Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
Видео

Իրավաբան Նանան, բժիշկ Միշոն, ֆիզիկոս Անժելա Սարգսյանը և ոչ միայն. հայ հայտնիների իրական մասնագիտությունները

Ովքե՞ր են հայկական շոու բիզնեսի իրավաբանները, տնտեսագետները, լեզվաբանները և այլ մասնագիտություն ընտրած հայտնիները:
Երգիչ Միհրան Ծառուկյանին կարելի է դասել «հավերժ սովորողների» շարքին: 1996-2001թթ սովորել է Սպայի տան երգի ստուդիայում: 1996-2004թթ. սովորել է «Ստիլ» պարային ակումբում: Մասնակցել է բազմաթիվ սպորտային պարերի մրցույթների և հաղթանակ է տարել Հայաստանի առաջնություններում և մեկ հաղթանակ միջազգային առաջնությունում: 2004-08թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում:

Картинки по запросу Միհրան ծառուկյան

Չնայած երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը որոշել էր մոդելավորող դառնալ, բայց երգարվեստն ավելի գրավիչ էր: 2002թ. ավարտել է Երևանի Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցը և դաշնամուրային բաժինը, 2005թ.` Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալ բաժինը: 2011թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը:

Картинки по запросу լիլիթ հովհաննիսյան

Այն ինչով զբաղվում է Լիլիթ Հովհաննիսյանի ամուսնինը` երգահան Վահրամ Պետրոսյանը, կապ չունի նրա մասնագիտության հետ: Կարծում եմ շատերը կհիշեն, որ Վահրամն անգամ փորձեց երգել և ավելին՝ նկարահանեց տեսահոլովակ: 1995-2000թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի բաժնում` երգչախմբի դիրիժորի և մանկավարժի մասնագիտությամբ: 2006թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը, 2009թ.` ասպիրանտուրան` որպես սոլիստ դաշնակահար:

Картинки по запросу վահրամ պետրոսյան

Չնայած երգիչ Արման Հովհաննիսյանը հանդես է գալիս երաժշտական տարբեր ոճերում, բայց նա 1997թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական երաժշտության ամբիոն: Մինչ 3-րդ կուրս սովորել է Սարգիս Թորոսյանի դասարանում, որից հետո տեղափոխվել է ժողովրդական երգի բաժին` Ռուբեն Մաթևոսյանի դասարան:

Картинки по запросу արման հովհաննիսյան

Ծնունդով Ստեփանակերտից այս երգիչը հստակ գիտեր՝ ինչ է ուզում դառնալ: Ռազմիկ Ամյանը 1999-2001թթ սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: 2001-05թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-դասական բաժնում: 2003-05թթ ուսանել է Հայաստանի Երգի պետական թատրոնում:

Հաճախ ծնողները ուզում են, որ իրենց զավակները շարունակեն իրենց մասնագիտությունը: Երգչուհի Նադեժդա Սարգսյանի դուտրը` Էմմին, բացառություն չէր: 1991-98թթ. սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: 2001թ-ից սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում:

Հաղորդավար, այժմ նաև ռեպեր Ֆելիքս Խաչատրյանը 1995-99թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1996թ-ից` Հայաստանի Երգի պետական թատրոնում: Ուսանողական տարիներին երգել է, հանդես եկել որպես հանդիսավար: Հետաքրքրի է՝ ձեզ Ֆելիքսը դուր է գալիս, որպես հաղորդավար, թե որպես ռեպեր:

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը հայտնի դարձավ «Դժվար ապրուստ» սերիալից: Դերասանուհին սակայն ընտրել էր հաղորդավարուհու մասնագիտությունը: 2007-08թթ սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնի հաղորդավարության բաժնում, 2011թ.` Ա.Աբելյանի ղեկավարած «Առաջին պրոֆեսիոնալ» դերասանական ստուդիայում: 2010թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մասսայական հանդիսությունների և ռեժիսուրայի բաժին:

Հաղորդավար, բազմաթիվ երգերի հեղինակ Ավետ Բարսեղյանը 2001թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետը: 2001թ. սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի հաղորդավարական բաժնում:

Երգչուհի Սիրուշոն սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ավարտական դիպլոմ ունի նաև երգչուհի Լուսինան:

Երգչուհի, իսկ այժմ նաև ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը ավարտել է Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժինը:
Երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը, ինչպես շատերը, ընտրել էր հումանիտար առարկաները և սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի անգլերեն լեզվի բաժնում:
Պատկերացնում եք նրան իրավաբանի դերում, թե ոչ, սակայն այս երգչուհին մասնագիտություն ընտրելիս որոշել էր իրավաբան դառնար: Նանան 2002-06թթ սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
Աննա Խաչատրյանը ևս սովորել է օտար լեզուների բաժնում: Նա ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անգլերեն և իսպաներեն լեզուների բաժինը
Երգչուհի Սյուզին 2003-07թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում:
Բժշկության հետ ընդհանրապես կապ չունեցող այս ռեպերը որոշել էր բժիշկ դառնալ: Նա երևի ռեպ կարդալով պատրաստվում էր բուժել իր հիվանդներին: Միշոն 2002-09թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
Իսկ Հ.Տ Հայկոն ավարտել է Հայաստանի ճարտարագիտական համալսարանի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետը:
Աստղիկ Սաֆարյանը 2002-07թթ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, այս երգչուհին նաև մագիստրատուրան է ավարտել:
Դերասանուհի էր ուզում դառնալ նաև Աիդա Սարգսյանը, նա սովորել է Հ.Բեկնազարյանի անվան կինոստուդիայի դերասանական բաժնում:
Իր հոր ճանապարհով ուզում էր երևի շարունակել նաև երգիչ Արամոն, ով 1985-89թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում:
Երգիչ Մարտին Մկրտչյանը 2000-01թթ սովորել է Երևանի պետական ագրարային համալսարանի վարժարանում, իսկ 2001-09թթ` համալսարանում: Մարտինը հասցրել է նաև մագիստրոսի կոչում ստանալ:
Արամեն 2004թ. ավարտել է Բիզնեսի կառավարման և իրավունքի ինստիտուտի իրավաբանական բաժինը:
Իսկ այս երգչուհին սովորել է Գերմանիայում: Իվետա Մուկուչյանը 1998-2006թթ անգլերեն և նկարչություն է սովորել Համբուրգի Սանկտ Անսգար գիմնազիայում:
Դերասանուհի Անժելա Սարգսյանը 2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:
Անի Երանյանը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինում, սա այն դեպքն է, երբ ավարտելուց հետո էլ իր մասնագիտությամբ է աշխատել, չնայած որ Անին իրեն նաև երգարվեստում է փորձել:
Երգիչ, հաղորդավար, հումորիստ Արամ MP3-ն 2001-06թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետում:
«Վիտամին» ակումբի Գարիկը 2010թ. ավարտել է Ռուս-հայկական սլավոնական պետական համալսարանի զբոսաշրջության և գովազդի ֆակուլտետը:
Արմեն Պետրոսյանը, նույն ինքը` Մենչը, 1992-97թթ սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում:
Գարիկ Մարտիրոսյանը դպրոցն ավարտելուց հետո, սովորել է Երևանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանում և դարձել նյարդաբան-թերապևտ: Նա երեք տարի աշխատել է մասնագիտությամբ:
Լուսինե Թովմասյանը 2008թ. ավարտել է Երևանի Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Իսկ 2009թ. ավարտել է Լոնդոնի Վեստմինստերի («Westminster») համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը:
»Կարգին սերիալի» և «կարգին հաղորդման» Հայկ Մարությանը 1992-97թթ սովորել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում, նույն թվականին և նույն ֆակուլտետում սովորել է նաև Մկրտիչ Արզումանյանը, պարզապես Գյումրու մասնաճյուղում:
Հումորիստ, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը 2000-05թթ սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում:
Հաղորդավար, երգիչ, դերասան Գրիշա Աղախանյանը 1985-92թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետում:
Դերասան, հաղորդավար Հրանտ Թոխատյանը 1976-81թթ սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում, որն ավարտելուց հետո, որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ, աշխատել է Օշականում: