Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Поздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с ПасхойIDBank предоставит стипендии на сумму 35 миллионов драмов 103 арцахским студентам Ереванского государственного университета ВТБ (Армения) упростил процесс автокредитования на первичном рынке Геополитическое балансирование — на «нитке». «Паст»Одним из главных рисков выборов является распыление голосов. «Паст»С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»А где же человечность? «Паст»Жители Тигранашена не имеют права собственности и живут в постоянном ощущении угрозы (Видео)Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущегоАрмия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного векаЮнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF) NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против ИранаБезопасная среда - ровные возможностиРазъяснение: Почему 18-летнего арестованного Давида Минасяна перевезли из УИУ «Армавир» в УИУ «Абовян»?Юнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF)Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянсАмериканский сенатор заявил, что США проигрывают кампанию против ИранаШеф Пентагона уволил еще двух высокопоставленных военачальников армии СШАТигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости Арестовать весь армянский народ не получится: «Паст»IDBank получил награду Commerzbank STP Excellence Award 2025«В Армении идёт тенденция к ухудшению обстановки» Аршак Карапетян Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»Десантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Международная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковАрмянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефти
Спорт

Մելանյա Ստեփանյան․ Ակոպովա - Ռախմանին սպորտային զույգը մարտական է տրամադրված Օլիմպիական խաղերին

Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը  մարտական է տրամադրված Օլիմպիական խաղերին: Լավագույն ակնկալիքներն ունենք այս զույգից: Եթե ամեն ինչ լավ ընթանա մեզ համար, ճիշտ գնահատեն մեզ, լավագույն տասնյակում կլինենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի խորհրդի անդամ Մելանյա Ստեփանյանը:

Հայաստանի 5 ներկայացուցիչներ փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում կմասնակցեն Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին:

Առաջին անգամ գեղասահքի մրցաշարում Հայաստանը կներկայանա սպորտային զույգով: Մարզական քաղաքացիությունը փոխած Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը  ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2025 թ. սեպտեմբերին Չինաստանում անցկացված ISU Skate to Milano Figure Skating Qualifier 2025 – Beijing-ում՝ գրավելով երկրորդ տեղը։

Տիկին Ստեփանյան,  ի՞նչ մարզումային փուլերով են Կարինա Ակոպովնան եւ Նիկիտա Ռախմանինը պատրաստվել իրենց առաջին Օլիմպիական խաղերին:

Մի քանի փուլով է զույգը պատրաստվել: Պեկինի վարկանիշային մրցաշարից հետո զույգը դեկտեմբերից Երեւանում՝ «Գազպրոմ Արմենիայի» սահադաշտում հավաք անցավ: Այդ հավաքից հետո Հայաստանի առաջնությունն էր, որին հաջորդեց նորից մարզումային ծանրաբեռնված փուլ: Զույգը մեկնեց Սոչի, որտեղ նույնպես հավաք անցավ: Սոչիում պատրաստվում էին Եվրոպայի առաջնությանը, ապա վերադարձան Երեւան, որպեսզի այստեղից մեկնեն Լոնդոն: Արդեն հայտնի դեպքերի պատճառով չկարողացանք մեկնել Լոնդոն եւ բոլորիս համար ցավալիորեն բաց թողեցինք Եվրոպայի առաջնությունը:

Հայտնի՞ է, թե հստակ ինչու Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանին չկարողացան մեկնել Լոնդոն:

Սոչիից վերադառնալուց հետո զույգը երկար ժամանակ Երեւանում էր, սպասում էին Մեծ Բրիտանիայի դեսպանատան պատասխանին: Մեզ ասում էին՝ սպասեք, այսօր կլինի, վաղը կլինի, քննարկման փուլում է եւ այլն: Անընդհատ լարված վիճակ էր այդ շրջանում, բոլորս, Կարինան եւ Նիկիտան շատ էին ուզում մասնակցել Եվրոպայի առաջնությանը, քանի որ վստահ էին՝ մրցանակային պայքարում էին լինելու, լավ արդյունք էինք ունենալու: Ժամկետների ուշացման պատճառով այդպես էլ Լոնդոն մեկնել չստացվեց:

Չգիտեմ, թե ինչու այդպես ստացվեց: Վիզաների տրամադրման ուշացումը պայմանավորված էր դեսպանատան եւ վիզաների կենտրոնի աշխատանքի հետ:

Հնարավո՞ր է՝ Հայաստանը ներկայացնող զույգի նախկին մարզական քաղաքացիությունն ու նաեւ Ռուսաստանի քաղաքացի լինելր պատճառ դառնար:

Շատ հնարավոր է, այո, հավանական է: Կողքի երկրի ներկայացուցիչներ էլ կային, որ Ռուսաստանում էին ծնվել եւ վիզա չստացան: Այս պահին հստակ պատճառը չգիտենք: Եթե չէին տալու, թող ասեին՝ մերժում ենք, չենք տալիս: Եվրոպայի առաջնությունից հետո վիզա տալու իմաստը ո՞րն էր: Մեզ զանգահարել են եւ ասել են, որ կարող են մեր վիզաները տալ:

Որտե՞ղ է այժմ զույգը մարզվում: 

Զույգն այժմ Սոչիում է, այնտեղ վերջին մարզումներն են անցնում: Երեւան կվերադառնան վաղը: Հնարավորություն կունենանք մեկ մարզում ունենալ սառույցի վրա եւ փետրվարի 4-ի  երեկոյան թիմը օլիմպիական հավաքականի հետ կմեկնի Իտալիա:

Ի՞նչ ակնկալիքներ կան: Ի՞նչ սպասել Հայաստանի առաջին սպորտային զույգից Օլիմպիական խաղերում:

Շատ լավ ենք տրամադրված: Լավագույն ակնկալիքներն ունենք այս զույգից: Եթե ամեն ինչ շատ լավ ընթանա մեզ համար, ճիշտ գնահատեն մեզ, սպասում ենք լավագույն տասնյակի արդյունք:

Կարճ ծրագիրը կլինի «Արցախ» ստեղծագործության համանուն համար, երկար ծրագիրը՝ հնդկական մոտիվներ պարունակող համար է լինելու:

Սպորտային զույգը գեղասահքի ամենաբարդ ձեւն է եւ, ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը ներկայացուցիչ կունենա հենց սպորտային ձեւում: Վստահում եմ Կարինային եւ Նիկիտային եւ ուրախ եմ, որ նրանք են ներկայացնելու Հայաստանը Օլիմպիական խաղերում: Այս զույգի հետ մեծ ծրագրեր ունենք: Կփորձենք այնպես անել, որ զույգը հիմնականում մարզվի Հայաստանում եւ նպաստի իրենց հետեւից եկող սերնդին:

Ինչպե՞ս ստացվեց, որ  Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը ներկայացրեց Հայաստանը:

Կարինա Ակոպովնայի մայրը եւ հայրը հայ են: Մայրը ծնվել է Ադրբեջանում, ապա տեղափոխվել է Ռուսաստան: Կարինան լիարժեք հայուհի է եւ մեծացել է հայկական ընտանիքում: Ծնողները խոսում են հայերեն, ինքը՝ սովորում է:

Երկար ժամանակ, մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը, լսում էի, որ Կարինան ցանկանում է ներկայացնել Հայաստանը, մեր դրոշի տակ հանդես գա: Նա շատ լավ գեղասահորդ է, բայց Ռուսաստանում պարբերաբար երկրորդ, երրորդ տեղ էին գցում: Շուտով իմացա, որ իր զույգի հետ ցանկանում է փոխել մարզական քաղաքացիությունը: Երբ Կարինայի հետ խոսեցի, ասաց, որ իր համար պարծանք կլիներ ներկայացնել Հայաստանը: Դիմեցինք Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիային: ԿԳՄՍ նախկին փոխնախարար Կարեն Գիլոյանի օգնությամբ դիմեցինք Հայաստանի քաղաքացիության համար: Կարինան եւ Նիկիտան ստացան անձնագրեր: Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան եւ միջազգային ֆեդերացիան թույլ տվեցին, որ փոխեն մարզական քաղաքացիությունը եւ զույգը երկու տարի սպասեց, որպեսզի իրավունք ձեռք բերի արդեն պաշտոնապես ներկայացնել Հայաստանը:

Առաջին մրցաշարը եղել է 2025 թ. ամռանը, որտեղ զույգը աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մասնակցության իրավունք ձեռք բերեց: Հայաստանի դրոշի ներքո երկրորդ մրցաշարը Պեկինի օլիմպիական վարկանիշայինն էր, որտեղ էլ զույգը նվաճեց օլիմպիական ուղեգիր: