Աշխատանքի և սոցիալական հարցերի պատասխանատու, դու գո՞հ ես քո աշխատանքից․ Հրայր Կամենդատյան
Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ի՞նչ կարելի է գնել թոշակառուի օրեկան 1633 դրամով: ՀԻՇԵՑՆԵՆՔ, որ միջին ամսեկան թոշակը կազմում է 49000 դրամ:
Ահա ցուցակը․
1. Մեկ հաց 300 դրամ
2. Մեկ մածուն 500 դրամ
3. Մեկ կգ խնձոր 300 դրամ
4. Հարյուր գրամ կարագ 533 դրամ
Աշխատանքի և սոցիալական հարցերի պատասխանատու, դու գո՞հ ես քո աշխատանքից:
Ցուցակի մեջ չի մտնում կոմունալ վճար, տրանսպորտային ծախսերը, աղբահանության գումար, գույքահարկ, դեղերի գումար, հիգիենայի նյութեր, ջեռուցման ծախս, հագուստի գնում, և էլի բազմաթիվ ծախսեր։