղծիքների իրականում հնարավոր չի լինելու անցնել 50 պլ յուս մեկի սահմանագիծը։ Երկրորդ փուլով էլ բարդ է լինելու իրենց համար։ Հետևաբար, այսպիսի՝ մի կողմից՝ նյարդային, մյուս կողմից՝ կենցաղային հայի կերպարներով, որոնք նա որդեգրել է, իրեն դրսևորում է ցինիզմի տեսանկյունից, ձեռք է առնում, վիրավորական թեզեր հնչեցնում ընդդիմադիրների, սովորական քաղաքացիների նկատմամբ, լիովին ընկալելի, բայց ոչ ընդունելի տրամաբանության մեջ է։ Հասկանալի է, թե ինչու է սա արվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ղևոնդյանը։

Փորձագետներն ահազանգում են Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների՝ օր օրի նվազող վարկանիշի մասին։ Իսկ ի՞նչն է նպաստում այդ վարկանիշի նվազմանը։ Շատերը կարծիք են հայտնում, որ ավտոբուսային կերուխումերը շեշտակիորեն նվազեցրել են Փաշինյանի հանդեպ անգամ մի փոքր համակրանք ունեցողների թիվը։ Մյուս կողմից՝ կարծես բավականին ակտիվ աշխատանք են տանում ընդդիմադիր ուժերն ու գործիչները։ Ի վերջո, հասարակության ընդհանուր տրամադրությունները ցույց են տալիս, որ, կարծես, կա այն գիտակցումը, թե ուր են տանում մեր երկիրը Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը, մնում է, որ այդ բացասական զգացողությունը դառնա գործողություն ընտրատեղամասում։ «Նա ունի կայուն ընտրազանգված, որը ցանկացած պարագայում գնալու է և իրեն ընտրի։ Որևէ ընդդիմադիր, որևէ քարոզչական աշխատանք, անգամ իր սեփական շիզոիդալ վարքի դրսևորումներն այդ ընտրազանգվածին իր կողքից չեն տանելու։ Ի դեպ, մի կարևոր բան կա։ Իր աջակիցների մի մասը, որոնք տարիների ընթացքում իր կողքին են եղել, բայց հետագայում իրենից հեռացել են, միշտ չէ, որ տեղավորվել են այլ ընդդիմադիր շրջանակների տիրույթում։ Եղել են առանձին դեպքեր, օրինակ՝ «Դոգի» մակարդակով, երբ հայհոյախառն տեքստեր հնչեցնող շրջանակը մի կետից տեղափոխվել է մյուս կետ, բայց մնացածի հետ կապված, առանձին դեպքերից բացի, հիմնականում այդ մարդիկ դեռևս անորոշության մեջ են։ Իհարկե, մոտավորապես ունեն ինչ-որ պատկերացումներ, թե ում կարելի է ընտրել, բայց դրանց մի մասը գուցե և ընդհանրապես չգնա ընտրության։ Դա շատ վատ է, որովհետև միայն և միայն բարձր մասնակցային պայմաններում հնարավոր կլինի իրավիճակ փոխել ընտրությունների մասով, բայց ոչ թե իրավիճակ փոխել ընտրությունների արդյունքում։ Ընտրությունների արդյունքում, առանց փողոցային պայքարի գործիքակազմի՝ ընտրություն պլ յուս փողոցային պայքար, Հայաստանում իշխանություն չի փոխվելու»,-նկատում է մեր զրուցակիցը։

Նա ընդգծում է, որ ներկայիս գործընթացներում շատ կարևոր է, որ սոցիալական պոպուլիզմը և իրականությունը որևէ կերպ իրար չէին համապատասխանում։ «Նախ՝ եղավ պարգևավճարների թեման, այնուհետև՝ «թոշակառուներն ինչ գիտեն, թե տասը հազար դրամն ինչպես ծախսեն, որ թոշակն ավելացնենք», հաջորդիվ եղան իր թիմակիցների վարքաբանության առանձին դրսևորումներ, մարդիկ շատ հարցերում տեսնում են ակնհայտ սուտ։ Եվ կոնկրետ ստի գաղափարը մարդկանց մոտ ձևավորում է ընկալում, որ պետք է սրան մերժել։ Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վիրավորական թեզ է։ Դա մոտավորապես այն վիճակն էր, երբ Գյումրիում օրակարգ դարձավ «Դոգ ընտրելն անձնական վիրավորանք է» թեզը։ Այնպես որ, եզակի մարդկանց կարող ենք գտնել ադեկվատ մարդկանց շրջանակում, ովքեր բաց տեքստով ասելու են՝ այո՛, ես գնալու եմ սրան ընտրեմ։ Թող յուրաքանչյուրը փորձի իր շրջապատում հասկանալ այս մտքի ճշմարտացիությունը։ Բայց խոսքը նրա կայուն ընտրազանգվածի մասին չէ, որը ոչ թե 17, այլ մոտավորապես 21-ից 24 տոկոս է։ Ստաբիլ ընտրազանգվածի մեջ եղած մարդիկ «նախկիններ», «դեմոնիզացված ընդդիմադիր լիդերներ», «Ռուսաստանն է ամեն հարցում մեղավոր, խեղճ հարիֆի ջեբը գցեցին» թեզերի տիրույթում են։ Այդ ընտրազանգվածի մեջ են, իհարկե, այն բիզնես շրջանակները, ովքեր այս ընթացքում կարողություններ են դիզել, օրենքը հետո կպարզի, թե ինչպես, և իրենք հասկանում են, որ օրենքի պարզելուց հետո խնդիրներ են ունենալու։ Այստեղ, իհարկե, ուժայինների առանձին թևեր են, ովքեր կոնկրետ գործողություններ են կատարել և գիտեն՝ ինչ գործողություններ են կատարել՝ ընդդեմ սեփական հասարակության և հանուն գործող ռեժիմի։ Այդ մարդիկ, ընդհանուր առմամբ, մի մասով պետական համակարգի առանձին սեգմենտներից են, մի մասով՝ մարզային վարչական համայնքների ներկայացուցիչներ։ Դրանց մի մասն անկայուն է իրականում։ Այսօր գալիս են իր հետ հանդիպումների մարզային այցերի ժամանակ, վաղը չէ մյուս օրն իր հետևից հայհոյում են և միանգամից դառնալու են ընդդիմադիր։ Հիշո՞ւմ եք՝ 2018 թվականին այն ժամանակ իշխանության, այսպես ասած, «տասովշիկները» մեկ օրում դարձան նիկոլական, ընդ որում՝ զանգվածային դարձան։ Այդ տենդենցը պահպանվելու է, բայց այս պարագայում իրավիճակն այլ է, օրինակ՝ Արցախը հանձնելու և այլ հարցեր կան»,-եզրափակում է Ալեն Ղևոնդյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում