Ես բանակցություններ եմ ունեցել վերջին օրերին Իրանի հետ և պլանավորում եմ շարունակել դրանք. Թրամփ
Ես բանակցություններ եմ ունեցել վերջին օրերին Իրանի հետ և պլանավորում եմ շարունակել դրանք, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հարցերին պատասխանելիս։
«Մենք այժմ շատ մեծ, հզոր նավեր ունենք, որոնք ուղևորվում են դեպի Իրան։ Հիանալի կլիներ, եթե դրանք չօգտագործեինք», - նշել է Թրամփը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ռազմանավեր է ուղարկել Իրան, որոնք շատ ավելի մեծ են, քան Վենեսուելա ուղարկվածը: Իրանն արձագանքել է, որ պատրաստ է հարցը լուծել բանակցային ուղով, սակայն հավասար հիմունքներով և միշտ պատրաստ է պաշտպանվել: